ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեծ ուշադրություն ենք դարձնելու արտահանումով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը. Վահան Քերոբյան

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում են պետական տուքրի մի շարք փոփոխություններ, մասնավորապես առաջարկվում է մինչև 1 մլն դրամի ապրանքի արտահանման դեպքում մաքսավճար չպահանջել:

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ այս նախագիծը Volterman-ի  նախագիծ են անվանում և դա կապված է Volterman դրամապանակների հետ, քանի որ այս փոփոխությունը նրանց կողմից է առաջարկվել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ քանի որ մենք արտահանմանն ուղղված քաղաքականություն ենք վարելու, ինչո՞ւ է հենց մեկ միլիոնի և ոչ ավելի գումարի համար նախատեսված այս արտոնությունը, իսկ Վահան Քերոբյանն ասաց որ դա ընդունված է բոլոր տեղերում, քանի որ մի միլիոնից ավելին ՓՄՁ չեն համարում:

«Կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում և դարձնելու փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը և մեր ուշադրությունը սևեռվելու է այն ընկերություններին, որոնք ունեն աճի մեծ պոտենցիալ և դրանք այն ընկերություններն են, որոնք արտահանումով են զբաղվում»,- ասաց նա:

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ընդդիմադիր գործիչներին կոչ արեց առաջարկներ ներկայացնել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: «Հանձնաժողովի առաջին նիստին պարոն Քերոբյանի հիմնական ընդդիմախոսը ՔՊ պատգամավորներն են, եկեք դուք էլ մասնակցեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կառավարության նիստին ներկայացնելիս՝ Վահան Քերոբյանը  նշել էր, որ սա պետւթյան վրա նստելու է ընդամենը տարեկան 100 միլիոն դրամ, բայց կարծում են, որ իր տնտեսական էֆեկտը շատ մեծ է լինելու: Նիկոլ Փաշինյանը այդ հարցի քննարկմանը  ասել էր, որ եթե ուզում են արտահանում խրախուսել, ինչո՞ւ են նման տուրքեր սահմանում։ «Մենք մի կողմից գրել ենք արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, հետո ենթադրենք արտաhանման վրա տուրքեր ենք բերել: Մենք ասում ենք պետք է հինգ տարի անընդմեջ 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, բա ո՞նց աճ ունենանք, եթե մարդկանց չենք թողնում արտադրեն, արտահանեն»,– ասել էր նա:

Իսկ ՊԵԿ նախագահ Վարդան Բադասյանն ավելի ճիշտ էր համարում  թիրախային խրախուսել, քան նման փոփոխությամբ, քանի որ տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել այս որոշումը, օրինակ՝ տասը միլիոնի արտահանում անողը կտրոհի և տասը՝ մեկ միլիոնի կանի։  Այս մտահոգությունը հնչեց նաև Ազգային ժողովում, և նախարարն ասաց, որ այդ տրոհելն էլ հավելյալ ծախսեր է բերելու:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: