ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան․Պատժամիջոցները պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն

Նոյեմբերի 30-ին, Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների փորձագետների ներկայությամբ, Վիեննայի «Քիբուրգ» հյուրանոցում մեկնարկել էՀԳՀԾ-ի հարցով բանակցությունների 7-րդ փուլը:

Երեքշաբթի նոյեմբերի 30-ին կայացել են միայն Իրանի և 4+1 խմբի պատվիրակությունների փորձագիտական հանդիպումներ, իսկ նախատեսվում է դեկտեմբերի 1-ին ձևակերպել միջուկային  աշխատանքային խումբը։ Դիտորդների ու փորձագետների կարծիքով ընդհանուր առմամբ,  բանակցությունների առաջին օրվա արդյունքները դրական են եղել:

Ռուսասատանի Դաշնության բանագնաց ուլիանովը ողջունել է բանակցությունները և ասել, որ Միացյալ Նահանգները պետք է վերահաստատի իր պատրաստակամությունը և չեղարկի Իրանի դեմ սահմանած բոլոր պատժամիջոցները, որոնք անհամատեղելի են ՀԳՀԾ-ի հետ՝ Իրանի կողմից միջուկային համաձայնագրին լիարժեք  վերադարձի դիմաց: Սակայն երկու կողմերի դիվանագետների միջև ՀԳՀԾ-ի դրույթների մանրամասների շուրջ կան տարաձայնություններ:  Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների լիովին չեղարկման պարագաներըը պետք է  վերստին քննարկման թեմա դարձնել:

 

Իրանի և «4+1» խմբի միջև Վիեննայի բանակցությունների 7-րդ փուլի մեկնարկից հետո, որոշ շրջանակներ, դեռ պնդում են ՀԳՀՇ-ի «ժամանակավոր համաձայնության» հնարավորության մասին: Սակայն իրանցի դիվանագետները հայտարարել են, որ որ բանակցությունների այս փուլում Իրանի նպատակն է բոլոր պատժամիջոցների չեղարկումը և   ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից դուրս չգալու մասին երաշխիքների տրամադրումը:

Մյուս կողմից Եվրոպացի պաշտոնյաները, բանակցությունների արաջին նիստի ավարտից հետո Reuters-ին տված հարցազրույցում ասել են, որ Իրանի հետ համաձայնագրի նախնական տեքստի 70-ից 80 տոկոսն առդեն ավարտված է:

Նոյեմբերի 30-ին, Վիենայի բանակցությունների շրջանակում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ ակնկալում են Վիեննայում լուրջ բանակցություններ վարել Իրանի բանակցող թիմի հետ հետ և համաձայնագրի նախնական տեքստի 70-ից 80 տոկոսն արդեն պատրաստ է:

Դիվանագետները հավելել են, որ բանակցություններում շտապողականություն կա՝  կողմերի միջև եզրակացության գալու հարցում, սակայն իրենք չեն ցանկանում ​​ժամկետներ սահմանել։

Վիեննայի բանակցություններին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ իրանական պատվիրակության երկկողմ հանդիպումներից հետո, Իրանի փոխարտգործնախարար և իրանական բանակգնաց խմբի ղեկավար Ալի Բաղերին հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի գլխավոր քարտուղար Էնրիկե Մորայի հետ։

ՀԳՀԾ-ի շորրջ բանակցությունների երկրորդ օրը չորեքշաբթի դեկտեմբերի 1-ին, աշխատանքային խմբի շրջանակներում, շարունակվել են 4+1 խմբի և Իրանի փորձագիտական խմբերի ​​բանակցությունները։

Նոյեմբերի 1-ին իր աշխատանքն է սկսել միջուկային հարցերով մասնագիտացված խումբը:

Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների  չեղարկման  աշխատանքային խումբն իր աշխատանքը սկսել է պատժամիջոցների չեղարկման թեմայով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երեկվա նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

«4 + 1 խմբի», Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները, նոյեմբերի 30-ին Վիենայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել են Իրանի այն պահանջի հետ, որ բանակցություններում առաջնահերթությունը պետք է տրվի  ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Իրանական կողմը իր ստանձնած պարտավորությւոնների և փոխհամաձայնությունների մասին դեր լուրեր չի հրապարակել։

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն մինչ այժմ ձեռք է բերվել նաև համաձայնություն՝ ձևավորել  միջուկային աշխատանքային խումբ: Սակայն Իրանը պնդում է, որ պատժամիջոցների չեղարկումը պետք է լինի բանակցությունների առաջնահերթությունը:

Իրանի նկատմաբ պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների 7-րդ  փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ԱՄՆ-ի կողմից բարի կամքի դրսևորման  ֆոնին և որոշվեց, որ պատժամիջոցների չեղարկումը, որպես ամենասկզբունքային խնդիր,   կլինի բանակցությունների առաջնահերթությունը:

 Սահակ Շահմուրադյան

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: