ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ավելի մեղմ պայմաններով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն առկա չի եղել մինչև նոյեմբերի 9-ը, իսկ Շուշիի անկման մասին ԳՇ պետի զեկույցը հնարավոր հերթական սխալն է եղել. քաղաքագետ

«Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին ու Մեղրին»,- այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Շուշին վերցնելու դեպքում ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը և հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը թիկունքից, ինչպես նաև հարվածել Սոթքի ուղղությամբ, իսկ Մեղրիի հարցն անընդունելի էր քննարկել միջանցք տալու համատեքստում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի խոսքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շուրջ քննարկումները սկսել են դեռևս նոյեմբերի 6-ին, սակայն նոյեմբերի 7-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին: ՀՀ վարչապետը նշեց, որ ինքը հրահանգել է պահել Շուշին, և մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն իրեն զեկուցել են, որ Շուշիի մի հատվածը ՊԲ վերահսկողության տակ է: «Նոյեմբերի 8-ի դրությամբ որքան էլ ինձ ասում էին, որ Շուշին մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն հետ բերել չենք կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր անց իրեն զեկուցել են, որ Շուշիում հայկական կողմն այլևս զորք չունի։

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո սոցիալական հարթակներում սկսեցին տարածվել հրապարակումներ՝ Փաշինյանի խոսքերի ու գրառումների մասնակի մեջբերումներով՝ «Նոյեմբերի 7-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին», և սրան զուգահեռ տարածվեց 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի կատարած այն գրառումը, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին Շուշիում դեռևս գտնվում էին հայկական զորամիավորումներ, և շարունակվում էր պայքարը. «Շուշին ամբողջությամբ հայաթափվել է միայն Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Պատերազմը կանգնեցնելու հարցում, իմ գնահատմամբ, շտապեց ՀՀ իշխանությունը, հայկական կողմերն ունեին հնարավորություն գոնե ավելի լավ պայմաններով համաձայնության հասնելու, այլ հարց է, որ այն, ինչի մասին Փաշինյանը խոսում է՝ փոխվստահության բացակայությունը, 5-րդ շարասյան առկայությունը բանակում կամ վերնախավում մտահոգություններ էին ստեղծել, որ ավելի վատ զարգացումներ կարող են լինել»։

Նրա խոսքով՝ թե Փաշինյանի ՖԲ գրառումը Շուշիում ընթացող մարտերի մասին, թե Արծրուն Հովհաննիսյանի վերջին հարցազրույցն այն մասին, որ Շուշիում հակագրոհ է իրականացվել, թե իր անձնական հեռախոսազրույցները Շուշիում կռվող տղաների հետ վկայում են այն մասին, որ նոյեմբերի 9-ին մարտեր էին ընթանում Շուշիում: «Այնուամենայնիվ, հստակորեն ընդգծված պատճառահետևանքային կապ Շուշին հանձնելու և պատերազմն այս պայմաններում կանգնեցնելու միջև Փաշինյանի ելույթում չերևաց»,- հավելեց նա։

ՀՀ վարչապետն իր ելությում նաև նշել է, որ բազմաթիվ դեպքեր են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ՀՀ ԳՇ պետի ու Արցախի նախագահի հայտնած տեղեկությունները հակասել են իրար, սակայն ի վերջո պարզվել է, որ Արցախի նախագահի հայտնած տեղեկատվությունն է իրականությանը համապատասխանում։

Ռոբերտ Ղևոնդյանը, հիշատակելով Փաշինյանի այդ խոսքերը, նշեց, որ ԳՇ պետի հայտնած տեղեկությունը, թե նոյեմբերի 7-ին ընկել է Շուշին, ևս հնարավոր է, որ սխալ լիներ. «Հաշվի առնելով այն խոսքերը, որ շատ անգամ զեկուցածները ճիշտ չէին լինում՝ գուցե այդ դեպքում էլ է այդպես եղել»։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Շուշին տալու գնով է կանգնեցվել պատերազմը, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում, քաղաքագետն արձագանքեց. «Շատ հնարավոր է՝ հուսալքության ֆոնին, նաև հաշվի առնելով այն վիճակը, որ տասնյակից ավելի տեղեկություններ վարչապետին սխալ են հաղորդվել, գուցե իշխանության վերնախավն այդ պահին մտածել է, որ ավելի վատ իրավիճակում կհայտնվեն, և կանգնեցրել են պատերազմն այդ պայմանով»։  

ՀՀ վարչապետն այսօր նաև ներկայացրեց 2020թ. հոկտեմբերին իրեն արված առաջարկները, ըստ որոնց՝ որևէ մեկը հայանպաստ չի եղել. հոկտեմբերի 8-ին  Ադրբեջանն ակնկալել է առանց մարտի հանձնել Ֆիզուլին, հայկական կողմերը նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար, վերադարձվեն սպանության մեջ մեղադրվող ու դատապարտված Գուլիևն ու Ասկերովը, սակայն, ըստ վարչապետի, այս պահանջներին զուգահեռ չի եղել հստակ ըմբռնում, որ Ադրբեջանը կրկին չի հարձակվելու։ Իսկ հոկտեմբերի 19-ին մի շարք պայմանների հետ մեկտեղ առաջարկվել է նաև խաղաղապահների տեղակայում Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի Արևմտյան  շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։  

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, խոսելով ՀՀ վարչապետի հասցեին հնչող այն մեղադրանքների մասին, որ պատերազմը կարող էր ավելի վաղ կանգնեցներ, ինչը չի արել, նշեց, որ ավելի մեղմ պայմաններով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն առկա չի եղել մինչև նոյեմբերի 9-ը. «Հատկապես, երբ վարչապետը խոսում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի առավոտյան եղել է այլ հայտարարություն, որտեղ պայմաններն ավելի լավ են եղել, բայց Ադրբեջանը նույնիսկ դրան չի համաձայնել, և փոփոխվել է հայտարարության տեքստը։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում առավելությունն զգալով՝ Ադրբեջանը պահանջել էր ավելին, ու կանգնեց այն ժամանակ, երբ արդեն ավելին ստանալու հնարավորություն իրեն չէին տալիս առաջին հերթին Ռուսաստանն ու Թուրքիան»։

Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ հնարավոր է Ադրբեջանը համաձայներ հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, եթե հայկական կողմն իր առաջարկների հետ համաձայներ, բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ ռազմաճակատում իրավիճակն այլ էր, և հայկական կողմը պատճառ չուներ նման վատ պայմանների համաձայնելու։
 
Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: