ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս չինովնիկները հայկական կոտորածից հետո թալանում էին հայերի խանութներն ու կրպակները

Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անտիպ հուշերից (Հատված Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի նոր գրքից)

Թեև հեղափոխությունից (1917թ. փետրվարյան-Վ.Հ.) հետո սկսվեց պետական և զինվորական ծառայողների զտումը վտանգավոր քսու և հետադիմական տարրերից, սակայն դրանցից շատերը, համենայնդեպս, մնացին իրենց տեղերում և հրահրում էին փոխադարձ թշնամանք ու ատելություն: Ռուսական վարչակազմի այդ հատվածի դերը Կովկասում միշտ էլ եղել է շատ ուժեղ և շատ բացասական: Հաճախակի նրանք իրականացնում էին երկակի խաղ, վարում երկդիմի քաղաքականություն: Մեկ սիրաշահում էին հայերին, մեկ` վրացիներին, մեկ էլ` թաթարներին: Դրանց մեջ առանձնանում էին, օրինակ, “թաթարների բարեկամ”, Ելիզավետպոլի նահանգապետ,Կովալյովը, որը միասնական էր թաթարների հետ և նրանց հետ համատեղ իրականացնում էր հետապնդումները հայերի նկատմամբ, “հայերի բարեկամ” և “թաթարների թշնամի” Կարսի նահանգապետ Պոդգուրսկին, առանձնակի` հենց աջարացիների հակառակորդ, Բաթումի նահանգապետ գեն. Լյախովը և այլք: Իր հավասարազոր մոտեցումներով մյուսներից տարբերվում էր քսան տարի Էրիվանի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած կոմս Տիզենհաուզենը: Հեղափոխությունը բոլոր այդ անձերին սրբեց-տարավ, սակայն մնացին նրանց ցանածի սերմնահատիկները:

Որպեսզի ցույց տանք, թե ինչպես էին նրանք խաղում երկու ճակատների ուղղությամբ, պետք է վերհիշել  փոխարքա կոմս Վորոնցովի և իմ, եպ. Մեսրոպի և Արզումանյանի հայտնի նամակագրությունը և, միաժամանակ, իմ և Վանում ռուսական զորքերի հրամանատար գեն. Նիկոլաևի միջև նամակագրությունը: Ի դեպ, այդ ամենի վրա մանրամասնորեն իր Zelivrerouge (Paris-1919) գրքում կանգ է առնում Գր. Չալխուշյանը, որտեղ ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի նամակագրությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը:

1915 թ. ամռանը ես ստանում եմ գեն. Բոլխովիտինովից մի նամակ, որտեղ ինքը գրում է, որ համաձայն Վանից ուղարկված գեն. Նիկոլաևի հաղորդմանը, “Վանում հայ կամավորականները կրակ են բացել ռուսական զորքի վրա և այդ իսկ պատճառով այնտեղ ստեղծվել է ռազմա-դաշտային դատարան”: Նույն թվականի հուլիսի 17-ին ես, եպ. Մեսրոպը և Արզումանյանը այդ մասին տեղեկացնում ենք կոմս Վորոնցովին, բողոքում ենք և ներկայացնում ենք գեն. Նիկոլաևի նամակը, որն ինձ էր գրվել ի պատասխան նախկինում գեն.Բոլխովիտինովի ինձ ուղղված նամակի կապակցությամբ իմ հարցմանը: Գեներալ Նիկոլաևը ինձ գրում էր. “ Ի պատասխան Ձեր հունիսի 5-ի նամակի տեղեկացնում եմ, որ արդեն երկու ամիս է, որ երեք հայկական կամավորական ջոկատներ գործում են իմ զորաջոկատի կազմում և ես կարող եմ հավաստիացնել, որ բացի անկարգապահ պահվածքի մի քանի տխրալի դեպքերի, ես հիմքեր չեմ ունեցել անկարգապահության համար մեղադրելու հայկական ջոկատները ամբողջովին վերցրած: Գեներալ Նիկոլաև”:

Միաժամանակ մենք տեղեկացնում ենք փոխարքային, որ 1916թ. մարտի 16-ին Գլխավոր Շտաբից գեն. Յակովլևի ստորագրությամբ ստացվել է նամակ, որում թեև նշվում է, որ “ …հայկական զորաջոկատների բոլոր սխրանքներն ու հաջողությունները իրենց տեղը կգտնեն ռազմազեկույցներում” , սակայն մինչ օրս հայկական զորաջոկատների մասին դեռևս ոչինչ չի գրվում: Հակառակը, մենք փոխարքային հայտնում ենք, որ ռազմա-դաշտային դատարանը մահապատժի է դատապարտել հայ զինվորի և դատավճիռն ի կատար է ածվել այն հիմնավորմամբ, որ հայ զինվորը Բեղրինալում կրակ է բացել քրդերի ուղղությամբ, որոնց հետ եղել են նաև ռուս կազակներ: Մեր այդ նամակին փոխարքա Վորոնցովը պատասխանեց հուլիսի 19-ի նամակով, որտեղ գրում է, որ զեկուցագրի երկակիության և պր-ն Խատիսովին գեներալ Նիկոլաևի հղած նամակի կապակցությամբ “ ինքը հրամայել է հետաքննություն անցկացնել”, իսկ այն հանգամանքը, որ “բացակայում են զեկույցներ հայկական զորաջոկատների ռազմական հաջողությունների մասին’’, պայմանավորված է նրանով, որ “գլխավոր հրամանատարի հրամանով արգելված է զեկույցներում նշել աչքի ընկած զորամասերի անունները, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի են ունեցել բացառիկ բնույթի գործողություններ”:

Այս դեպքերը պարզորոշ ցույց են տալիս, թե ինչպես ռուսական բանակի և շտաբի խորքերում բնակալել էին խարդավանքները հայկական զորաջոկատների նկատմամբ: Նույն բանը նշում էր նաև Արամը` արդեն որպես Վանի նահանգապետ:

Դեր էր խաղում նաև այն հանգամանքը, որ ռուս չինովնիկական շրջաններում զգալի թիվ էին կազմում “քրդական կողմնորոշման” կողմնակիցները: Նրանք քրդերին ու թուրքերին համարում էին Թուրքիայում ուժեղ տեղական տարր, ինչպես որ թաթարներին  համարում էին ուժեղ տարր Կովկասում, և համարում էին, որ ճիշտը կլինի հենվել հենց այդ տարրերի վրա: Այդ չինովնիկները սադրում էին կովկասյան թաթարական գործիչներին, իսկ այնտաեղից էլ սադրիչ ու գրգռող ագիտացիան տեղափոխվում էր դեպի լայն մահմեդական զանգվածները:

Նույնը չէր արդյոք 1905թ. Բաքվում, որտեղ նահանգապետ իշխան Նակաշիձեն հավաքել էր տեղի թաթարներին և նկարագրում էր նրանց հայկական կոտորածի օգտակարությունը: Նույնը չէր արդյոք Ելիզավետպոլում (Գանձակ․- Վ․Հ․), որտեղ ռուս չինովնիկները հայկական կոտորածից հետո թալանում էին հայերի խանութներն ու կրպակները: Ելիզավետպոլում ռուս զինվորներին ուղղված իմ այն հարցին, թե ինչու նրանք չեն կրակում թաթարների ուղղությամբ, երբ նրանք այրում ու ավերում են հայերի տները, սպանում նրանց, անձամբ ես բազմիցս լսել եմ նույն պատասխանը. ”մենք նման հրաման չունենք”:

Թարգմանությունը ռուսերենից՝ Վլադիմիրի Հարությունյանի

Lragir.am,


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: