ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջուկային գործարքի շուրջը լուրջ բանակցությունների փոխարեն ԵՄ-ն զբաղվում է ապատեղեկատվությամբ. Իրանի ԱԳՆ

Եվրոպայի երկրները փոխանակ Վիեննայում լուրջ երկխոսություն վարեն միջուկային գործարքի շուրջը, ժամանակ առ ժամանակ անցկացնում են ապատեղեկատվության արշավներ:

Եվրոպայի երկրները փոխանակ Վիեննայում լուրջ երկխոսություն վարեն միջուկային գործարքի շուրջը, ժամանակ առ ժամանակ անցկացնում են ապատեղեկատվության արշավներ: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայի երեք երկրները փոխանակ ուժերն ու եռանդը ծախսեն լուրջ բանակցությունների վրա, ժամանակ առ ժամանակ ապատեղեկատվության արշավներ են վարում զանգվածային լրատվամիջոցներում»,- մեջերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

Դիվանագետը նշել Է, որ «այսօ՛րվա դրությամբ համաձայնեցված Է (համաձայնագրի) երկու տեքստ, որոնք շատ ինտենսիվ բանակցությունների արդյունք են»:

«Այդ տեքստերում հաշվի Է առնված Իրանի կարծիքը (…), եւ դրանց հիման վրա մենք կարող ենք շարունակել բանակցությունները»,- հավելել Է նա:՛ «Եթե հակառակ կողմն առաջին օրվանից ցուցաբերեր նույն մոտեցումը, որ եղավ բանակցությունների վերջին երկու - երեք օրը, ապա մենք ավելի շուտ կհանգեինք այդ տեքստերին՝ որպես հետագա երկխոսության հիմքի»,- ասել Է Խաթիբզադեն:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հրապարակել Է նյութ՝ վկայակոչելով «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) դիվանագետների, որոնք բանկացությունների դադարեցումը համարել են «հիասթափեցնող դադար»: Ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 18-ին հայտարարել Է, որ եվրոպացիներն իրենց հրապարակային հայտարարություններում բազմիցս խեղաթյուրել են Գործողությունների համատեղ համապափակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 17-ին Վիեննայում ավարտվել Է իրանական միջուկային գործաքի վերականգնման շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը: Բանագնացներն արդեն հավաստել են, որ հետագա աշխատանքը, որի վերսկսումն սպասվում Է Եվրոպայում Ծննդյան տոներից հետո, տեղի կունենա այն փաստաթղթերի հիման վրա, որոնք կազմվել են մինչեւ 2021 թականի հունիսը նախորդ վեց փուլերի ընթացքում: Նշվել Է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանն սկզբնական տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: