ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նախագահականի կայքում տեղադրված Ռոբերտ Քոչարյանի կենսագրության մեջ ևս փաստվում է Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ տեղ գտած կեղծիքը

Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում արած հայտարարություններին։

Եվ  նախագահի ընտրությանը մասնակցելու համար տասը տարի քաղաքացի հանդիսանալու մասին կետում նշել է հետևյալը. «1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տասը տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր»:

Նկատենք, սակայն, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կեղծել է Ռոբերտ Քոչարյանի ԳԽ պատգամավոր դառնալու տարեթիվը։

Ռոբերտ Քոչարյանը ոչ թե 1988, այլ 1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ: Սույն փաստն արձանագրված է նաև նախագահականի կայքում՝ Ռոբերտ Քոչարյանի կենսագրության մեջ, ինչն ըստ էության հերքում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը։

Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ տեղ գտած կեղծիքի մասին մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Փորձելով արդարացնել ՀՀ նախագահի պաշտոնում Քոչարյանի առաջադրվելու փաստը՝  Քոչարյանի  գրասենյակից շեշտել են, որ նա 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը  1989 թվականին է ընտրվել  Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ավելորդ է անգամ մեկնաբանել ակնհայտ փաստը կեղծող Քոչարյանի գրասենյակի մյուս հայտարարությունները, որը որպես ապացույց հղում է անում Քոչարյանի հեղինակած գրքին»։

Չախոյանի ֆեյսբուքյան գրառմանը հետևել է  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի անդրադարձը։ «Առաջարկում եմ քննարկել նաև կետադրական նշանների հնարավոր վրիպակները»,- նշել է Բագրատ Միկոյանը:

Ներկայացնենք Քոչարյանի մասին մի ուշագրավ տեղեկություն ևս. նա 1989 թվականի օգոստոսին Կիրովականի (ներկայիս Վանաձոր) ակտիվիստների ջանքերով ընտրվում է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Իսկ երբ 1989 թվականի նոյեմբերին ձևավորվում է Հայոց համազգային շարժում կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանին ընտրում են կուսակցության վարչության կազմում։

Դե, ինչպես նկատում ենք, Ռոբերտ Քոչարյանը, իր շրջապատն ու կեղծիքն անբաժան ու մշտական ուղեկիցներ են՝ անկախ կարգավիճակից ու ժամանակից։
 
Անի Խաչատրյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: