ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նոր իրավիճակ Կովկասում. Իրանի լիարժեք անդամությունը

Հուլիսի 4-ին Դելիում հեռավար ձևաչափով տեղի է ունենալու Շանհայի կազմակերպության Վեհաժողովը, որի ընթացքում կհայտարարվի կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամ դառնալու մասին:

Պրոցեդուրալ, տեխնիկական հարցերը լուծվել են դեռևս նախորդ տարվանից, և հուլիսի 4-ի Վեհաժողովում Իրանը կհռչակվի կազմակերպության լիիրավ անդամ: Սա անշուշտ նոր իրավիճակ է թե միջազգային մակարդակում, թե մեծ մերձավորարևելյան ռեգիոնի, թե անմիջականորեն Կովկասի: Շանհայի գործակցության կազմակերպության լիիրավ անդամություն ստացած Իրանը փաստացի ձևավորում է նոր քաղաքական կշիռ, որն անշուշտ պետք չէ գերագնահատել, բայց չարժե նաև թերագնահատել կամ անտեսել:
Պետք է հաշվի առնել այն, որ տնտեսական գործակցության այդ կառույցը ներկայիս ժամանակահատվածում իր վրա կրում է նաև աշխարհաքաղաքական դիմակայության «շունչը» և ազդեցությունը, ու այդ իմաստով Իրանի անդամակցումը գործնականում աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր իրողության համատեքստում է: Հայաստանի համար այդ իրողությունն իհարկե բավականին բազմիմաստ է, մի կողմից այն առումով, որ ՇԳԿ անդամ Իրանը կարող է դառնալ լրացուցիչ տնտեսական հնարավորությունների դաշտ, մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ Իրանի լիարժեք անդամությունը ռեգիոնում և դրա շուրջ կխթանի աշխարհաքաղաքական մրցակցության լրացուցիչ աստիճան, հաշվի առնելով այն, որ ՇԳԿ մեծ հաշվով չինական աշխարհաքաղաքականության արտահայտման հարթություններից է (իհարկե ոչ միայն), իսկ այդ խնդիրը իր գլխավոր մարտահրավեր է դիտարկում Միացյալ Նահանգները, ինչից առանձնապես հետ չի մնում Բրիտանիան, որոնք ռեգիոնալ հակազդման տիրույթում այդ հարցում առանցքային գործակցության հասցե դիտարկում են Անկարան, որը ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:
Ի դեպ, այդ կարգավիճակն ունի նաև Հայաստանը, որը սակայն դեռևս 2013-ին արտահայտել է ՇԳԿ դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրություն: Իհարկե այդ հարցն առ այսօր բաց է և իհարկե շատ քիչ հավանական է, որ Հայաստանն այդ առումով «դիտարկվի» ավելի առաջ, քան օրինակ Թուրքիան, որը կարծես թե ևս ունի դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրություն, իսկ գուցե կարող է խոսք լինել անգամ անդամության գործընթացի մասին: Թեև, ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Երևանին գուցե արժե գոնե հիշեցնել Շանհայի գործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցի ու դրա դիտարկման ակնկալիքների մասին, տեղավորելով այդ մտադրությունը Արևելք-Արևմուտք գործակցության մեծ համայնապատկերում, հաշվի առնելով նաև հաղորդուղիների համար ազդեցության այն պայքարը, որ ծավալվում է նաև Կովկասում:
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: