ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չի բացառվում, որ 2025 թվականին ռուսները դուրս գան Արցախից՝ այն ամբողջովին հանձնելով Ադրբեջանին. Արտաշես Խալաթյան

«Սա խոսում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության լիարժեք տապալման մասին, և անգամ Արցախի իշխանությունները, որոնք ավանդաբար խիստ ռուսամետ դիրքավորում ունեին, զգում են, որ դրված է Արցախի հետագա գոյության՝ հայկականության խնդիրը, և ավանդական քաղաքական մոտեցումներն ու կլիշեները ոչ միայն չեն գործում, այլև դարձել են խիստ վտանգավոր»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ մեկնաբանելով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, որ նոր տարածքներ են հանձնվել ռուսական կողմի բացահայտ ճնշման ներքո:
 
 
«Արդեն վաղուց մեզ՝ փորձագետներիս համար ակնհայտ էր, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը տապալված է, և ՌԴ-ի այսօրվա վարվող քաղաքականությունը պրոադրբեջանական և պրոթուրքական է»,- ասում է նա:
Իրավագետը նկատում է՝ հայկական քաղաքական մտքից պետք է դուրս գա այն միֆը, թե ՌԴ-ն Արցախի անկախության ջատագով կարող է լինել:
«Ռուսական քաղաքականությունն ավելի շատ հիմնված է կոնֆլիկտները կիսատ թողնելու և դրանք կառավարելու վրա, անհրաժեշտության պարագայում կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին՝ դրա լուծումը թանկ վաճառելու վրա: Տվյալ պարագայում ՌԴ-ն ավելի ու ավելի է ապավինում թուրք-ադրբեջանական տանդեմին տնտեսական, քաղաքական հաշվարկներով, և դա նշանակում է, որ ՌԴ-ն այսօր Արցախի անկախացման դեմ լինելու առումով թուրք-ադրբեջանական տանդեմից հետո հակառակորդներից մեկն է»,- ասում է Խալաթյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարություններին, թե վերջինս Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով պաշտոնյայի չի ճանաչում և, ըստ այդմ, չի կարող մեկնաբանել նրա մտքերը՝ իրավագետը նշում է, որ այս կերպ ՌԴ-ն բացահայտ մերժում է Արցախի իշխանությունների լեգիտիմությունը և գոյության իրավունքը՝ որպես Արցախի կառավարման ինստիտուտի և դրանով իսկ թելում Ադրբեջանի թելը և լրացնում Ալիևի հայտարարությունները:
«Պարզ է դառնում, որ Ալիևի խոսույթը ունի հստակ քաղաքական աջակցություն նախևառաջ Ռուսաստանից, հետո՝ Թուրքիայից: Հստակ է այն դիրքավորումը, որ այսօր կա Արցախի շուրջ և Հայաստանի դեմ, և սա պետք է սթափության ազդակ լինի ՀՀ-ի և Արցախի առողջ քաղաքական և հասարակական ուժերի համար, և պետք է մերժվեն բոլոր նախկին քաղաքական մոտեցումներն ու կլիշեները: Դրանք այլևս ոչ միայն վիճահարույց են, այլև՝ ակնհայտորեն վտանգավոր: Արցախի ռուսամետ քաղաքականության վերջը, կարծում եմ, եկել է, և այնպես չլինի, որ այդ վերջը համընկնի նաև Արցախի վերջի հետ, և դրա համար Արցախը պետք է դադարի Հայաստանի ռազմավարական շրջադարձին խանգարող հանգամանք լինելուց»,- ընդգծում է նա:
 
Զրուցակիցը նաև նկատում է, որ այս հայտարարությունները նոր իրավիճակ են ստեղծում ռուս խաղաղապահների մանդատի գործունեության նպատակների և բնույթի հետ կապված. «Սա ուժեղացնում է այն կասկածները, որ հնարավոր է՝ 2025 թվականին ռուսներն իրենք դուրս գան Արցախից՝ այն ամբողջովին հանձնելով Ադրբեջանին՝ դրա դիմաց գուցե ստանալով Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Եթե ՌԴ-ն մերժում է Արցախի սուբյեկտայնությունը անգամ որպես հակամարտության կողմ, ապա ինքնանպատակ է դառնում ռուս խաղաղապահների Արցախում գտնվելը, սակայն՝ հօգուտ Ադրբեջանի»:
Արտաշես Խալաթյանի խոսքով՝ Հայաստանը պետք ուժեղացնի ռազմական այլընտրանքների փնտրտուքը և նոր դաշնակցային հարաբերություններ ձևավորի: «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ապահովի իր լիակատար ինքնիշխանությունը ռազմական և քաղաքական այլընտրանքներ փնտրելու հարցում, և դա պետք է արագացնել, որովհետև իրադարձությունները զարգանում են այն ուղով, որ ՌԴ-ն դառնում է Արցախի գոյության՝ հայկականության հիմնական խոչընդոտներից մեկը»,- կարծում է նա:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: