ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բանակցության չափանիշն ու Արցախի շրջափակման հանդեպ լայն փակված միջազգային աչքերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ֆոնին հարկ է նկատել մի հանգամանք՝ Արցախի ապաշրջափակումը դադարել է լինել իրավիճակի չափման միավոր, կամ պարզապես կապվել է այդ բանակցային գործընթացին և դրա հնարավոր արդյունքին:

 Համենայն դեպս, մենք քննարկում ենք օրինակ վաշինգտոնյան ռաունդը, քննարկում ենք դրանում համաձայնությունների և անհամաձայնությունների ծավալը, մասշտաբը, կարևորությունը, խաղաղության համաձայնագրի մոտ կամ հեռու լինելը, բայց չկա որևէ քննարկում, թե արդյո՞ք որևէ շարժ կա Արցախի ապաշրջափակման հարցում: Իհարկե այստեղ կա երկու հանգամանք:
Մի կողմից, դա կարող է նշանակել, որ թե Երևանը, թե Ստեփանակերտը վճռականորեն մերժում են այդ թեման սակարկության առարկա դարձնելու Բաքվի փորձերը, և շրջափակումը շարունակվում է, որովհետև Երևանն ու Ստեփանակերտը այդ հարցում գոնե առայժմ միայնակ են, կամ նրանց հետո է միայն Ֆրանսիան, որը սակայն այսօր ինքը մոլեգնում է անկարգությունների թեժ ալիքից: Կամ, Բաքվին հաջողվել է «լեգիտիմացնել» իրավիճակը և կապել բանակցային լայն օրակարգին, առավել ևս, որ միջանցքի արգելափակումից ի վեր, չնայած դատապարտող հայտարարություններին, միջազգային դերակատարների մեծ մասը՝ դարձյալ բացառությամբ Ֆրանսիայի, հայտարարում էր, թե հարցի լուծումը պահանջում է խնդիրների «համապարփակ» քննարկում:
Հնարավոր է, որ մեծ հաշվով պատկերը կազմված է այդ երկու տարբերակից՝ Երևանն ու Ստեփանակերտը իրենց դիրքորոշմանն են, Բաքուն և միջազգային հանրությունը՝ իրենց: Իսկ Արցախն արդեն ավելի քան 200 օր կտրված է աշխարհից, մարդասիրական ճգնաժամի մեջ է, մարդասիրական աղետի ռիսկի տակ, բայց հարցը տեղ չունի միջազգային արդիական օրակարգում:
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: