ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ռուսաստանը «փսիխոզի» նոր առիթ ունի. ԼՂ ժողովրդին վտանգ սպառնում է առաջին հերթին Կրեմլից, նոր Ադրբեջանից». Միսկարյան

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը կարծում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այսօրինակ այցը ՀՀ ցույց է տալիս, թե Ֆրանսիան որքան հետևողական է իր նպատակների մեջ և պատրաստ է ի դեմս Հայաստանի տեսնել ժողովրդավար պետություն և դաշնակից: Նրա համոզմամբ՝ այդ երկրի հետ հարաբերությունները խորացնելը բխում է ՀՀ-ից շահերից, և մենք պարտավոր ենք դրանք նոր որակի բարձրացնել:

Միսկարյանը, սակայն, նկատում է՝ այս այցը Ռուսաստանին հերթական «փսիխոզի» առիթ կտա:
 
 
«Ռուսաստանի ենթադրյալ «պատմական» տարածքներում միջազգային հանրության որևէ բարեկամական քայլ տեղում ապրող ժողովուրդների հետ ՌԴ-ի մոտ միշտ է խանդ առաջացրել: Ռուսական կողմը հին մեթոդներով նոր դրսևորումներ կունենա, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր պետական շահերի վրա և մեր շահերի համադրմամբ պետությունների հետ հարաբերությունները բարելավելու ու խորացնելու ուղղությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Հարցին՝ իսկ մասնավորապես ի՞նչ դրսևորումների մասին է խոսքը, վերջինս մանրամասնում է. «Ուղիղ զիջումներ են պահանջում և ուղիղ շանտաժի ենթարկում: Լաչինի միջանցք, Հայաստանի ինքնիշխանության նվիրաբերում Ռուսաստանին, Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցում և այսպես շարունակ»:
Նրա կարծիքով, օրինակ, ռուս խաղաղապահները ԼՂ տարածքում գտնվում են ոչ թե Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, այլ լծակ են Հայաստանի և Ադրբեջանի վրա:
«Արցախի ժողովրդին վտանգ սպառնում է առաջի հերթին Կրեմլից, հետո նոր՝ Ադրբեջանից: Ցանկացած քայլ, որ Ադրբեջանը կանի Արցախի ժողովրդի նկատմամբ, կլինի՝ վայրագություն կամ ցեղասպանություն, փոխհամաձայնեցված է Ռուսաստանի հետ: Հետևաբար Ռուսաստանի հեռանալը և միջազգային խաղաղապահների այնտեղ գտնվելը կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունը ՌԴ-ից: Դա կլինի մեծ հաղթանակ»,- ասում է զրուցակիցը:
Քաղական գործչի կարծիքով՝ Լաչինի միջանցքը փակելու, հետո անցակետ տեղադրելու հարցում ևս գործուն մասնակցություն է ունեցել Ռուսաստանը, որն այդ լծակը փորձում է օգտագործել ՀՀ իշխանություններին իր կամքը պարտադրելու համար, ինչը, հուրախություն մեզ, դեռևս չի հաջողվում. «Ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է վախեցնել ՀՀ իշխանություններին կամ առնվազն Հայաստանում հրահրել դժգոհություններ առ այն, որ ՀՀ իշխանությունները չեն գնում Ռուսաստանի պայմաններով զիջումների, որպեսզի Ռուսաստանն էլ իբր թե պարտադրի Ադրբեջանին բացել այդ միջանցքը: Ինչպես տեսնում ենք, այդ սցենարը չաշխատեց»:
 
Իսկ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրելուց անմիջապես հետո ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից միջանցքի ապաշրջափակումը, վերջինիս կարծիքով, պատահական չէ:
«Այն, որ Լաչինի միջանցքում անցակետ դնելը Ալիևի համար դեմքը Ադրբեջանում փրկելու միակ ճանապարհն էր, ակնհայտ է, որովհետև նա մտել էր մի խաղի՝ «աֆյոռայի» մեջ, որից բոլոր դեպքերում պարտված էր դուրս գալու, և ես կարծում եմ՝ այդպես էլ եղավ: Անցակետը դնելը նախորդեց «էկոակտիվիստների» հեռացմանը, որովհետև հակառակ դեպքում կստացվեր, որ Ալիևը, ոչ մի օգուտ չունենալով, մի կողմից վնասեց Ադրբեջանի հեղինակությանն աշխարհում և մյուս կողմից Հայաստանին ոչինչ չկարողացավ պարտադրել կամ որևէ բան կորզել: Անցակետը դնելով՝ ցույց է տալիս, որ՝ տեսեք, այստեղ ես եմ որոշողը՝ «ինչ ուզում, անում եմ», և ես եմ որոշում, որ «էկոակտիվիստները» գնան, ոչ թե ստիպված եմ անում»- նկատում է Միսկարյանը:
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են, որ դադարեցնում են շինծու բողոքի ցույցերը, որի պատճառով նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակ էին պահում Լեռնային Ղարաբաղ տանող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
Օրերս Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
 
Աղբուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: