Հունաստանի ԱԳՆ-ը բացահայտել է Թուրքիայի նպատակները
Նիկոս Դենդիասը Թվիթերում տեղադրել է նաև Հարվարդի շրջանավարտների և ուսանողների հետ իր հանդիպումից համապատասխան լուսանկարներ, ինչպես նաև հրապարակել է նրանց հետ քննարկման տեսանյութը, որում ցուցադրել է Թուրքիայի քարոզչական քարտեզը։ «Ահա սա է Թուրքիայի նպատակը»:
Քարտեզի վրա Թուրքիան կարմիր գույնով ցույց է տալիս հունական տարածքները, ներառյալ Կրետեն։ Նիկոս Դենդիասը հետաքրքրվեց՝ եթե սա է թուրքական կողմի քննարկման մեկնարկային կետը, ինչպե՞ս է հնարավոր բովանդակալից քննարկում ունենալ։
«Հարվարդի շրջանավարտների եւ ուսանողների հետ այսօրվա հանդիպումից. Ես նրանց բացատրեցի Հունաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և պատասխանեցի նրանց հարցերին»,- գրել է Նիկոս Դենդիասը։