ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի ԱԺ հայտարարությունը ճնշման տակ է արվել. Հովսեփ Խուրշուդյան

Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկու օր առաջ ընդունել է մի հայտարարություն, որում անդրադարձ է կատարվել վաշինգտոնյան բանակցություններին, և դիմելով ՀՀ պատվիրակությանը՝ կոչ են արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ «Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով՝ արտոնություն»,- նշված է հայտարարության մեջ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Նա նշեց, որ այդ հայտարարութունը ճնշման տակ է արվել, առնվազն ռուսների ուղղորդածն է, Կրեմլի կողմից ուղղորդված հայտարարություն է։ «Որովհետև երբ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հարձակում է տեղի ունենում, սադրանք է տեղի ունենում ադրբեջանական Զինուժի կողմից, սպանվում են չորս հայ զինվորներ, և դրա արդյունքում փոխանակ քննադատությունն ուղղվի ռուսական կողմի հասցեին, քննադատությունն ուղղվում է Հայաստանի իշխանությունների և փաստացի Արևմուտքի հասցեին,  և պահանջ է դրվում դադարեցնել Արևմուտքում տեղի ունեցող բանակցությունները, այլ ոչ թե օրինակ՝ պահանջ է դրվում Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ կանչել ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այն բաները, որը որ խախտվում է Ռուսաստանի կողմից, դա ցույց է տալիս, որ ուղղորդված է հենց ռուսական կողմից։ Ես չեմ ուզում նաև մեղադրել Արցախի իշխանություններին որևէ բանում, որովհետև ես հասկանում եմ, որ իրենք պատանդ են, բայց ամեն դեպքում մենք պետք է արձանագրենք փաստը, որ ռուսական կողմը ընդամենը երկուստեք կոչ արեց զսպվածության, տպավորություն է, որ այդ չորս սպանված զինվորները պետք է ավելի զուսպ լինեին, որ իրենց չսպանեին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Վաշինգտոնյան հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել խաղաղության համաձայնագրի «հետագա առաջընթաց»՝ չնայած ծանր աշխատանքին: Իսկ այսօր ԱԳՆ խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վաշինգտոնյան բանակցություններում թեպետ մի շարք հարցեր համաձայնեցրել են, սակայն երեք առանցքային հարցերի շուրջ համաձայնության չեն եկել. դրանք են՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, որը ենթադրվում է իրականացնել 1975թ. քարտեզով, Ադրբեջանի զորքերի հետքաշումը ՀՀ սուվերեն տարածքից և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։

Այս առնչությամբ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ փաստ է, որ Ադրբեջանը դիմադրելու է ամեն կերպ, փորձելու է ամեն կերպ չհամաձայնել, իսկ այն, որ չի համաձայնում, նշանակում է մի բան՝ ինչ որ առաջարկվում է Արևմուտքում, Հայաստանի շահերից է բխում։ «Այսինքն՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արևմտյան հարթակները շահեկան են Հայաստանի համար, ու ադրբեջանական կողմն է, որ դիմադրում է»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովն ակնհայտ սպառնալիք է հնչեցրել Եվրախորհրդարանի անդամներին, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այց էր կատարել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման,  Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ադրբեջանցիներն ատամ են ցույց տալիս, քանի որ եվրոպացիները ճնշումն ավելացնում են Ալիևի վրա։

«Ալիևը որոշել է, որ ինքը համարժեք խաղացող է ԵՄ-ի հետ և կարող է թույլ տալ նաև համարժեք ճնշում գործադրել։ Թե ինչ հետևանքներ կունենա Ալիևի համար այդ ամեն ինչը, ես կարծում եմ՝ առաջիկայում մենք կարձանագրենք»,- ասաց մեր զրուցակիցը։
  
Ինչ վերաբերում է այս իրավիճակում հայկական դիվանագիտության անելիքներին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ավելի ակտիվ պետք է լինել, բայց դիվանագիտության համար հումք պետք է լինի, դիվանագիտությունն ընդամենը քաղաքական որոշումները կյանքի կոչելուն միտված մեթոդաբանություն է, դիվանագիտությունը տեխնոլոգիա է, իսկ հայկական որոշումները վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորմանը։ 

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը չպետք է նստի երկու աթոռների վրա։ «Նստել և Ռուսաստանի հետ բոլոր կապերը պինդ պահել՝ հերիք չի, մի բան էլ՝ զարգացնել տնտեսական առևտրաշրջանառությունը, փոխանակ լոգիստիկ, զուգահեռ շղթաներ կառուցի դեպի ԵՄ և այլ վայրեր, որպեսզի նվազեցնի այդ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը նաև կախվածություն է բերում Ռուսաստանի համար, ինքը շարունակում է նույն ոգով և զուգահեռ հույս ունի, որ Արևմուտքն ավելի ակտիվ ջանքեր կգործադրի հանուն Հայաստանի,  ինչը մի քիչ տարօրինակ է։ Եվ այս պայմաններում է, որ Մակրոնը կարող է ասել, որ ինքը միակն է միջազգային հանրության մեջ, որն այդպես ակտիվ ջանքեր է գործադրում հանուն Հայաստանի և Արցախի»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։     

Հարցին, թե ինչ երաշխիքներ ունենք մենք Արևմուտքից, եթե որոշվի կտրուկ քայլեր անել և վերանայել Ռուսաստանի հետ կապերը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ առաջին քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, եթե ՀԱՊԿ-ը չի գործում որևէ կերպ, իր ֆունկցիաները չի կատարում, և դրա մասին մի անգամ չի, որ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնել են։

«Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ում մնալ և շարունակել դիտվել միջազգային հանրության կողմից որպես դաշնակից, ռազմական դաշինքի մեջ։  
Արևմուտքից եկող ազդակները դիվանագետները պետք է մշակեն՝ հիմնվելով քաղաքական որոշումների վրա, եթե այդ քաղաքական որոշումը Հայաստանի իշխանությունն ունի, նույնիսկ, եթե դա հրապարակային չասվի, բայց կուլիսներում մեր արևմտյան գործընկերներին տեղեկացվի, որ մենք պատրաստ ենք այդ շիֆթին ամբողջությամբ և պատրաստ ենք դուրս գալու ՀԱՊԿ-ից, նույնիսկ պատրաստ ենք բազայի պայմանագիրը չեղարկել, ապա Արևմուտքին այդքան բանը ասելով՝ պետք է սկսել նրանց հետ բանակցել այդ անցման պայմանների և երաշխիքների մասին։ Թե արդյունքում ինչ երաշխիքներ կինեն, որևէ մեկը չի կարող ասել, նույնիսկ Արևմուտքից որևէ մեկը չի կարող ասել, որովհետև իրենց համար էլ դա կախված է նրանից, թե մեր կողմից ինչի պատրաստակամություն կա, այդ անցումը մենք ոնց ենք պատկերացնում՝ միայն ՀԱՊԿ-ից դուրս գա՞լ, թե՞ նաև  բազայի պայմանագրից դուրս գալ. հազար ու մի նրբություններ կան»,- եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը։ 

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: