ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարո՞ղ է Հայաստանը օգուտ քաղել Ադրբեջան-ԱՄՆ-Ֆրանսիա հակասությունից

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի (ԱՄՆ, Ֆրանսիա) միջև հակասություն կա։ Այս մասին է վկայում Ադրբեջանում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշիում կայացած խորհրդաժողովին ներկա չգտնվելը, այնուհետ դրան հաջորդած Ադրբեջանի կոշտ արձագանքն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը։

Radar Armenia-ն փորձել է հասկանալ՝ ի՞նչ հնարավոր օգուտներ կարող է ակնկալել հայկական կողմը Ադրբեջան-ԱՄՆ-Ֆրանսիա հակասությունից։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց՝ այս համատեքստում նախ պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը մնում է Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունների շրջանակներում և մասնակցում Ադրբեջանի համար կարևոր միջոցառումներին։

Սանասարյանը Հայաստանի համար պոտենցիալ դաշնակիցներ է համարում  Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային և նշում, որ Շուշի չգնալով նրանք ևս մեկ անգամ ուղերձ են հղում, որ իրենք, մեղմ ասած, համաձայն չեն ռուս-ադրբեջանա-թուրքական եռանկյունու կողմից ձևավորած ստատուս քվոյի հետ. «Հայաստանն օր առաջ պետք է ճիշտ եզրահանգումներ անի՝ վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով, և ավելի խիզախ քայլերով դուրս գա այս ծուղակից»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելով Վաշինգտոնը շատ լուրջ հարված է հասցրել ադրբեջանական հետպատերազմյան նարատիվին, թե հակամարտությունն ավարտված է, և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ որևէ հարց քննարկելու իմաստ չկա։ «Ֆիլիպ Ռիկերը լուրջ փորձ ունեցող ազդեցիկ դիվանագետ է, և վերջին 15 տարիների ընթացքում ամերիկյան ամենաբարձրաստիճան դիվանագետն է, որ նշանակվել է այդ պաշտոնում»,- ասաց Գրիգորյանը։ Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմը պետք է օգտագործի այս նշանակումը, ինչպես նաև Բաքվի և համանախագահող երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, միջև հրապարակային բանավեճը՝ հայկական օրակարգերն առաջ տանելու համար։ Ըստ նրա՝ այլ հարց է, թե Երևանն արդյո՞ք նպատակ ունի շարժվել այդ ուղղությամբ։ 

Գրիգորյանը նկատեց, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանի դիրքորոշումները զգուշավոր են, և տպավորություն է, որ ամեն ինչ արվում է՝ Ադրբեջանին չգրգռելու համար։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ևս շահագրգռված չէ Մինսկի խմբի ձևաչափի գոյությամբ։ Նա վկայակոչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը։

Գրիգորյանի խոսքով՝ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները նույնական են. «Հայաստանը, ճիշտ աշխատանքի դեպքում, կարող է նաև այս հանգամանքը Արևմուտքում «վաճառել», քանի որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սերտագույն համագործակցություն է ընթանում այս փուլում։ Եվ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը կարծես շարժվում է ԵԱՏՄ-ի հետ ինչ-որ պայմանագիր կնքելու կամ անդամակցելու ուղղությամբ, ապա դիվանագիտական դաշտում կարելի է փորձել այս ամենի արդյունքում միավորներ շահել»։

Ի հավելումն հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հայկ Մագոյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: