ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանց Վերֆել

Հրեական ծագումով ավստրիացի գրողն աշխարհին հայտնի է իր բանաստեղծություններով, պիեսներով և վեպերով, որոնցում արտացոլված են հավատը բարու և մարդու նկատմամբ, մարդկությանը ծառայելու ցանկությունը, եղբայրության ու հավասարության գաղափարները:

Ֆրանց Վերֆելը սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրահայում: Ծառայել է ավստրիական բանակում: Մասնակցել է 1918թ-ի հեղափոխական իրադարձություններին: 1938թ-ին Ավստրիայի` ֆաշիստական բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940թ-ին` ԱՄՆ (Կալիֆորնիա):

Վերֆելը հայերիս առավել հայտնի է իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով, որտեղ տեղ են գտել 1915թ-ի Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը: Վեպը լույս է տեսել 1933թ-ին` շուրջ մեկ միլիոն տպաքանակով, ապա թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով: 1934թ-ին վեպն արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակին:

Այս վեպը գրելու համար Վերֆելը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, ծանոթացել նաև Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստաթղթերի և զրուցել թուրքական կոտործաներից փրկված հայերի հետ:

Գերմանիայում հրապարակման տարիներին «Մուսա լեռան 40 օրը» վեպն արգելվել է և հրապարակավ այրվել:

Նրա ստեղծագործությունն զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի վրա: Վերֆելն արժանացել է Չեխոսլովակիայի Պետական (1927 թ.), Ֆրանց Գրիլպարցերի (1926 թ., Ավստրիա) և Ֆրիդրիխ Շիլլերի անվան (1930 թ., Գերմանիա) գրական մրցանակների: Երախտագետ հայերը գրողի աճյունը Կալիֆոռնիայից տեղափոխել են Վիեննա և նրա պատվին կանգնեցրել խաչքար: Երևանում Ֆրանց Վերֆելի անունով կոչվել է փողոց: Մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում թողարկվել է նամականիշ՝ Ֆրանց Վերֆելի դիմանկարով: Մեծ եղեռնի հուշահամալիրի Հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփված է Վերֆելի գերեզմանից բերված հողով սափորը:


Աղբյուր` Panorama.a


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: