ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու 3 հայ կա

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։

Այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) ցուցակներում, քանի որ թույլատրելի առավելագույն երկու անգամ (8 տարի) նա եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ԺԴԿ-ից։ Այդ օրերին մամուլում տարբեր տեղեկություններ էին պտտվում, որ կուսակցությունը կարող է այլ հայ պատգամավորի թեկնածու առաջադրել, սակայն հրապարակված ցուցակներից պարզ դարձավ, որ հայ թեկնածու այս տարի չկա։
Այլ կուսակցութուններ, սակայն, այս տարի իրենց ցուցակներում ընդգրկել են պատգամավորության հայ թեկնածուների։ Հատկանշական է, որ բոլորն էլ Ստամբուլից են։
Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ)  կուսակցության շարքերն է համալրել պոլսահայ Սևան Սըվաջըօղլուն, ով ցուցակում ներկայացված է Ստամբուլի 2-րդ շրջանից 9-րդ համարով: Վերջինս մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, բայց զուգահեռ ծավալում է նաև քաղաքական գործունեություն: Հարկ է նշել, որ նա ԱԶԿ Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է։
48-ամյա Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, բայց արմատներով Մալաթիայի Արաբկիր շրջանից է։  Դրանից բացի՝ Սևան Սըվաջըօղլուն  2019-ին պատրիարքի ընտրությանը մասնակցած 12 անձանց թվում էր, երբ Թուրքիայի Հայոց պատրիարք ընտրվեց Սահակ Մաշալյանը։ Սըվաջըօղլուն մասնագիտացած է արթրոպլաստիկայի, արթրոսկոպիայի, սպորտային վնասվածքների, ծնկների վիրաբուժության, վնասվածքների և ողնաշարի վիրաբուժության ոլորտում։ Տիրապետում է անգլերենին, ամուսնացած է, ունի 2 դուստր։
Իշխանությունից հետ չի մնում նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժողովրդահանրապետականը» (ԺՀԿ-CHP)։ Նրանց ցուցակներով կրկին Ստամբուլից, այս անգամ արդեն 3-րդ շրջանից առաջադրվել Բաքըրքյոյի շրջանի ԺՀԿ-ական անդամ Մարգարիտ Դիքմեն։ Նա ցուցակում 23-րդն է։ Դիքմեի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն և նրա քաղաքական գործունեության մասին այդքան հաճախ չի խոսվել։ Չնայած նա ևս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում համաքաղաքացիների հետ կազմակերպված հանդիպումներին՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը բավական ցածր են։
Ազգույթամբ հայ պատգամավորի հաջորդ թեկնածուն Թուրքիայի «Աշխատավորական» (ԱԿ-TIP) կուսակցությունից գրող Պողոս Մասիս Քյուրքչյուգիլն է։ Նա ցուցակում 13-րդն է և ներկայացված է Ստամբուլի երկրորդ շրջանից։ Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր՝ «Մեկ այլ պատմություն հնարավո՞ր էր․ գրառումներ Հայկական հարցի վերաբերյալ» (Bir Başka Tarih Mümkün Müydü? Ermeni Meselesi Üzerine Yazılar), «Մեզ համար լաց մի՛ եղիր, ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ)» (Bizim İçin Ağlama, IMF!), «Լատինական Ամերիկայի եռացող երակները» (Latin Amerika'nın Kaynayan Damarları) և այլ գրքեր, ինչպես նաև թղթակցել է «Ակոս» և այլ տեղական մի շարք թերթերի։
Հաշվի առնելով ԱԿ-ի խիստ սահմանափակ տեղերը՝ պետք է նշել, որ այս թեկնածուն ևս մեծ շանսեր չունի խորհրդարանում (մեջլիս) հայտնվելու համար։
Կարելի է ասել, որ վերոնշյալ երեք թեկնածուներից ամենաշատ շանսերն ունի իշխող ԱԶԿ-ի ցուցակներով առաջադրված Սևան Սըվաջըօղլուն։ Պետք է նշել, որ, չնայած նա ազգությամբ հայ է և հայկական համայնքի ներկայացուցիչ, սպասել, որ նա կարող է մեջլիսում անել այն, ինչ անում էր Կարո Փայլանը, մեղմ ասած ճիշտ չէ։ Ընդհակառակը, երբեմն իշխանական գաղափարախոսության և քաղաքականության որդեգրած դիրքորոշումները կարող են կաշկանդել վերջինիս՝ ստիպելով ավելի մեղմ ու զգույշ դիտարկումներ ու ելույթներ ունենալ խորհրդարանական ամբիոնից։

Աղբյուր`ermenihaber.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: