ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նա որևէ հենարան չունի անգամ ընդդիմադիր գործիչ դառնալու համար. Մեհրաբյանը դրական է գնահատում Վարդանյանի ազատումը

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը ճիշտ որոշում է համարում։

Ըստ նրա՝ տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները խախտելու միտում ունեցող անձինք Արցախում որևէ տեղ չունեն, և պետք չէ հարցը կապել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ:
«Ադրբեջանը շատ պահանջներ կարող է ներկայացնել։ Չպետք է դրանց ուշադրություն դարձնել, կամ Արցախում տեղի ունեցածը վերագրել նրանց պահանջի կատարում։ Ադրբեջանը, այս հարցը մշտապես բարձրաձայնելով, զբաղված էր մանիպուլիացիոն գործողություններով, փորձում էր թեման շահագործել հօգուտ իրեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ նրա՝ Վարդանյանի ազատումը կարող է դիտարկվել նաև որպես հարված ՌԴ-ին, քանի որ շատ էին խոսակցությունները, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի դրածոն է:
«ՌԴ-ն զբաղված է խափանարար գործողություններով և չեզոքացնելով այն լծակները, որոնք Հայաստանը ձեռք է բերում։ Դրա համար սա կարող ենք վերագրել հարված։ Երբ որ ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները ձեռք են բերում միջազգային ֆորմատ ձևավորելու պայմանավորվածություններ, այդ պահին Ադրբեջանը որևէ առարկություններ չի հնչեցնում, արդյունքում փորձ է արվում ի հայտ բերել ինչ-որ մեկին, որին Ադրբեջանը կներկայացներ որպես պատրվակ՝ այդ պայմանավորվածություններից իրեն դուրս հանելու համար»,- կարծում է նա:
Մեհրաբյանի խոսքով՝ Վարդանյանի նշանակումը այդ պաշտոնին ժամանակին եղել է համառ հորդորների արդյունք, որն իրականացրել է Ռուսաստանը. «Դրանից հնարավոր չի եղել հրաժարվել, և այդ նշանակումը կապ չուներ Արցախի օրակարգի հետ»:
Հարցադրմանը՝ Արցախի նախկին պետնախարարը կշարունակի՞ մնալ Արցախում, թե՞ ոչ, քաղաքագետը նշում է՝ դժվար է ասել, բայց մնալու դեպքում որևէ հենարան չունի անգամ ընդդիմադիր գործիչ դառնալու համար:
Ըստ նրա՝ Վարդանյանի ազատումից հետո սպասել Լաչինի միջանցքի բացմանը դեռևս վաղ է, քանի որ Ադրբեջանը փորձելու է որոշակի պատրվակներով հանդես գալ՝ անխուսափելի որոշումը հնարավորինս երկարաձգելու համար։ Մեհրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը չի առարկի միջանցքը բացելու որոշման դեմ, սակայն տարբեր խոչընդոտների կդիմի։
Հարցադրմանը՝ իսկ հնարավո՞ր է՝ բացելու դեպքում օրեր անց որևէ պատրվակով կրկին փակի ճանապարհը, քաղաքագետը չի բացառում, սակայն ընդգծում է՝ Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ ճանապարհի փակման յուրաքանչյուր օր իր դեմ հավելյալ ճնշումներ է առաջացնելու։ 
Ինչ վերաբերում է Արցախ-Բաքու բանակցություններին, Մեհրաբյանը նկատում է՝ դրանք կիրականացվեն միջազգային հովանու ներքո, այլ ոչ թե ուժային դիպլոմացիայի շրջանակներում. «Սակայն դժվար է ասել՝ բանակցությունները երկա՞ր, թե՞ կարճ ընթացք կունենան»:
Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց մի քանի ամիս: Նա նշանակվել էր նոյեմբերի 4-ին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով: Վարդանյանը ղեկավարում էր Արցախի բոլոր նախարարությունների և 6 այլ կառույցների աշխատանքը:
Նկատենք, որ նրա պաշտոնավարումը ոչ միանշանակ էր ընդունվել Արցախի քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես որոշ նախկին պաշտոնյաներ պարբերաբար քննադատական գրառումներով էին հանդես գալիս՝ ուղղված Վարդանյանի գործունեության դեմ: Օրերս էլ Մյունխենում Ադրբեջանի նախագահը ևս հիշատակել էր Վարդանյանին՝ ասելով, թե իրենք չեն պատրաստվում բանակցել Ռուսաստանից արտաքսված անձնավորության հետ:
Վարդանյանին կփոխարինի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: