ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ այլևս գոյություն չունի

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի գնահատականն անշուշտ արտացոլում է միջազգային անվտանգության համակարգում առկա ներկայիս վիճակը, դրանից բխող անորոշության ու անկանխատեսելիության մթնոլորտը, որը բնականաբար հատկապես սուր է արտահայտվում աշխարհաքաղաքական դիմակայության առումով զգայուն ռեգիոններում: Իսկ Կովկասը այդ թվում է, կամ այդ շարքում, այդ շղթայում և մեծ հաշվով, Հայաստանի արտգործնախարարն իր գնահատականի տողատակում կամա, թե ակամա շոշափում է իրողություն, որն իբրև օրակարգ տողատակում է և դե ֆակտո թույլ է տալիս ասել, որ ՀԱՊԿ այլևս գոյություն չունի: Խոսքը բնականաբար ՀԱՊԿ լուծարման մասին չէ, այսինքն չունի դե յուրե իմաստ:

 

ՀԱՊԿ գոյություն չունի իր աշխարհաքաղաքական այն տրամաբանությամբ և «տեսքով», որով ստեղծվել է երեք տասնամյակ առաջ և գոյություն ունեցել անցնող երկու տասնամյակում: Այդ ՀԱՊԿ-ն այլևս անկենսունակ, ժամանակավրեպ, անհեռանկար է, ի զորու չէ լուծել այն մասշտաբի խնդիրներ, որոնք կանգնած են այսօր ՌԴ առաջ: Բանն այն է, որ ուկրաինական պատերազմում քանդվող հին՝ և ձևավորվող նոր աշխարհակարգի հանգամանքը ըստ էության հրապարակ է բերել անվտանգային բլոկների նոր օրակարգեր և ՀԱՊԿ-ը այդ իմաստով ոչ միայն բացառություն չէ, այլ գործնականում դառնում է առաջնահերթություն ռուսական խաղում: Դա արտահայտվեց ՀԱՊԿ վերջին վեհաժողովում՝ ապրիլի վերջին Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց ԱՊՀ-ն ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակով օժտելու անհրաժեշտության մասին, փաստորեն աննախադեպ բարձր մակարդակով օրակարգ բերելով մի հարց, որը մինչ այդ դիտարկվել է առավելագույնը փորձագիտական դաշտում:

 

Պուտինը խոսել է նաև Շանհայի գործակցության կազմակերպության հետ հարաբերությունը խորացնելու անհրաժեշտության մասին: Սա գործնականում կարող է հիմք լինել դիտարկելու, որ Ռուսաստանը փորձում է արևմտյան ուղղությամբ ռազմական խնդիրներ լուծելով Ուկրաինայում, արևելյան և հարավային ուղղությամբ ձևավորել ռազմա-քաղաքական օրակարգեր, դրանք գործնականում ներկայացնելով Թուրքիային, Իրանին, Հնդկաստանին, Պակիստանին: Չինաստանի պարագան այստեղ իհարկե ունի առանձին դիտարկման կարիք: Զուգահեռ, բավականին նկատելի է աշխուժություն մերձավորարևելյան ուղղությամբ, որտեղ Միացյալ Նահանգներն իր հերթին է թերևս փորձում ձևավորել անվտանգային մեխանիզմների նոր դասավորություն, որի վերաբերյալ մտքեր սակայն արտահայտվել են դեռևս Թրամփի նախագահության տարիներին: Խոսքը մասնավորապես մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնում այսպես ասած յուրօրինակ ՆԱՏՕ ձևավորման մասին է: Գրեթե կասկած չկա, որ դա  զուտ թրամփյան տեսլական չէ, այլ ամերիկյան արտաքին քաղաքական աշխարհաքաղաքական ռազմավարություն, որի վերաբերյալ կարող են տարբեր լինել վարչակազմերի տակտիկական մոտեցումները:

 

Ակնառու է սակայն, որ Բայդենի վարչակազմը փորձելու է ոչ միայն Արևմուտքից սահմանափակել ՌԴ հավակնությունների շրջանակը, այլ նաև հարավից՝ մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնից: Սա իհարկե բավականին բարդ խաղ է, որը նոր է միայն մեկնարկում և այդ իմաստով հատկանշական է նաև այն արտահայտությունը, որ ՆԱՏՕ-ն մադրիդյան Վեհաժողովին ընդառաջ արել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը, ասելով, որ մադրիդյան Վեհաժողովը կլինի պատմական, վերափոխիչ Վեհաժողով: Թափ հավաքող փոփոխությունները և ռազմավարությունները Հայաստանը դնում են լրջագույն քաղաքական օրակարգի առաջ, այն պարագայում, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքը գործնականում սահմանում է անլրջության նորանոր ռեկորդներ, մասնակիցների գերակշռող մասի զանազան կատարումներով:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: