ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս խաղաղապահների համար րոպեների հարց էր ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելը

«Անջատում հանուն փրկության» սկզբունքի ջատագովն այս օրերին պետք է լինի Արցախը, երկրորդը՝ նոր ՀՀ-ն, քանի որ Արցախը չունի հնարավորություն դա միջազգային ատյաններում ներկայացնելու: Այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ սկսենք աշխատել այդ ուղղությամբ, ինչը ես չեմ տեսնում առաջին հերթին Արցախի կողմից, ոչ էլ՝ Հայաստանի: Պնդումները, թե այս օրերին այդ սկզբունքը կարող է գործել, հետաքրքիր են, բայց հիմք չունեն:

«Հայկական ժամանակ» հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը և այս ֆոնին այն խոսակցությունների ակտիվացմանը, թե իրավիճակը նպաստելու է «անջատում հանուն փրկության» հարցի լուծմանը՝ ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

 
 

Դիտարկմանը, որ երբ միջանցքը փակվեց, բոլորը մեղադրում էին Հայաստանի կառավարությանը, քաղաքագետը նշում է՝ ինքը որևէ գործուն քայլեր ՀՀ կառավարությունից չի տեսել, սակայն հիշեցնում է՝ Հայաստանը որևէ լծակ Արցախի վրա ազդելու չունի. «Այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում այս օրերին, ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն այդ պայմանավորվածությունների մի մասն է: Ցավոք, ՀՀ իշխանությունները այստեղ որևէ բան անել չեն կարող»:

Հարցադրմանը՝ իր կարծիքով՝ ռուս խաղաղապահները չկարողացա՞ն ադրբեջանցի «բնապահպանների»՝ Լաչինի միջանցք ներխուժումը կասեցնել, թե՞ չցանկացան, վերջինս նկատում է՝ այստեղ չկարողանալու մասին ճիշտ չէ խոսելը:

«Ադրբեջանցիները չէին կարող վրաններ տեղադրել Լաչինի միջանցքում, եթե նրանց ռուս խաղաղապահները թույլ չտային: Դա ուղղակի անհնար է: Ռուս խաղաղապահների համար րոպեների հարց էր ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելը: Բայց, եթե հայտնվել են, ուրեմն նրանց մեջ կա համաձայնություն: Եվ այստեղ խոսքը հենց ռուս խաղաղապահների մասին չէ, այլ ՌԴ իշխանությունների»,- ասում է նա:

Միջազգային հանրության արձագանքի մասին խոսելիս էլ Ստեփանյանը նշում է՝ զսպվածության կոչեր են հնչում, բայց ոչ ոք Ադրբեջանին չի մեղադրում սանձազերծության համար. «Արձագանքը փափուկ է, բայց դա զարմանալի չէ: Եթե մենք ցանկանում ենք Արևմուտքից ստանալ կոշտ արձագանք՝ ուղղված Բաքվի գործողություններին, պետք է գործենք: Իսկ ինչ ենք անում մենք. փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակը, այն դեպքում, երբ ՌԴ-ի դեսպանատունը պետք է փակեինք: Պետք է պահանջեինք, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները: ՄԱԿ-ը խորհրդատվական գործիք է: Եթե պահանջ ունենք իրենցից, պետք է դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց մենք չենք դիմել, հիմա հայաստանյան գրասենյակից ի՞նչ ենք ակնկալում»:

Դիտարկմանը՝ այս ֆոնին շատերը սպասում են, որ եռակողմ հանդիպում տեղի կունենա, արդյոք այդ հանդիպումից Հայաստանը որևէ ակնկալիք պե՞տք է ունենա, քաղաքագետը վստահեցնում է՝ այդ հանդիպումը, եթե մեզ չվնասի, օգուտ չի տա:

«Հանդիպման ընթացքում Հայաստանից գին են պահանջելու: Լավ սպասումներ նման հանդիպումից չպետք է ունենալ: Ես կիսում եմ մեր Կառավարության դիրքորոշումը, որ դիստանցիա է պահում այս խնդրից՝ հասկանալով, որ Լաչինի միջանցքի բացման համար մեզանից գին են պահանջելու, այն դեպքում, երբ այդ միջանցքը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի: Իսկ հիմնական թիրախը «Զանգեզուրի միջանցքն է»: Այն, ինչ կատարվում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, դրա թիվ մեկ կետը  «Զանգեզուրի միջանցքն է», մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»,- ասում է նա:

Նկատառմանը, որ այսպիսի պայմաններում շատերը չեն հավատում խաղաղության պայմանագրին, նշում՝ եթե այն լինի էլ, մեր կենսական շահերի հաշվին է լինելու, զրուցակիցն ասում է՝ եթե պայմանագիրը լինի Ադրբեջանի ու ՌԴ-ի թելադրած կետերով, այո՛, մեր կենսական շահերի հաշվին է լինելու, դրա համար էլ Հայաստանը պետք է դիվանագիտական աշխատանք տանի այդ ուղղությամբ:

«Իրենց պատկերացմամբ՝ լինելու է «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, Արցախի կարգավիճակի հարցն է փակվելու հավերժ: Մենք պետք է տանենք դիվանագիտական պրոցես, ու դրա միջնորդները լինեն Բրյուսելն ու Վաշինգտոնը: Այս դեպքում մենք կունենանք հնարավորություն ունենալ այնպիսի պայմանագիր, որտեղ «Զանգեզուրի միջանցքի» ու ակնկլավների հարցերը չեն արծածվի»,- կարծում է Ստեփանյանը:

armtimes.com

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: