ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անվտանգային վակուումը պետք է լրացնել նոր գործոններով. Միրզոյանի հանդիպումը Ստոլտենբերգի հետ խիստ կարևոր է

Այսօր՝ հունվարի 23-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության`բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի հետ նախատեսված չէ:
Նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը:
Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ըստ ամենայնի տեղի ունեցող  և տեղի ունենալիք փոփոխությունները թելադրում են անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանը և ՆԱՏՕ-ն նորովի վերանայեն իրենց հարաբերությունները.«Դրանով է  պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ Կարելի է նաև ենթադրել, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն Արարատ Միրզոյանի և Յենս Ստոլտենբերգի միջև հանդիպման մասին՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ռուսական գործոնը Հայաստանում կրճատվում է և դառնում խիստ դեստրուկտիվ՝ մեկը մյուսին զուգահեռ.«Տարածաշրջանում վակուում է առաջանում և Ռուսաստանի հետ թյուրիմացաբար սերտ հարաբերություն ունեցող սուբյեկտներն այո՛, վտանգի տակ են հայտնվում։ Այդ վակուումը պետք է լրացնել նոր գործոններով, որոնք տարածաշրջանում որոշակիություն կմտցնեն, այն էլ մեր նման տրածաշրջանում, երբ ողջ տարածաշրջանն ուղղակի շրջապատված է  տուրբուլենտ պրոցեսների խիստ բարձր հավանականությամբ՝ լինի դա Թուրքիայում, Ռուսաստանում և թե՛ Իրանում։ Այդ իմաստով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ քննարկելու բավականին հեռու գնացող օրակարգ ունի։ Սրանք իմ դատողություններն են, որովհետև բացի այդ հանդիպման փաստից մենք ուրիշ տեղեկատվություն չունենք։ Պարզապես  այդ հանդիպումը տեղի է ունենում նշածս գործընթացների ու իրողությունների ֆոնին»։
Դիտարկմանը, թե արդյոք մեր սպասելիքները ՆԱՏՕ-ից չափազանցված չեն, կարո՞ղ է այդ կառույցը Հայաստանին անվտանգային երաշխիքներ տալ, Մեհրաբյանն արձագանքեց.«Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ առաջիկա հանդիպումների արդյունքում դա տեղի կունենա, բայց սա մի գործընթաց  է, որն այնուամենայնիվ կհանգեցնի այդ պայմանավորվածությանը՝ վաղ թե ուշ։ Իհարկե լավ է՝ վաղ, քան թե ուշ, որովհետև և՛  Հայաստանը և՛ մեր տարածաշրջանը եվրոատլանտյան տարածքի անբաժանելի  մասն են։ Հյուսիսատլանտյան տարածքը անվտանգության ապահովման իր բոլոր կարիքները կառուցում է  առաջին հերթին հենց ՆԱՏՕ-ի միջոցով, ՆԱՏՕ, որը հիմնված է Միացյալ Նահանգներ-Եվրոպա ռազմավարական դաշինքի վրա։ Ահա և ողջ իրողությունը։ Հայաստանն ինքը պետք է որոշի այդ ամենում իր անելիքը,որոշի թե այդ ճարտարապետության մեջ ինքն ինչ անելիք կարող է ունենալ։ Իմ համոզմամբ՝ Հայաստան  այստեղ, այո՛, պետք է մտնի  մի գործընթացի մեջ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է լիիրավ անդամակցությանը։ Ընդ որում՝ դա պետք է արվի Վրաստանի հետ համատեղ»,-եզրափակեց նա։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: