ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան փորձում է թուրքական պետությունների կազմակերպությունը վերածել ռազմաքաղաքական դաշինքի՝ ինչպես ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 
 

Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ առաքելությունն ավարտված է և 10-12 օրից ՀԱՊԿ-ի զորքերը դուրս կգան Ղազախստանից: Սա կհանդարտեցնի՞ թուրքական մամուլը, թուրքական շրջանակների ագրեսիվ արձագանքները ՀԱՊԿ զորքերի մասով:

Չեմ կարծում, թե կհանգստանա թուրքական մամուլն ու քաղաքական շրջանակները, որովհետև իրենց մտավախությունը կապված է ոչ միայն նրա հետ, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն են Ղազախստանում, այլ այն, որ Ղազախստանում կսկսի ուժեղանալ ռուսական ազդեցությունը: Դրանով է նաև պայմանավորված այդ հակառուսական հիստերիան, որ մենք հիմա տեսնում ենք Թուրքիայում, ընդ որում ամենատարբեր շրջանակներից: Թուրքիայում մտավախությունը կմնա, որ կարող է սրանից հետո Ղազախստանում ուժեղանա ռուսական ազդեցությունը, իսկ դա Թուրքիայի համար ընկալվում է որպես պարտություն:

Վերջին շրջանում մենք տեսնում ենք նաև ներթուրքական զարգացումներ, մասնավորապես, Էրդողանը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի խորհրդարանի շուրջ 3 տասնյակ պատգամավորների՝ հայամետ դիրքորոշման համար: Ինչի՞ կհանգեցնի դա Թուրքիայի ներսում:

Ես սա դիտարկում եմ այն ընդհանուր պատժամիջոցների ալիքի շրջանակներում, որ վերջին տարիներին Թուրքիայում գնալով ուժեղանում է: Այդ երկրում տասնյակ հազարավոր մարդկանց, Թուրքիայի ամենատարբեր շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ ուժեղացել են պատժամիջոցները: Տասնյակ հազարավոր մարդիկ կամ բանտերում են, կամ սպասում են դատարանի որոշումներին: Երկրորդ, Թուրքիայի քրեական օրենսգրքի այդ տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով մեղադրվում են շատերը, ուղղված է առաջին հերթին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խոսողների դեմ: Պատահական չէ, որ այդ պատգամավորներին ուզում են դատել հենց այդ 301-րդ հոդվածով, այդ թվում Կարո Փայլանին: Այսինքն, երբ վերջին տարիներին ուժեղանում են Էրդողանի բռնաճնշումները, այդ համատեքստում ուժեղանում են բռնաճնշումները նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք ճշմարտություն են փորձում խոսել Թուրքիայում Ցեղասպանության մասին: Երրորդ հանգամանքն այն է, որ երբ մենք ընդհանուր գնահատում ենք Ցեղասպանության մասին քննարկումները Թուրքիայում ներկա փուլում և սրանից մի քանի տարի առաջ, ապա տեսնում ենք, որ իրադրությունը շատ ավելի վատացել է: Եթե սրանից 10 տարի առաջ հնարավոր էր Թուրքիայում շատ, թե քիչ ճշմարտությունը խոսել Հայոց ցեղասպանության մասին, հիմա այնքան մեծ է վախը, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք այն ժամանակ փորձում էին ինչ-որ ճշմարտացի խոսք ասել, նրանք վախենում են ու ձայն չեն հանում: Այս պատգամավորների դեմ ուղղված ճնշումները, որոնք ներկա են եղել միջոցառման, որտեղ խոսվել է Ցեղասպանության մասին, խոսում է այն մասին, որ Էրդողանը փորձում է վախի մթնոլորտը տեղափոխել Հայոց ցեղասպանության խոսողների դեմ:

Հակառուսական տրամադրությունները Թուրքիայում որքանով են մեծանում, և դա ինչի՞ կարող է հանգեցնել:

Ռազմավարական առումով Թուրքիան և Ռուսաստանը հկառակորդներ են: Դա լավ երևում է, օրինակ, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում: Այնտեղ, որտեղ կան և Ռուսաստանը, և Թուրքիան, Թուրքիան որոշում է իր դիրքերն ուժեղացնել ի հաշիվ Ռուսաստանի: Որոշ դեպքերում հաջողվում է, որոշ դեպքերում ռուսները դրա դեմ պայքարում են: Այս երկու երկրները բնական հակառակորդներ են: Իհարկե, որոշ դեպքերում նրանք կարողանում են լեզու գտնել, բայց ավելի շատ տակտիկական խնդիրներում: Նրանց միջև հակամարտությունը կշարունակվի, և մենք տեսնում ենք նախանշաններ, որ դա ավելի կուժեղանա: Այստեղ երկու հանգամանք կա. մի կողմից Թուրքիան ինքը ձգտում է իր ազդեցությունն ուժեղացնել այն տարածաշրջաններում, որտեղ ունի ազդեցություն նաև Ռուսաստանը: Երկրորդ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ներկայացնում է Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է: Հիմա աշխարհում տեղի է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրացում, և դա արտահայտվում է նաև ռուս-թուրքական հարաբերություններում: Պարզ է, որ Թուրքիան հետևում է Արևմուտքի գլոբալ քաղաքականությանը՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: