ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շավարշ Կարապետյան՝ Հերոսության վառ կերպարներից

Սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն և 11-ակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը անգամներ պայքարի է բռնվել մահվան հետ՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

Այսօր լեգենդար հայ մարզիկ, սուզալողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան 70 ամյակն է:
 
 
Նա անգամներ մոռանալով սեփական անձը՝ իր մարզական կարիերայի հաշվին փրկել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: Կարծես սխրագործությունը նրա կյանքի անբաժանելի մասնիկը լիներ:
 
1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։
 
 
Այդ դեպքից երկու տարի անց 1976-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է 12 աստիճան տաքություն ունեցող ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 46 ուղևորի, որոնցից միայն ողջ են մնացել 20-ը։
 
Իր անձնվեր քայլի հետեւանքով Շավարշը վարակվեց թոքաբորբով, իսկ կոտրված ապակուց առաջացած վերքերը հանգեցրին արյան վարակման։ Մի քանի շաբաթ նա ծանր դրությամբ պառկեց հիվանդանոցում, սակայն, ի վերջո, կազդուրվեց։ Բժշկի խոսքերով՝ նա ապրեց միայն իր բացառիկ ֆիզիկական մարզվածության շնորհիվ։
 
1985 թ. փետրվարի 15-ին Կարապետյանն առաջիններից է լինում, որ օգնության է հասնում հրշեջներին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի մարման ժամանակ։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ է ստանում։
 
Կարապետյանի վնասվածքները նրան թույլ չտվեցին շարունակել մարմնամարզիկի իր կարիերան, եւ նա ստիպված եղավ թողնել սպորտը։ Տարիներ անց, քաղաքում քայլելիս նա տեսնում է այրվող մի շենք եւ, առանց հապաղելու, կրկին նետվում օգնության եւ փրկում բազմաթիվ բնակիչների։ Այս անգամ էլ նա կրկին վերքեր է ստանում եւ հոսպիտալացվում։
 
 
2014 թ. Օլիմպիական խաղերի կրակի վազարշավի տասը ջահակիրներից մեկը Շավարշ Կարապետյանն էր։
 
Նրա անունով կոչվել է աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայ,եկեղեցին,այսօր,նշում,սուրբ,գայանյանց,կույսերի,հիշատակության,օրը,եկեղեցի ,  Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը
Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը
Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը:
արարատյան-շաբաթ,հռիփսիմյանց-կույսերի-հիշատակության-տոն,այրարատ-նահանգ,հայաստանյան-առաքելական-եկեղեցի , «Արարատյան Շաբաթ»-ը մեկնարկում է Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնով
«Արարատյան Շաբաթ»-ը մեկնարկում է Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնով
Հայաստանյան Առաքելական եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի նշում է հունիսի 5-11-ը։ 301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա տոների հիմքում. հեթանոսությունից հրաժարում, դարձ դեպի քրիստոնեություն: Արարատյան է կոչվում, քանի որ բոլոր իրադարձությունները կատարվել են Մեծ Հայքի Այրարատ նահանգում:
ս.,եղիա,մարգարեի,հիշատակության,օր , Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր
Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր
Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:
պրոֆեսոր,դավիթ,հովհաննիսյան.,իմամ,խոմեյնու,ղեկավարությամբ,իսլամական,հեղափոխությունը,նոր,էջ,բացեց,մարդկության,առջև , Պրոֆ. Դավիթ Հովհաննիսյան. Իմամ Խոմեյնու ղեկավարությամբ իսլամական հեղափոխությունը նոր էջ բացեց մարդկության առջև
Պրոֆ. Դավիթ Հովհաննիսյան. Իմամ Խոմեյնու ղեկավարությամբ իսլամական հեղափոխությունը նոր էջ բացեց մարդկության առջև
20-րդ դարի երկրորդ կեսում և, հատկապես, վերջին քարորդում, իսլամական խմբավորումների թիվը կտրուկ աճեց:
հունիսմեկյան-նվեր,երևան,երևան-պարկ,հհ-վարչապետ,անա-հակոբյան,երեխաներ , Հունիսմեկյան նվեր. ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ հրավերով 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի
Հունիսմեկյան նվեր. ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ հրավերով 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի
Երևան քաղաքի 10 վարչական շրջանի շուրջ 850 դպրոցական Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կողմից հրավիրվել էին «Երևան պարկ» զբոսայգի:
բրիտանիա,աճուրդ,սիգար,ուինսթոն-չերչիլ,նախկին-վարչապետ , Բրիտանիայում աճուրդի է հանվել Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը
Բրիտանիայում աճուրդի է հանվել Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը
Աճուրդը կանցկացվի հունիսի 16-ին, լոտը գնահատվում է 600-800 ֆունտ ստեռլինգ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: