ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից. Արամ Սարգսյան

«Ֆեյսբուք»-ի իր էջում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան բանակցությունները հետաձգելու խնդրանքին՝ այն վերտառելով «Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից»:

Սարգսյանի գրառումը՝ ստորև.
«Նորից հոդված տարածաշրջանային իրավիճակի մասին՝ կարդալը խորհելու լավագույն տարբերակ համարողների համար։ Եվ ուրեմն, Հայաստանը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը խնդրեց հետաձգել ԱԳ նախարարների հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգտոնում։ Նախորդ հանդիպմանը կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին, համապատասխանաբար 29800 և 86600ք/կմ, ներառյալ՝ Արցախը։
Այս փուլում բանակցային թեման Արցախում բնակվող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների ճանապարհային քարտեզին և քայլերին էր վերաբերելու, որը, իմ համոզմամբ, շատ չէր տարբերվելու կոսովյան խաղաղապահ առաքելության տեղակայման տարբերակից։ Այդպիսի կոնֆլիկտների հարթումը սկսվում է տարածքի ապառազմականացումից, որի մասին վերջերս ակնարկներով խոսում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ները։
Այդ թեմայի քննարկումը, բնականաբար, չի բխում ՌԴ շահերից, որովհետև միջազգային խաղաղապահների մուտքը տարածաշրջան, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը կնշանակի ՌԴ ամբողջական դուրսմղում Հարավային Կովկասից։ Այլևս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգային համակարգերում ՌԴ-ն զրկված կլինի ազդեցության լծակներից։
Միջազգային խաղաղապահների խնդիրը վիճահարույց է նաև Ադրբեջանի համար։ 2025-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, և 10-15 տարի ժամկետով միջազգային խաղաղապահների ներկայությունը ու Արցախի էթնիկ հայ բնակչության իրավունքների քննարկումը լուրջ խնդիրներ կառաջացնեն Բաքվի սուլթանի վերընտրության առումով։
Միևնույն ժամանակ, վաշինգտոնյան բանակցություններից երկար խուսափել չի ստացվելու, և Ադրբեջանը բարդ ընտրության առջև է՝ ընդառաջ գնա՞լ նոր աշխարհակարգի պահանջներին, որ անբեկանելի է դարձրել ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ տեղավորվել ռուսական ռազմանավում, որի ուղեծիրը պատերազմի առաջին օրը նշեցին, և որին միացավ քաղաքակիրթ աշխարհը։
Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է, ու գնդակը Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է։ Համոզված եմ, որ Ադրբեջանը և ՌԴ-ն ուղիղ զգուշացվել են, որ նոր ագրեսիայի հրահրումը կբերի Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման՝ ածանցյալ բոլոր հետևանքներով: Ակնհայտ է նաև, որ 2020-ի պատերազմից հետո Մեղրու միջանցքի խնդիրն ուժով չլուծվեց միմիայն՝ Արցախի ճանաչման հեռանկարից և պատժամիջոցների կիրառումից վախենալով։
Հայաստանը համաձայնեց շատ ցավոտ քայլի, որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը խնդրի լուծման մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակի կողմնակից է, նոր դաշնակիցները, որ ի զորու են ազդել Ադրբեջանի վրա և վերականգնել մեր ռազմական բալանսը, խնդիրների լուծման այդպիսի տարբերակ են կիրառել բազում տեղերում, և, բարեբախտաբար, արդյունքները վատը չեն։ ՀՀ-ին ևս 3-5 տարի երաշխավորված խաղաղություն է պետք, համոզված եմ, որ դրանից հետո սահմանային ընդհարումներից ու անկայունությունից բողոքելու է Ադրբեջանը։
ՌԴ-ն մեծ հաշվով պարտվում է և պարտվելու է իր սկսած պատերազմում, Պուտինից հետո հերթը հասնելու է այլ բռնապետների: Ադրբեջանը դա հաշվի չառնել չի կարող։ Վստահ եմ, որ Հաագայի դատարանի որոշումը միանշանակ ի կատար է ածվելու, իսկ ձգձգումը թանկ է նստելու ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հիշատակի վրա։ 3+3 ձևաչափի ծրագրերով տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղել փորձող բոլոր լիդերները չեն ներվելու և պատժվելու են։
Հ.Գ. Երանի՜ արդարներին, նրանք Աստծո աջակցությունն են ունենալու։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Խնդիրը ժամանակն է ու ժամանակի նպատակային օգտագործումը»:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: