ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսական «բունտի» ազդեցությունը վաշինգտոնյան ռաունդի վրա

Մեկնարկող շաբաթվա ընթացքում սպասվում է հայ-ադրբեջանական բանակցության «վաշինգտոնյան» ձևաչափի հերթական փուլը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այն ինչպես հայտնի է պետք է տեղի ունենար մոտ երկու շաբաթ առաջ, սակայն հետաձգվեց Բաքվի «խնդրանքով»: Շատ էր հնչում հարցը, թե արդյո՞ք նոր հանդիպումից առաջ ամեն ինչ կընթանա սահմանված ժամանակացույցով:

 Զուտ հայ-ադրբեջանական տիրույթում կարծես թե «չպլանավորված» իրավիճակներ գոնե առայժմ չեղան, սակայն տեղի ունեցավ մեկօրյա «ապստամբությունը» Ռուսաստանում, ու թեև այն որևէ կերպ «թեմատիկ» առնչություն չուներ հայ-ադրբեջանական հակամարտությանը, այդուհանդերձ անկասկած է, որ համաշխարհային թիվ մեկ իրադարձությունն էր և զբաղեցրել է միջազգային խոշոր խաղացողների, այդ թվում Վաշինգտոնի «մտքերը»:
ԱՄՆ նախագահ Բայդենը Ռուսաստանում ստեղծված իրավիճակը քննարկել էր Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների հետ, քննարկել է նաև Կանադայի վարչապետի հետ, Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, իսկ Լա Ռեպուբլիկա պարբերականը հայտնել է, որ ՆԱՏՕ երկների բարձրաստիճան պաշտոնյաները կապ են հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ և քննարկել իրավիճակը, քանի որ նրանց անհանգստացրել է այն, որ Ռուսաստանի ավելի քան 11 հազար միջուկային մարտագլխիկները կարող են հայտնվել Պրիգոժինի և նրա մարտիկների ձեռքին:
Այս բոլոր քննարկումների դետալային մանրամասները իհարկե անհայտ է, սակայն ինքնին այս իրադրությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանում տեղի ունեցածը առաջ է բերել միջազգային նշանակության հարցեր և դրանց «մեր բաժինը» կարող է լինել նաև այն, թե այն ինչպես կանդրադառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի, այդ թվում վաշինգտոնյան առաջիկա հանդիպման վրա: Այն, որ առնվազն անուղղակի անդրադարձ և ազդեցություն կլինի, թերևս կասկածից վեր է, հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ և ինչ «օպերատիվությամբ»: Վաշինգտոնում բանակցության առաջին փուլի ավարտից անմիջապես հետո՝ մայիսի սկզբին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել էր Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, և դա մի ձևաչափ է, որը թույլ է տալիս մտածել, որ այդ հանդիպումը ունեցել է նաև անուղղակի երրորդ կողմի առկայություն՝ Ռուսաստան: Այդ իմաստով, օրինակ, հետաքրքիր է, թե վաշինգտոնյան նոր հանդիպումից կամ հանդիպումներից հետո արդյո՞ք կարող է «կրկնվել» այդօրինակ որևէ «շարունակություն»:
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: