Իրանը լուրջ է տրամադրված «4+1» խմբի հետ բանակցություններում լավ համաձայնության հասնելու հարցում
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար և Վիեննայի բանակցությունների համակարգող Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, եվրոպական երեք երկրների դիրքորոշումներն ու հայտարարությունները համարելով ոչ կառուցողական, իսկ նրանց պահվածքը՝ քաղաքականացված, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն ասել է.«Նման դիրքորոշումները բարդացնելու են իրավիճակը և դանդաղեցնելու համաձայնության գործընթացը»։
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Եթե եվրոպացի գործընկերներն ուշադիր ուսումնասիրեն Իրանի առաջարկած տեքստերը, առանց սխալ ենթադրությունների, ապա նրանք կնկատեն, որ առաջարկները ՀԳՀԾ-ի շրջանակներում են և կենտրոնացած են 2021 թվականի հունիսի բանակցություններում անավարտ քննարկումների վրա»։
Իրանի Արտգործնախարարը հավելել է. «Իրանը դեռևս մյուս կողմից չի ստացել որևէ առաջարկ և դա հակասում է բանակցություններում նրանց լուրջ ներկայության մասին հայտարարությանը»:
Բորելը հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերով և փոխգործակցությամբ, Վիեննայի բանակցությունները կընթանան համաձայնության հասնելու ուղղությամբ։