ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել

Հայ-չինական հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն․ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Արագածոտնի մարզում էր

Հայ-չինական հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն․ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Արագածոտնի մարզում էր

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից:

 

Այս առիթով ճանաչողական այցով այսօր մարզում էր արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգը։ Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Սա աննախադեպ հանդիպում էր․ 1990-ականներից ի վեր մարզպետարանն իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի դեսպան հյուրընկալում։

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրեց մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնեց բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերի մշակման և իրագործման։

Չինաստանի դեսպանն իր հերթին շահագրգռվածություն հայտնեց հայ-չինական հարաբերությունների խորացման առումով և ընդգծեց, որ Չինաստան-Հայաստան կապը դարերի պատմություն ունի, որի արմատները ձգվում են մինչև «Մետաքսի ճանապրհ»։

 

«Շուրջ 2000 տարի է՝ Չինաստանն ու Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերություններ, և երկու ժողովուրդների միջև երբևէ թշ-նшմnւթյnւն կամ ընդվզում չի եղել։ Մենք հակված ենք ընդլայնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- իր խոսքում ընդգծեց Ֆան Յոնգը՝ հավելելով, որ Չինաստանի պատմության և մշակույթի մասին հայ ժողովրդի իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռենարկվում, նախատեսվում է նաև Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել։

Դեսպանն առանձնահատուկ հետաքրքրություն հայտնեց հայկական որոշ ապրանքատեսակների արտահանման շուրջ։ Այդ ապրանքատեսակներից մեկն, օրինակ, գինին է, որի արտադրությամբ Արագածոտնը Հայաստանում աչքի ընկնող մարզերից է։

Հանդիպման երկրորդ հատվածը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ էր՝ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրենության և ուսուցչակազմի հետ հանդիպմանը դեսպանը նշեց կրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական հարաբերությունների սերտացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման կարևորության մասին, հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք տեղի կունենան և դեսպանատան կողմից մեկնարկող նոր ծրագրի մաս կկազմեն։ Դեսպանը պատասխանեց նաև ուսուցիչների հարցերին։

 

Չինական պատվիրակության և Արագածոտնի մարզի ղեկավարության միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում կրկին հանդիպելու՝ համագործակցության կոնկրետ առաջարկները քննարկելու նպատակով։ Դեսպանի հրավերով՝ հաջորդ հանդիպումը նախատեսվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: