ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ով է զբաղվելու Արմեն Սարգսյանից հետո այդ բացը թույլ չտալու գործով

Հայաստանի հասարակական-քաղաքական ակտիվ հանրության ուշադրությունը գերկենտրոնացած է աշխարհաքաղաքական էպիկենտրոնի՝ Ուկրաինայի ուղղությամբ, թեև համաշխարհային այլ գոտիներում տեղի են ունենում ուշադրության թերևս ոչ պակաս արժանի զարգացումներ:

 Մասնավորապես, դրանցից մեկը Թուրքիայի նախագահ Էրդողանի երկօրյա պաշտոնական այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կողմերը ստորագրել են մոտ մեկուկես տասնյակ տարաբնույթ միջպետական գործակցության պայմանագրեր, ընդհուպ ռազմա-տեխնիկական ոլորտի, ռազմական գնումների, որ պատրաստվում է իրականացնել Էմիրությունները Թուրքիայից: Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին ամիսներին բավականին աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունն ու ընդգծված կերպով փորձում է մեծացնել իր դերը միջազգային հարաբերություններում, նվազագույնը մերձավորարևելյան և Ծոցի գոտիներում: Այստեղ ընդհանրապես տեղի են ունենում խորքային շարժեր, որոնցից մեկն էլ անշուշտ Կատարի պետության այսպես ասած նոր կարգավիճակն է, որ ազդարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակից:

 
 
 

Անկասկած է, որ մերձավորարևելյան և Ծոցի ռեգիոններում տեղի ունեցող մեծ շարժերը էական ազդեցություն են ունենալու կովկասյան ռեգիոնի վրա, որին հարևան են անմիջապես, և միաժամանակ որտեղ առանցքային խաղացող են այն երկրները, որոնք այդպիսի դերակատարում ունեն նաև այդ գոտիներում: Այդ իմաստով, վերջին տարիներին նկատելի էր նաև Հայաստանի որոշակի աշխատանք այդ ուղղությամբ, մասնավորապես արաբական երկրների հետ հարաբերությունների, որ իրականացնում էր Հայաստանի արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը:

Ավելին, ամիսներ առաջ այստեղ արձանագրվեց աննախադեպ երևույթ՝ Հայաստանի նախագահի առաջին աշխատանքային այց Սաուդյան Արաբիա՝ ռեգիոնի առաջատար դերակատարներից մեկը, որը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություն: Արմեն Սարգսյանը բավականին հաճախակի այցելում էր ԱՄԷ, Կատար: Այստեղ իհարկե հանրային գնահատականները հակասական էին և նկատելի էին նաև այնպիսիք, որոնց հեղինակները արտահայտում էին համոզում, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի բարձր կարգավիճակն օգտագործում էր ընդամենը արաբական երկրների առաջնորդների հետ վաղուց եկող իր գործարար կապերը և դրանցից բխող հարաբերությունները առաջ տանելու համար: Մեծ հաշվով շատ բարդ է ասել, թե որքանով էին հիմնավոր այդ գնահատականները, երբ, օրինակ, նախագահ Սարգսյանի այցերը Հայաստանում ունեցել են որոշակի տնտեսական արդյունք: Ընդ որում, հիշատակման է արժանի թերևս այն, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությանն էլ նախօրդել էր հերթական այցը ԱՄԷ, որտեղ նախագահ Սարգսյանն ազդարարեց տեղի խոշոր Մասդար կորպորացիայի հետ ձեռք բերված նոր համաձայնություն՝ Հայաստանում մոտ 200 մեգավատ հզորությամբ արևային նոր էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Այդպիսի ծավալլի մի կայան ընկերությունն արդեն իսկ կառուցում է: Տնտեսական այս կապերի տակ անշուշտ կա նաև քաղաքականության բաղադրիչը և այստեղ անկախ հակասական կարծիքներից, առաջանում է հարց՝ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո արդյո՞ք կա մարդ կամ մարդկանց խումբ, որոնք թույլ չեն տա արաբական ուղղությամբ տնտեսա-քաղաքական բացի առաջացում: Ժամանակակից աշխարհտնտեսական և աշխարհաքաղաքական իրողությունները խիստ կարևոր են դարձնում այդ հարաբերության սերտացումն ու խորացումը, հետևաբար որևէ բացի ռիիսկ Հայաստանի համար կարող է ունենալ շոշափելի հետևանք: Միաժամանակ, այստեղ իհարկե կարևոր է մեկ այլ հանգամանք: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է Հայաստանին օժանդակել այդ գործում, անկախ իր կարգավիճակից և մասնավորապես նախագահի պաշտոնից հրաժարական տված լինելու հանգամանքից:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: