ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսական «Սմուտան», Բրյուսելի հայկական արձագանքներն ու ադրբեջանական պրոպագանդան․ 1in.am

Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի հասարակական, քաղաքական տարբեր շերտերում և բևեռներում արժանացել է բազմաբնույթ արձագանքի:

 Այդ շարքում ուշադրության արժանի դրսևորումներից մեկը թերևս այն «ներդաշնակությունն» է, որ նշմարվում է Հայաստանի՝ արմատական ընդդիմադիր տրամադրվածությամբ շերտերի և ադրբեջանական պրոպագանդայի որոշակի նշանային սեգմենտների «գնահատականներում» կամ եզրահանգումներում: Խոսքն այն մասին է, որ երկուստեք արձանագրվում է, թե Բրյուսելի հանդիպումն այսպես ասած «հակառուսական» շարժ էր, Ռուսաստանի թիկունքին արված գործողություն, կամ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու «ճեղքում»: Ահա, հայաստանյան որոշակի շրջանակներում և ադրբեջանական պրոպագանդայում եղած «նարատիվների» հերթական զուգակցումն է, որ գրավում է ուշադրություն: Սա իհարկե ոչ այնքան հիմք է տալիս խոսելու ինչ որ «դավադիր համաձայնության» մասին, քավ լիցի՝ չկա այդ մասին դատելու որևէ փաստ, որքան տալիս է մտորելու հիմք, որ այդուհանդերձ կա երկու ճյուղավորումով գնացող՝ մեկ կենտրոնից եկող «նարատիվ»: Իսկ այդ կենտրոնը կարող է լինել հենց Ռուսաստանում, որտեղ ներկայումս էլիտաների չափազանց սուր պայքար է հատկապես ուկրաինական ռազմարշավի ֆոնին, ինչը բավականին ցցուն արտահայտումներ է ունենում անգամ ռուսական դաշնային քարոզչամիջոցների եթերում կազմակերպվող քննարկումներում:

Ռուսաստանի էլիտաների, տնտեսա-քաղաքական խմբերի մի զգալի մաս գործնականում կտրված է Կրեմլից և այնտեղ տիրող տրամադրվածություններից, գտնվելով անհասկանալի վիճակում: Միաժամանակ, բոլորն են պատկերացնում, որ Արևմուտքի ահռելի ծավալի պատժամիջոցների, փաստացի արևմտյան աշխարհից կտրվելու հետևանքով Ռուսաստանի ներքին կյանքում լինելու են հիմնարար վերադասավորումներ, ինչը նշանակում է, որ «պլանի տակ» կարող է հայտնվել վերնախավային ցանկացած խումբ: Մյուս կողմից իհարկե, այդ պարագայում առաջանում է մեկի հաշվին մյուսի հնարավոր «վերելքի» տարբերակ: Այլ կերպ ասած, Ռուսաստանում կա նոր ժամանակի յուրօրինակ «Սմուտայի» ժամանակահատվածի մեծ հավանականություն, որի մոտիվներն ու պատճառներն իհարկե զգալիորեն նման, միաժամանակ զգալիորեն տարբեր են նախորդի՝ պատմական «Սմուտայի» փուլից, որ ռուսական պատմության էջերում տեղ գտավ 1598-1613 թվականներին, ինչը սակայն գործնականում չի փոխում դրա թե տնտեսական ու քաղաքական, թե հոգեբանական ազդեցության մարտահրավերները, ռիսկերը, իսկ որոշների համար էլ անկասկած հնարավորությունները: Սրվող այդ ներքին զգացումներն ու վերնախավային պայքարը անխուսափելիորեն տարածվելու են նաև ՌԴ սահմաններից դուրս, Ռուսաստանի համար կենսական նշանակության գոտիներում, որոնց շարքում է Կովկասը Հայաստանով, որոշակիորեն տարբեր, սակայն կարևոր՝ Ադրբեջանով, և իհարկե հայ-ադրբեջանական խնդրով: Ահա այստեղ է, որ «նոր ռուսական Սմուտայի» սպասումը իր ազդեցությունը կթողնի նաև այն քարոզչական «նարատիվների» տեսքով, որ առկա են թե Հայաստանում, թե Ադրբեջանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/

նյանի հետ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: