ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստամբուլն իր շքեղության համար պարտական է Պալյան գերդաստանին

Կոստանդնուպոլսի՝ Ստամբուլի Դոլմաբահչե, Բեյլերբեյ, Բեշիքթաշ պալատների, ալիդե Սուլթանի և Էսմա Սուլթանի ապարանքների, բազմաթիվ այլ շքեղ պալատների, կրոնական շինությունների, արտադրական նշանակության շենքերի ճարտարապետներն ու շինարարները Պալյան գերդաստանի ներկայացուցիչներն են։ Եվ այնքան շատ են այդ շինությունները, որ եթե հանենք դրանք այս քաղաքից, ապա Ստամբուլն աչքի չի ընկնի իր շքեղությամբ և աշխարհում չի հնչի նրա անունը որպես ամենագեղեցիկ քաղաքներից մեկի։

Կոստանդնուպոլսի՝ Ստամբուլի Դոլմաբահչե, Բեյլերբեյ, Բեշիքթաշ պալատների, ալիդե Սուլթանի և Էսմա Սուլթանի ապարանքների, բազմաթիվ այլ շքեղ պալատների, կրոնական շինությունների, արտադրական նշանակության շենքերի ճարտարապետներն ու շինարարները Պալյան գերդաստանի ներկայացուցիչներն են։ Եվ այնքան շատ են այդ շինությունները, որ եթե հանենք դրանք այս քաղաքից, ապա Ստամբուլն աչքի չի ընկնի իր շքեղությամբ և աշխարհում չի հնչի նրա անունը որպես ամենագեղեցիկ քաղաքներից մեկի։
 
 
Դոլմաբահչե պալատ
 
 
18-19-րդ դարերում հայազգի Պալյան ընտանիքի շառավիղները Օսմանյան արքունի ճարտարապետներն էին։ Առաջինը պետք է հիշատակել Պալի Քալֆային, որը ծնվել է Կեսարիայի Դերեվանք գյուղում և թեև համալսարանական կրթություն չի ստացել, սակայն իր նախնիներից ժառանգել է շինարարական հարուստ փորձ ու միանգամից ստանձնել պալատական կառույցների վերանորոգողի պաշտոնը։
 
Պալյան ազգանունը, շատ աղբյուրների համաձայն, ծագել է Պալի Քալֆա անունից։ Մինչև 20-րդ դարը այս գերդաստանը հայտնի ճարտարապետների 7 սերունդ է տվել՝ Պալի Քալֆա, Գրիգոր ամիրա, Կարապետ ամիրա, Նիկողոս բեյ, Սիմոն բեյ, Հակոբ բեյ, Սարգիս բեյ՝ պատմում է Պալյանների ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը։         
   
Թուրքական սուլթաններից Սելիմ III-ը և Մահմուդ II-ը կարևորում էին բանակաշինությունը՝ ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գինոսյանը և շարունակում` այդ տարիներին Գրիգոր Պալյանը վարպետացել էր նաև զորանոցների կառուցման մեջ։
 
Կարապետ ամիրան ծնվել է 1800 թվականին՝ Գրիգոր Պալյանի և Սողոմե Սևերյանի ընտանիքում։ Հոր մահից հետո Կարապետը ծառայության է մտնում քեռու՝ ճարտարապետ Հովհաննես Սևերյանի մոտ, քանի որ աշխատանքային այնքան փորձառություն չուներ, որ կարողանար շարունակել հոր գործը։  Կարապետը ծառայել է երեք սուլթանի մոտ։ Նա է իր որդու՝ Նիկողոսի հետ կառուցել է Դոլմաբահչե պալատի մեծ մասը։
 
 
Դոլմաբահչեն կառուցվել է 1843-1856 թվականներին՝ Աբդուլ Մեջիդ I-ի ժամանակ։ Սա մի նոր և ժամանակակից պալատ էր սուլթանների համար։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի։ 1856 թվականին պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, իսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ամռան ամիսներին պալատն օգտագործում էր որպես նախագահական նստավայր՝ շարունակում է Աշոտ Գրիգորյանն ու ավելացնում, որ Դոլմաբահչեն թարգմանաբար նշանակում է լցոնված այգի և Պալյաններն այն կառուցելիս նախ գեոդեզիական աշխատանք են կատարել։
 
Դոլմա Բահչեի միայն առաստաղի համար Պալյանները գործածել են 14 տոննա ոսկի, իսկ հանդիսությունների սրահում տեղադրված է ամենամեծ Բոհեմյան բյուրեղապակե ջահը, որն ունի 750 լամպ և կշռում է 4.5 տոննա։ Պալատը կառուցվել է բարոկկո, ռոկոկկո և նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրերով՝ համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ։
 
Պալյանները սովորել էին Եվրոպայում, յուրացրել եվրոպական ճարտարապետության առանձնահատկությունները, ուսումնասիրել էին նաև հայկական ճարտարապետությունը և նրա ոճական առանձնահատկություններն ու շատ պատկերներ վերցրել և գործածել իրենց շինություններում։
 
Սարգիս Պալյանի մտերմությունը Հովհաննես Այվազովսկու հետ առիթ դարձավ, որ հռչակավոր նկարիչը Դոլմաբահչեի համար 23 կտավ նկարի։ Այսօր այդ նկարներն այնտեղ են, սակայն Այվազովսկու ստացած պարգևները՝ ծովում, պատմում է Աշոտ Գրիգորյանը։
 
 
Օսմանյան կայսրության համար աշխատող շատ նվիրյալներից միայն չորս ընտանիք էին իրավունքներ ձեռք բերել, որոնցից մեկը Պալյաններն էին։ Կարապետ ամիրայի մյուս զավակը` Նիկողայոս բեյը, սովորել է Փարիզում, նա Ջրախանի պալատում եվրոպական ոճի մեծ գրադարան է կառուցել։ Նա է նաև Դոլմաբահչեի թագադրության սրահի և պալատի թատրոնի ճարտարապետը։
 
Կարապետի մյուս որդին, իմանալով եղբոր՝ Նիկողոսի մահվան լուրը, Փարիզից վերադառնում է Պոլիս և սկսում աշխատել հոր և եղբոր՝ Սարգիսի հետ։
 
Սարգիս Պալյանի գլուխգործոցներից են Բեշիկթաշի բնակելի շենքերը։ Նա զբաղվել է նաև գիտությամբ՝ քիմիական հետազոտություններով։ Սարգիսը երկու գյուտի հեղինակ է, և դրանց շնորհիվ էր, որ շինությունները կառուցվում էին արագ և որակով՝ ասում է Նաիրա Գինոսյանը։
 
Կարապետի մյուս զավակը՝ Սիմոն բեյը, զարդանախշում է գերդաստանի ճարտարապետների կառուցած շինությունները։ 
 
 
Միայն վերջին տարիներին է, որ Պալյաններին զբոսավարները ներկայացնում են որպես հայազգի ճարտարապետներ։ Իսկ մինչ այդ, թուրք պատմաբանները խեղաթյուրում էին փաստերը, նրանց համարում թուրք ճարտարապետների օգնականներ՝ ասում է Նաիրա Գինոսյանը։
 
Պալյանների կրոնական շինությունների մեջ շատ են նաև հայկական եկեղեցիները՝ Սկյուտարի Սուրբ Խաչը, Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Բեշիքթաշի Սուրբ Նշանը, Օրթաքյոյի Սուրբ Աստվածածինը, Բեյօղլիի Սուրբ Երրորդությունը, Գումգափուի Սուրբ Աստվածածինը և այլն։
 
Աղբյուր՝ armradio.am
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: