ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը խախտել է Նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնել են Ադրբեջանի ուժերին

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները արգելափակեցին ռուսական խաղաղապահների վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքը, ռուսական կողմը որպես արդարացում իր անգործության նշում էր, որ չի կարող ուժ կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ։

Օրեր առաջ ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց կրկին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Հակարիի կամրջի մոտ՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրից բառացիորեն մետրերի հեռավորությամբ, խաղաղապահների աչքի առջև։ Չնայած Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը, միևնույն է՝ ռուսական կողմը որևէ կերպ չկանխեց Ադրբեջանի անօրինական գործողությունները, և անցակետը անխոչընդոտ տեղադրվեց։ Ավելին՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարեցին, որ ժամանակավորապես հեռանում և բացում են իրենց կողմից փակված հատվածը, ինչին, սակայն, հետևեց ադրբեջանական զինված ուժերի՝ նույն վայրում տեղակայումը, և դրան ևս ռուսական կողմը որևէ կերպ չարձագանքեց, չնայած նրան, որ այս դեպքում խոսքն արդեն ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ադրբեջանցի ուժայինների մասին էր։

Ռուսական կողմն ընդամենը խաղաղապահների զորակազմի հրամանատարի փոփոխություն իրականացրեց՝ Վոլկովի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր։ Վերջինս փոխարինվեց Լենցովով։ Նորանշանակ հրամանատարը արցախցիներից մինչև առաջիկա չորեքշաբթի օրը ժամանակ է խնդրել՝ նշելով, որ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։ Սակայն բոլորս էլ տեսել ենք, թե ինչ արդյունք են տալիս նմանօրինակ բանակցությունները։ Ռուսական կողմը հնարավորություն ուներ թույլ չտալու անցակետի տեղադրումն ու ուժայինների կողմից «էկոակտիվիստներին» փոխարինումը, ինչը, սակայն, չի արել։  Այսպիսով, ռուսական կողմը, ըստ էության, իր պատասխանատվության գոտի հանդիսացող Լաչինի միջանցքը հանձնեց Ադրբեջանին՝ կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը։

Նախօրեին ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, թե ինչպես են արցախցիները մեքենաներով հատում նոր տեղադրված ադրբեջանական անցակետը։ Տեղում ռուս խաղաղապահներից ոչ ոք չկա։ Արցախցիներն անցնում են ադրբեջանական անցակետով, անցնում անձնագրային ստուգում, ստուգվում են նաև անցնող մեքենաները։ Ռուս խաղաղապահները մի քանի մետր այն կողմ կանգնած հետևում են, թե ինչպես են արցախցիները անցնում ադրբեջանական անցակետով՝ որևէ կերպ չմիջամտելով, չուղեկցելով արցախցիներին։

Արցախի պետնախարարը այդ կապակցությամբ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով՝ նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու:

«Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»,- ասվում է Արցախի պետնախարարի տարածած հայտարարության մեջ:

Ստացվում է, որ արցախցիներին խաբել են հենց ռուսական խաղաղապահները։ Խաղաղապահները նպաստում են Արցախից արցախցիների ելքին, սակայն վերադարձն Արցախ չեն ապահովում։
Այդ անցակետով անցած Արցախի՝ լիակատար շրջափակման մեջ գտնվող  Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը միջադեպից մանրամասներ է պատմել։  Նրա խոսքով՝ իր մեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո իրեն ասել են, որ ինքն այլևս չվերադառնա։

«Մեզ լուսանկարել են, ստուգել են անձնագրերը և ասել՝ գնացեք ու այլևս չվերադառնաք»,- պատմել է բնակիչը։

Ադրբեջանցի ուժայինները  բացել ու ստուգել են մեքենայի բեռնախցիկը, խոսել են ռուսերեն։

«Նրանք մտածում էին՝ անձնագրում սահմանը հատելու վերաբերյալ կնիք դնե՞լ, թե՞ ոչ։ Եվ ես ասացի՝ որպես ի՞նչ եք դնելու։ Արդյունքում չդրեցին»,- մանրամասնել է Գեղամ Հարությունյանը։

Այս փաստը ևս ապացուցում է այն, որ ռուսներն ադրբեջանցիների հետ համատեղ լծվել են Արցախը դատարկելու գործին՝ նպաստելով արցախցիների ելքին իրենց տներից՝ չապահովելով այնտեղ վերադարձը։

Եթե Ռուսաստանը չի ապահովելու հայերի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ապա քանի՞ կոպեկ արժե ռուսական ներկայությունն Արցախում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախը ունեցել է թե՛ տարածքային, թե՛ մարդկային կորուստներ, որոնք տեղի են ունեցել ոչ միայն ռուսական կողմի անգործության, այլև Ադրբեջանին մատուցված գործուն աջակցության պայմաններում։ Ռուսաստանը չի ապահովում ո՛չ արցախցիների անխոչընդոտ տեղաշարժը, ո՛չ անվտանգությունը, ո՛չ տարածքային անձեռնմխելիությունը։

Հայաստանում Ռուսաստանի շահերն առաջ տանող, ռուսական թեզերը հայկական դաշտ բերող որոշ անձինք նշում են, որ Ռուսաստանը ոչ թե չի ուզում, այլ չի կարողանում կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ռուսները կարողանում են աջակցել Ադրբեջանին հայաթափել Արցախը։

Նաև նշում են, թե Ռուսաստանը վախենում կամ զգուշանում է, որ Կովկասում իր դեմ երկրորդ ճակատ չբացվի։ Սակայն հարց է առաջանում՝ ո՞վ պետք է ՌԴ-ի դեմ Կովկասում երկրորդ ճակատ բացի։

Ռուսաստանի դե ֆակտո և դե յուրե ստրատեգիական գործընկեր Ադրբեջա՞նը, որի հետ ռուսական կողմը ուկրաինական պատերազմը սկսելուց 2 օր առաջ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր կնքեց։ Կամ ինչպե՞ս պետք է դա անի Ադրբեջանը։ Պատերա՞զմ սկսի Ռուսաստանի դեմ։ Որպես Ռուսաստանի կողմից Ադրբեջանին օգնելու և Արցախը հայաթափելու դեմ արգումենտ բերվում է այն, թե իբր Ռուսաստանին ձեռնտու չէ առանց հայերի Արցախը, քանի որ այդպիսով անիմաստ է դառնում Ռուսաստանի ներկայությունն Արցախում։ Սա, իհարկե, ճիշտ է, բայց մասամբ։ Ռուսաստանին պետք է Արցախը հայերով, բայց քանի՞ հայով՝ 120 հազա՞ր, 30 հազա՞ր, թե՞ 5 հազար։ Որքան քիչ, այնքան վերահսկելի։ Ռուսաստանի համար Արցախն ընդամենը մեծ ռազմաբազա է։
 
Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: