ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը»

Թուրքական իշխանամետ «Diriliş Postası» լրատվամիջոցի վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։

«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը» հոդվածում հեղինակը նշում է, որ արևմտյան աշխարհում երկու ժողովուրդ կա, որոնք անձեռնմխելի են, դրանք հայերն են ու հրեաները։ 

«Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։  Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Ռամազան Յաշարը։

Նրա կարծիքով՝ իրականում ո՛չ թուրքական պետության քաղաքականությունը, ո՛չ էլ թուրք ժողովուրդը խնդիր չունեն հրեաների կամ հայերի հետ։ Բայց օրինակ՝ Իսրայելի կողմից «պաղեստինյան հողերի օկուպացումը և այնտեղ մուսուլմանների հալածանքները», կամ Հայաստանի կողմից իբր «ադրբեջանական հողերի օկուպացումը» և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հայկական սփյուռքի լոբբինգը, խնդիրներ են առաջացնում։ Դրա համար էլ Թուրքիան վերջերս խիստ դիրքորոշում է որդեգրել հայկական ու հրեական սփյուռքի լոբբիստական ուժերի դեմ։

Թուրք վերլուծաբանը փորձում է տարբեր հանգամանքների և ենթադրյալ փաստերի համադրում անել՝ հղելով հետևյալ հարցադրումը. «Ինչո՞ւ է հրեական ծագումով Սորոսը ֆինանսավորում Էրդողանին, ում ասում են, որ «ցանկանում է Թուքրիայում վերակենդանացնել օսմանցիներին»։ Եվ ինչո՞ւ է նույն Սորոսը ֆինանսավորում նաև Էրդողանի կառավարությունը տապալել ձգտող Օսման Քավալային, ով ասում են, որ ծագումով հայ է»։

Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը  գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «Թուրքիայի կառավարությունը տապալելու կամ դրա գործունեությունը խոչընդոտելու փորձի» մեղադրանքով։

Ռամազան Յաշարն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», (ԺՀԿ-CHP) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) և ազգայնական «Լավ» կուսակցությունը անթաքույց ատելություն ունեն Թուրքիայի oսմանյան անցյալի հանդեպ, հատկապես՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նկատմամբ։

«Մի՞թե նրանց՝ «ԺՀԿ», «ԺԴՄ» և «Լավ» կուսակցությունների թշնամանքը Աբդուլ Համիդի հանդեպ սնվել հայկական մտածելակերպից և ատելությունից։ Ո՞րն է այդ կուսակցությունների ղեկավարների ելույթների կատաղի ատելության և ատելության աղբյուրը։ Ինչո՞ւ է նրանց բոլորի «կարմիր գիծը» դարձել Օսման Քավալան»։

Ամփոփելով իր դժգոհությունն ընդդիմադիր ուժերից և ակնարկելով հայկական ստվերային ազդեցությունը՝ թուրք վերլուծաբանն իր ընթերցողների դատին է հանձնում հետևյալ եզրակացությունը.

«Տեղյա՞կ եք, որ արտաքին պաշարումից բացի մենք արդեն նաև ներսից ենք պաշարված»։

Աղբյուրը՝ ermenihaber.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: