ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ակնթարթային «ապստամբություն». Հայաստանն ու Արցախը խուսափեցի՞ն վակուումի ռիսկից

Ռուսաստանում բռնկված «ապստամբությունը» փաստորեն նույնքան արագ էլ մարեց, առանց որևէ արյունահեղության և հետագա ապակայունացման:

Հունիսի 23-ի գիշերը բռնկված իրավիճակը, որը սկսել էր Վագներ մասնավոր զորամիավորման հիմնադիր, գործարար Պրիգոժինը՝ հայտնի շեշտադրումներով և քայլերով, փաստորեն հանգուցալուծվեց գրեթե մեկ ամբողջ օր հետո, Պրիգոժինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բանակցության շնորհիվ: Պարզվեց, որ նրանք քսան տարի ծանոթ են անձնապես: Լուկաշենկոյի հետ բանակցության արդյունքում Պրիգոժինը հայտարարեց, որ իրենք «արդարության երթ» են իրականացրել, առանց որևէ կաթիլ արյուն թափելու, բայց արդեն կա այդպիսի վտանգ և իրենք վերադառնում են դաշտային ճամբարներ:
Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը ողջունելով Լուկաշենկոյի ջանքը, խոստացել է, որ թույլ կտա Պրիգոժինին հեռանալ Ռուսաստանից Բելառուս: Ապստամբության մասնակից Վագների մարտիկները ներում կստանան՝ Ուկրաինայում մարտական վաստակի շնորհիվ: Պրիգոժինի դեմ քրեական գործը կկասեցվի: Այդպիսով, մեկօրյա «ապստամբությունը» ավարտվեց, բայց թերևս միայն իր առերևույթ դրսևորումով, քանի որ գրեթե կասկածից վեր է, որ տեղի ունեցածը ինքնին շարունակելու է իր ազդեցությունը Ռուսաստանի իշխանության ներսում: Հնարավոր է ասել, որ այդ ազդեցությունը կարող է նման լինել «սանիտարական» գործոնի՝ ՌԴ նախագահ Պուտինի ձեռքին:
Պրիգոժինի քայլը փաստացի Պուտինին տալիս է իշխանության տարբեր ներկայացուցիչների ու գերատեսչությունների, տարբեր խմբերի հանդեպ քայլերի լայն հնարավորություն, ու նաև հենց դրանով է ուշագրավ այն, որ տեղի է ունենում մեկօրյա, «ակնթարթային ապստամբություն»: Այդ պրոցեսներն արդեն հիմնականում կծավալվեն «ստորջրյա» տրամաբանությամբ, ժամանակ առ ժամանակ իհարկե իրենց որևէ դրսևորումով կամ արդյունքով «լողալով վերև»:
Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր է, որ Ռուսաստանում իրավիճակը հանգուցալուծվում է առանց ապակայունացման և քաոսի: Այնպես չէ, որ կայուն Ռուսաստանը հուսալի անվտանգության երաշխիք է, անթերի մեխանիզմ, արդյունավետ մեխանիզմ, սակայն կասկածից վեր է, որ քաոսի, ապակայունացման մեջ հայտնված Ռուսաստանի պարագայում Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրում ռիսկերն ու սպառնալիքները բազմապատկվելու էին: Կասկածից վեր է նաև, որ առկա անվտանգության մեխանիզմների արդյունավետությունը մեղմ ասած խնդրահարույց է և Հայաստանի ու Արցախի համար կարևոր է փնտրել, գտնել ամրապնդման հավելյալ մեխանիզմներ, սակայն, հույժ կարևոր է, որ այդ մեխանիզմները լրացնեն նրանց, որոնք առկա են Ռուսաստանի ներկայությամբ, և անգամ «փոխարինման» տրամաբանություն դիտարկելու դեպքում, այդ գործընթացը տեղի ունենա միանգամայն սահուն, հանդարտ, փոխադարձաբար համադրված ընթացքով: Վակուումները Հայաստանի ու Արցախի համար կարող են լինել ճակատագրական և այդ իմաստով կարևոր է, որ Ռուսաստանի իրադարձությունները, համենայն դեպս գոնե առայժմ չեն չծավալվեցին այդ վակուումների առաջացման անխուսափելիության տրամաբանությամբ:
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: