ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ(1)

Իրանի հայ համայնքը Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել Մայր Հայրենիքի, հատկապես, նրա արևելյան հատվածի հետ։

Իրանահայ համայնքի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ եթե Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հայ համայնքները հիմնականում ձևավորվել կամ վերակազմավորվել են նոր և նորագույն ժամանակներում, հատկապես հայոց ցեղասպանությունից և Արևմտյան Հայաստանի հայաթափումից հետո, Իրանի հայ համայնքը գոյություն է ունեցել խորը հնությունից սկսած, աչքի ընկնելով որպես կատարելապես ձևավորված ու հաստատուն մի համայնք։ Ուստի անվարան կարելի է ասել, որ այն իրավունք ունի կոչվելու Սփյուռքի մայր համայնք։
իրանահայ համայնքն ունի տարբերակիչ մեկ այլ հատկանիշ ևս. դա այն է, որ այդ համայնքի գործածական լեզուն արևելահայերենն է, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն։ Բացի այդ, նշված համայնքի բնակչության հոգեկերտվածքը, աշխարհըմբռնումը և մտածելակերպի շատ առանձնահատկություններ ևս հար և նման է արևելահայության նույնատիպ հատկանիշներին։ Դարերի ընթացքում ապրելով բուն հայրենիքի սահմաններից դուրս, Իրանի հայ համայնքը հանդիսացել է արևելահայ լեզվի, մշակույթի և հարուստ ավանդույթների պահպանման, զարգացման և հարստացման բացառիկ կարևոր օջախներից մեկը։
Իրանահայ համայնքի բացառիկ կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում չի սահմանափակվում նշված իրողություններով։ Օրինակ, չափազանց մեծ է եղել այդ համայնքի դերը բռնագաղթի հետևանքով հայաթափ եղած Արևելյան Հայաստանում հայահավաքի և հայության համախմբման ու կոնսոլիդացման գործում։
Իրանահայ համայնքը մեր ժողովրդի անքակտելի մասն է կազմում։ Այդ համայնքի գոյությունը վառ վկայությունն է այն իրողության, որ իրենց պատմական զարգացման ճանապարհին հաղորդակից լինելով տարբեր ժողովուրդների հետ և ճակատագրի ու պատմական զանազան վայրիվերումների ու արհավիրքների բերումով հարկադրված լինելով ապրել հայրենիքից հեռու ու մոտ օտար երկրներում, հայերը մշտապես պայքարել են իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը անաղարտ կերպով պահպանելու համար։ Ավելին, դրսևորելով ճկունություն, բնածին աշխատասիրություն և նվիրվածություն իրենց լեզվին, կրոնին և դարավոր ավանդույթներին, հայերը միաժամանակ հախուռն թափով մասնակցել են գաղափարների խաչաձևման, հոգևոր-մշակութային արժեքների կերտման և քաղաքակրթությունների մշակման գործին։ Հիրավի, աշխարհասփյուռ հայությունը իրեն հյուրընկալած և ասպնջական վերաբերմունք դրսևորած ոչ մի երկրում երբեք չի հանդիսացել տվյալ երկրի պատմական զարգացման պասիվ և կրավորական դիտորդ։ Նրան միշտ բնորոշ է եղել հարաշարժությունը, ստեղծագործ ոգին, բնական ձգտումը դեպի լույսն ու առաջադիմությունը։ Իզուր չէ, որ նույնիսկ օտարները հայ ժողովրդին համարել են Առաջավոր Ասիայի և Կովկասի քաղաքակրթությունների շարժիչը։ Ոչ ոք չի կարող ժխտել այն հանրահայտ իրողությունը, որ չափազանց մեծ է եղել նաև իրանահայության դերը Իրանի արդիականացման ու եվրոպականացման գործում։ Անկասկած դրանում իրենց որոշակի լուման են ներդրել նաև պարսկական պետական, հասարակական-քաղաքական և զինվորական ծառայության մեջ գտնված հայ բազմաթիվ գործիչներ, որոնց մի մասը իրերի բերումով, անմիջական մասնակցություն չի ունեցել իրանահայերի համայնքային կյանքին։
Իրանահայությունը միշտ էլ հանդես է եկել որպես իր միջավայրի քաղաքակրթության զարգացմանը նպաստող ուժ։ Ժամանակակից պարսիկ պատմաբան Խոսրով Չաքերին հատուկ շեշտում է այն իրողությունը, որ հայերն Իրանում թեև մահմեդական բնակչության ծովում կազմում էին չնչին փոքրամասնություն, սակայն չնայած դրան, անչափ մեծ ավանդ, դերակատարություն ու ներդրում են ունեցել Իրանի հասարակական զարգացման, մշակութային առաջընթացի և առհասարակ ինտելեկտուալ ու քաղաքական կյանքի բնագավառում։
Իրանում հայերը մշտապես մասնակից են եղել այդ երկրի տնտեսական, հասարակական և մշակութային զարգացումներին, իսկ իրանական ժողովուրդը երբեք նրանց չի դիտել որպես երկրի համար օտար և խորթ տարր։ Ընդհակառակը, հայերին հատկացրել է իրավունքներ ու արտոնություններ կազմակերպելու իրենց ազգային կյանքը, ազատորեն դավանելու սեփական կրոնը, կառուցելու եկեղեցիներ ու աղոթատեղիներ, սովորելու մայրենի լեզուն, զարգացնելու ազգային մշակույթը։ Մեկ պետության տարածքում համատեղ կյանքը մշակել էր մահմեդականների ու այլադավանների միջև հարաբերությունների որոշակի նորմեր, որոնք պահպանվում էին և՜ իշխանությունների և՜ բնակչության կողմից։ Օրենսդրական կարգով հայերը վերցվել էին պետության հովանավորության տակ և ձեռք բերել «հավատարիմ ժողովրդի» կարգավիճակ։ Հայերի իրավական դրությունը ապահովված էր ոչ միայն 
շահական հրովարտակներով, իսկ ավելի ուշ շրջանում նաև օրենսդրական նորմերով, այլև երկրի ավանդությունների և սովորույթների ուժով։  
 Քաղված՝<< Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ>> գրքից 
Վահան Բայբուրդյան 
tert.nla.am/archive


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: