ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
 
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
 
Տնօրենի հարգելի տեղակալներ,
 
Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատողներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով:
 
Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել  կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»:
 
Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է:
 
Այստեղ պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը: Ես գիտեմ, որ ինչպես մեր շատ կարևոր կառույցներում, կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ ի սկզբանե լինում է որոշակի հոռետեսություն, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և կառավարությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը, որ պետական ծառայողները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության, ավելի ու ավելի մեծ աշխատավարձ ստանան՝ իրենց ծառայության նշանակությանը համարժեք: Եվ երկրորդը՝ շատ կարևոր է, որ մենք ամենայն հարգանքով բոլորի և յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց, ընդհանուր առմամբ ճիշտ է, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ խթան է լինում յուրաքանչյուրին լրացուցիչ ազդակ տալու, որպեսզի մենք կենտրոնանանք մեր մասնագիտական կարողությունները և հմտություններն ավելացնելու վրա:
 
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մենք այս հարցն անընդհատ ենք քննարկում, որ շատ կարևոր է պատշաճ ձևով ծառայությունում առկա թափուր տեղերը համալրել նոր կադրերով, երիտասարդներով, որպեսզի նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ժամանակ և հնարավորություն ունենան երկար տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը փոխանցել նրանց, որպեսզի ծառայությունը փորձի էներգիայի այս միաձուլումով՝ գնալով ավելի մեծ տեմպերով իր աշխատանքի որակը մեծացնել»,- նշել է վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը: «Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից հետո, գուցե նաև դրանից առաջ էլ, երբեմն Ազգային անվտանգության ծառայության վրա դրվում են անհամաչափ խնդիրներ, այսինքն՝ մի փոքր տրամաբանականից և գործառույթայինից էլ ավելի խնդիրներ, որն, իհարկե, ինչպես արդեն ասացի, Ազգային անվտանգության ծառայությունը պատվով է կատարում: Բայց, մյուս կողմից, կարծում եմ, որ առաջիկայի  համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք երեք հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս: «Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը  պետք է անպայման շարունակել:
 
Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ ծառայության լավագույն ավանդույթները պետք է ուժեղացվեն և պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ բերվեն: Այնպիսի մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, օրինակ՝ 20 տարի առաջ ընդհանրապես կամ գոյություն չունեին, կամ դրանք մեր օրակարգի հարցը չէին: Օրինակ՝ կիբեռանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում և ակնհայտորեն տեսանելի ապագայում դա լինելու է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: Այս առումով, իհարկե, մենք պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկենք:
 
Հարգելի ներկաներ,
 
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն:
 
Շատ կարևոր է նաև, որ սոցիալական երաշխիքների ստանդարտները նույնպես բարձրանան: Ուրախ եմ, որ մենք այս ճանապարհով ենք գնում, և ես արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Հույս ունեմ, որ այս համակարգը կներդրվի և լիարժեք կյուրացվի ծառայության կողմից այն ըմբռնմամբ, որ սա մեկանգամյա գործողություն պետք է չլինի:
 
Ընդհանրապես, բոլոր այն տեղերում, որ մենք ատեստավորման մեխանիզմը գործարկել ենք՝ մեր ընկալումն այն է, որ այդ նույն պրոցեսը պետք է տեղի ունենա. որակավորման բարձրացում կամ արդեն իսկ բարձրացած որակավորման ստուգում և աշխատավարձերի բարձրացում: Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև ինֆյլացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է:
 
Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Հարգելի ներկաներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու ձեր վճռականության համար և հաջողություններ եմ մաղթում հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը: 
           
Նշվում է, որ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
 
Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:
 
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: