ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ո՞ր զենքի կիրառման սահմանափակումների մասին էր խոսում ՀՀ վարչապետը․ «Լազարևյան ակումբ»-ի ռազմական փորձագետները դեռ 2018-ին էին անկեղծացել, որ «Իսկանդեր»-ի «պուլտը» ՌԴ-ի ձեռքում է

44-օրյա պատերազմին առնչվող դրվագներից մեկը, որը կոնսպիրոլոգիական տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, վերաբերում է հայկական սպառազինության «թագն ու պսակը» համարված «Իսկանդեր»-ին, որը գովազդելու ուղղությամբ քարոզչական ահռելի աշխատանք էր տարվում նախորդ իշխանության կողմից, և այն ներկայացվում որպես Ադրբեջանի ռազմատենչ վարքագծի զսպման առհավատչյա։

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղվեց սպառազինության մասին, մասնավորապես՝ պատերազմի ընթացքում եղե՞լ է  դեպք կամ   սահմանափակում՝ որևէ զենք օգտագործելու կամ չօգտագործելու, հատկապես հատուկ հրթիռների հետ կապված, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «դա Իսկանդե՞րի մասին էր, պարոն վարչապետ» հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց՝ այդ մասին կխոսի նիստի  փակ հատվածում։  

Ու թեև վարչապետի կողմից նիստի բաց՝ հրապարակային մասում չկոնկրետացվեց, թե մասնավորապես ո՞ր զինատեսակի մասին է խոսքը, սակայն, թերևս, պետք է ենթադրել, որ խոսքը նաև «Իսկանդեր»-ի մասին է։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ղեկավարին և ռազմական ղեկավարությանն ուղղված հարցադրումներից էր հետևյալը՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործվեց և կիրառվեց ուշացումով՝ միայն պատերազմի ավարտին։ Պատերազմից հետո առաջին անգամ «Իսկանդեր»-ի կիրառման մասին հայտարարեց Մովսես Հակոբյանը, նոյեմբերի 19–ին,  (դրանից մեկ օր առաջ նա հրաժարական էր տվել ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից)։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ Արցախում կիրառվել են «Իսկանդերներ», նշելով, թե կարող ասել, թե որ ուղղությամբ։ Այդ տեղեկատվությունը «պայթեցրեց» Հայաստանի լրատվական դաշտը, Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ժամանակ անց Հակոբյանը պնդեց իր խոսքերը։  

«Իսկանդեր»-ի կրակելու հետ կապված  հարցադրում-մեղադրանքներից մեկն էլ հղեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի նախագահության օրոք էլ ձեռք էր բերվել այդքան գովազդված զենքը։ Անդրադառնալով  նախկին նախագահի մեղադրանքներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին (պատերազմի 4-5-րդ օրերին) չօգտագործելու և Շուշիի ուղղությամբ կրակելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով»։ Վարչապետի այս հայտարարությանը հետևեց ՌԴ ՊՆ-ի պարզաբանումը՝  ՌԴ ՊՆ-ի հավաստի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել։

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- նշել էր գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: 

Հետևեց նաև Փաշինյանի մամուլի խոսնակի պատասխանը՝ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

Նշենք, որ «Իսկանդեր»-ի մասին ապրիլյան պատերազմից հետո խոսել էր Սերժ Սարգսյանը, Կիսիլյովին տված հայտնի հարցազրույցում և նշել էր, որ այն ձեռք է բերվել որպես «հակաթույն»։   

Ըստ Սարգսյանի՝ հայկական կողմը Ռուսաստանի հետ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր ունի, և կարծում է՝ «Ռուսաստանը դրանից ելնելով է ընդառաջել Հայաստանի խնդրանքին և տրամադրել «Իսկանդեր»-ը»։ «Կարծում եմ, որ դա հարկադրված  միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական այն հնարավորությունները, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը՝ ձեռք բերելով հակաթույն։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդեր»-ը հակաթույն է։ Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ այդ քայլին, իսկ ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, կործանմամբ»: 

Նշանակո՞ւմ է արդյոք, որ  «Իսկանդերը» ՌԴ-ի կողմից ՀՀ-ին  «տրամադրվել» է ոչ թե կրակելու նպատակով, այլ որպես «մուլյաժ», որը պետք է «պառադների» ժամանակ հրապարակ հանվեր ցուցադրական նպատակներով, հետո նորից զինապահեստ ուղարկվեր: Նշենք, որ առաջին անգամ «Իսկանդերները» ցուցադրվեցին ՀՀ   անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի  ժամանակ։   

Հարկ է նշել, որ 2021-ի փետրվարին, «իսկանդերային» բանավեճից հետո համացանցում հայտնվեց «Լազարևյան ակումբի» 2018 թ․դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստից մի հատված, որտեղ որոշ փորձագետներ քննարկում են «Իսկանդերի» թեման և  հայտարարում, թե Ռուսաստանն «Իսկանդեր» է մատակարարել Հայաստանին և ոչ թե Լեռնային Ղարաբաղին, հետևաբար՝ համակարգը չի կարող կիրառվել որպես ԼՂ-ի պաշտպանության ժամանակ, ավելին՝ թիրախի նշանառության համակարգը Հայաստանի վերահսկողության տակ չէ, և այն կիրառելու համար հայկական կողմը պետք է դիմի Ռուսաստանին: 

Հավելենք նաև, որ 2017-ին  իր հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը նշել էր․ «Ով որ կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Այ, երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ «Իսկանդեր»-ի «զսպիչ ուժ» և «հակաթույն» լինելու մասին հավաստիացումները միֆ էին և Ադրբեջանին հետ չպահեցին լայնամասշտաբ պատերազմ սկսելու մտադրությունից։ 

Հ․Գ․ Դեռ մինչև ապրիլյան պատերազմը որոշ  փորձագետներ իրենց վերլուծություններում ընդգծում էին,   որ Հայաստանում գտնվող «Իսկանդերը» փաստացի չի պատկանում մեր զինված ուժերին, եթե նույնիսկ ֆորմալ առումով հայկական հաշվեկշռում է: Եվ որ «Իսկանդեր»-ի օգտագործման համազարկը կարող է տալ ոչ թե ՀՀ ղեկավարը, այլ՝ Պուտինը։
 
Հ․Մ․ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: