ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարևոր այց. Սուրեն Պապիկյանի հնդկական օրակարգը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Պաշտպանության նախարարությունը հավելյալ մանրամասներ չի կցել իր տարածած այդ հաղորդագրությանը, թեև մեծ նախարար Պապիկյանի Հնդկաստան այցի օրակարգային առանցքային թեման լինելու է թերևս Հայաստանի սպառազինական կարիքների հարցում պայմանավորվածությունը:

Շաբաթներ առաջ հնդկական պարբերականները տեղեկություն էին հրապարակել,որ Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են սպառազինության ձեռքբերման պայմանագիր և հոկտեմբերին կսկսի մատակարարումը: Ըստ այդ աղբյուրների, Հայաստանը Հնդկաստանից կստանա ռեակտիվ համազարկային կայաններ: Այդ տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց, սակայն նաև չհերքվեց: Դրան զուգահեռ Հայաստանում աշխուժացավ խոսակցությունը սպառազինության ձեռքբերման բարդությունների, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի դաշնակից երկրներից մեկը չի մատակարարել նախապես վճարված սպառազինությունը: Ու, թեև  վարչապետի մակարդակով արված այդ հայտարարության ժամանակ չնշվեց երկրի անուն, այդուհանդերձ համընդհանուր ընկալումն այն էր, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Դա «ծնունդ» տվեց քաղաքական ամենատարբեր դիտարկումների, տարբեր քաղաքական դիրքերից:

Հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանից մատակարարումները իրականացվում են ըստ պայմանագրերի և ժամանակացույցի: Այդ հայտարարությունը փաստացի հակասության մեջ էրր վարչապետ Փաշինյանի խոսքի հետ: Ինքը Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ նշեց, թե ինքն իր խոսքում չի տվել Ռուսաստանի անուն և ըստ այդմ չկա իր ու ՊՆ հայտարարությունների հակասություն: Այդուհանդերձ, մի հանգամանքի ակնառությունը առավել քան ցցուն է՝ Հայաստանի սպառազինության ձեռքբերման գործընթացում առկա բարդությունների որոշակի «կծիկ»: Արդյո՞ք այդպիսին առաջացել է նաև Հնդկաստանի առնչությամբ, ինչի համար մեկնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թե՞ Պապիկյանի աշխատանքային այցը նոր պայմանագրերի և նոր ձեռքբերումների համար է:

Միևնույն ժամանակ, պետք է թերևս արձանագրել, որ Հնդկաստանը Հայաստանի համար չի կարող և չպետք է դիտվի լոկ սպառազինության մատակարար: Միջազգային քաղաքականության համատեքստում Հնդկաստանի աճող դերը Հայաստանի համար կարևոր գործոն է, նկատի առնելով և այն, որ մի շարք առումներով Երևանն ու Դելին ունեն շատ ընդհանոյւր հետաքրքրություններ ու շահեր: Եվ այդ իմաստով, Հայաստանի և Հնդկաստանի պարագայում կարևոր է ոչ միայն զուտ սպառազինության մատակկարարման օրակարգը, այլ ռազմա-քաղաքական երկխոսությունն ընդհանրապես: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ հարցում առանձնահատուկ նշանակության գործոն է և այն, որ Հնդկաստանը որդեգրել է աշխարհաքաղաքական մի վարքագիծ, որի հրամայականն առկա է նաև Հայաստանի համար՝ բալանսավորված հարաբերություն ուժի կենտրոնների, մասնավորապես դիմակայության սուր փուլ մտած Արևմուտքի և ՌԴ միջև: Հայաստան-Հնդկաստան երկխոսությունը էական նշանակություն է ստանում նաև այդ կարևորագույն, Հայաստանի համար ընդհուպ կենսական նշանակության խնդրում հնարավոր օգտակարության իմաստով:

 
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: