ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին

«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։

«Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ արդեն տևական ժամանակ է՝ որոշել են իրենց ազատ ժամանակն օպտիմալ օգտագործել՝ «ֆայտոն նստել» ու «քուչա-քուչա» ման գալ մարզեմարզ, դահլիճային  ֆորմատով հանդիպել իրենց քաղակտիվին,  նախապատրաստել  իշխանափոխության հերթական սեզոնին՝  հընթացս հանդես գալով մեղայականով, թե ինչու անցած երեք տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան իրականացնել իրենց փափագը՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելը։ 

Ուշագրավ է, որ  պատգամավորական համեստ շքախմբում (մասնավորապես՝ Աննա Գրիգորյան, Էլինար Վարդանյան, Աղվան Վարդանյան), որը օրերս այցելել էր «Հայաստան»-ական պատգամավոր  Իշխան Սաղաթելյանի հայրենի եզերք՝ Գեղարքունիքի մարզ, նաև նորաթուխ պատգամավոր Լևոն Քոչարյանն էր։ Արդյոք նա և՞ս ելույթ է ունեցել հանրության առաջ, թե՞ ոչ՝ խմբակցության ագիտպրոպը քար լռություն է պահում՝ տիրաժավորելով միայն Սաղաթելյանի ելույթը։ Թեև ցանկալի կլիներ, որ կրտսեր Քոչարյանը նույնպես քաջություն ունենար ու մի երկու խոսքով իրեն լսելու եկած ժողովրդին պարզաբաներ, թե ինչպես է ստացվել, որ ինքն ու իր ընտանիքը նման առասպելական հարստության տեր են դարձել և որպես ապօրինի ծագում ունեցող գույքատեր՝ կանգնել Հակակոռուպցիոն դատարանի առաջ։  Հա, ի դեպ, լավ կլիներ, որ Լևոն Քոչարյանը մի հաշվարկ-վերլուծություն պատվիրեր, թե իր հոր պաշտոնավարման օրոք քանի՞ տոկոսով էր հնարավոր բարձրացնել թոշակներն ու նպաստները, ի՞նչ մակարդակի էր հնարավոր բերել բանակի սպառազինության աստիճանը, եթե պետական ունեցվածքի թալանը նման մասշտաբներ չունենար, ու թալանն այդ  նաև գույքի տեսքով գրանցված չլիներ Քոչարյան ընտանիքի անդամներից ոմանց անունով։ Լևոն Քոչարյանը, ինչպես հուշում է բարոյական կոդեքսը, եթե ուզում է  ՀՅԴ-ի, ընկեր Իշխանի և անձամբ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի՝  իշխանափոխության  պլանը գլուխ բերել, պետք է դառնա մեր օրերի Ռոբին Հուդը՝ իր ու հոր դիզած ունեցվածքը հավասարության ու արդարության սկզբունքով բաժանի ՀՀ բոլոր ընտանիքներին։  Չքավոր, կիսաչքավոր ու կարիքավոր։ Բայց դժվար թե. Լևոն  Ռոբերտիչից ի՞նչ Ռոբին Հուդ, նա չէ՞ր, որ իր ընտանիքի ունեցվածքի մասին վերջերս հայտարարել էր՝ «այն, ինչ մենք ունենք, օրինական է»։  Ինչևէ։  

Արդ, վերադառնանք «Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել   իշխանափոխության ձախողման պատճառները։  «Պատերազմից հետո մենք առնվազն երեք փորձ արել ենք՝ փողոցային պայքարի միջոցով փորձելով հասնել հրաժարականի, իշխանափոխության, ու նաև հստակ ներկայացնում էինք ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը։ Ցավոք, մենք չկարողացանք պատերազմից հետո ժողովրդի լայն զանգվածներ մոբիլիզացնել և սրանց հարցը լուծել։ Բայց արդյունքում մեր բոլորի աշխատանքի շնորհիվ սա ստիպված եղավ գնալ ընտրության։ Շատ են խոսում էն մասին, որ մենք ենք ընտրություն պահանջել, մենք չենք պահանջել, մենք պահանջել ենք հեռացում, բայց ինքը ստեղծված իրավիճակում գնաց ընտրության»,- նշել է  Սաղաթելյանը։ Այստեղ «ստոպ» տանք ու հիշեցնենք ընկեր Իշխանին, որ նոր, արտահերթ ընտրությունների գնալու «մարտահրավերը» ընդդիմությանը նետել է Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից  կարճ ժամանակ անց, հետպատերազմական իրավիճակի հաղթահարման «ճանապարհային քարտեզի»,  ապաև՝ Հ1-ին տված հարցազրույցում, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում, դիմելով խորհրդարանական  ընդդիմությանը, հայտարարեց՝ «եկեք գնանք խորհրդարանական ընտրությունների։ Եվ ես ձեզ խնդրում եմ աջակցեք այս կոչին»։ Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ռևանշիստ ուժերից մեկի՝ Քոչարյանի  գլխավորությամբ, կոչին ի պատասխան, որոշեց գրողի ծոցն ուղարկել «Հայրենիքի փրկության շարժում»-ը,  ընդունեց մարտահրավերն ու խելոք սկսեց նախապատրաստվել արտահերթի։ Հատուկ Սաղաթելյանի համար հիշեցնենք նաև, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի թիմը՝ վտարանդի փեսայի գլխավորությամբ, կտրուկ դեմ էր, «նյետ»  էր ասում արտահերթին, քանի որ շատ լավ հասկանում էր, որ պատերազմը Նիկոլ Փաշինյանի «ջեբը» գցելու գնով անգամ մերժված ու  ցածր ռեյտինգ ունեցող ընդդիմությունը չի կարող իշխանություն վերցնել, այդ պատճառով էլ ոտքը մի կոշիկի մեջ դրած պնդում էր, որ վարչապետը հրաժարական տա, նոր վարչապետ ընտրվի, այսինքն՝ իշխանության հանձնում տեղի ունենա խորհրդարանական մակարդակով։ Եվ ընտրություններից հետո էլ, ի դեպ, Սերժ Սարգսյանի թիմից քանիցս են  կշտամբանքներ հնչել Քոչարյանի թիմի հասցեին, թե՝ տեսա՞ք, որ արտահերթ ընտրությունների գնալը թակարդ էր, ավելին՝ ճակատագրական սխալ, քանի որ ժողովուրդը 2018-ին տեղի ունեցած մերժումը ևս մեկ անգամ իրականացրեց՝ վերամերժեց՝ ընդգծելով գործող իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, Իշխան Սաղաթելյանն ու նրա քաղաքական պատրոնը լավ կանեն՝ գլուխները չգովեն, թե՝ այնքան լավ աշխատեցին, որ ստիպեցին օրվա իշխանությանը արտահերթ ընտրությունների գնալ։ Ինչևէ։ 

Շարունակելով միտքը՝ ընկեր Իշխանը նշել է. «Հաճախ ընդդիմադիր դաշտից շահարկում են, թե գնացիք ընտրության, սրան լեգիտիմացրիք։

Սա կեղծ թեզ ա, որ շատ հաճախ օգտագործվում ա, եթե մենք չմասնակցեինք ընտրությանը, ընենց չի, որ էդ ընտրությունները լեգիտիմ չէին լինելու (բրավո, սա պարոն Սաղաթելյանի՝ մինչև այժմ արված ամենաադեկվատ գնահատականն է-խմբ.)։ Մենք էդ ընտրությունը դիտարկեցինք հնարավորություն, գնալ էդ ճանապարհով, հասնել իշխանափոխության։ Ստեղծեցիքն դաշինք, որը դառավ ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը,մեր ուժերը համախմբեցինք ու ամեն ինչ արեցինք։ Բայց, ցավոք, ամբողջ հանրապետության մակարդակով չկարողացանք դա ապահովել (վստահության բարձր քվե-խմբ.), և երկրին պարտություն ու դժբախտություն բերած ուժը կարողացավ վերարտադրվել։ Խորհրդարանական ընտրություններից հետո փորձել ենք խորհրդարանում կռիվ տալ, բարձրացնել ձեզ հուզող հարցերը, բայց հասկացել ենք, որ միայն խորհրդարանական գործունեությամբ  չենք կարող ազատվել սրանից։ Նախաձեռնել ենք «Դիմադրություն» շարժումը, ձեզ հետ միասին երկու ամիս կռիվ ենք տվել, պայքարել ենք և մի պահ բավական մոտ ենք եղել հաջողության, սակայն եկել է մի պահ, որ մեր ուժերը չեն հերիքել, որովհետև պետությունը իր լծակներով կարողացավ էլ ավելի ուժեղ գտնվել»։ Պարոն Սաղաթելյանը այսքանն արձանագրելուց հետո, փաստորեն,  ուզում է «կրկին փորձիր»-ի սկզբունքով  արդեն  չորրորդ անգամ իշխանափոխական գործընթաց գեներացնել՝ խաղամոլի  հոգեբանությամբ, թե՝ գուցե էս անգամ բախտը ժպտա ու  հաջողվի «ջեք փոթ»-ը  շահել։ Միակ արգումենտը, որն այժմ բանեցնում է Քոչարյանի կոնտրոլի տակ գտնվող ընդդիմությունը, խաղաղության գործընթացն է, դրա վտանգավորության մասին միֆը «եփելը»։ 

«Հիմնական թեզը,  որով ժողովրդին շարունակում են խաբել ու մնալ իշխանության, այն է, որ ելք, ճար չկա, հնարավորություն չկա, սա նախկիններն են արել, բերել, գցել են մեր գրպանը։ Հնարավոր չի այլ տարբերակ։ Ժողովուրդ ջան, եթե երկրում տեղի ունենա իշխանափոխություն, ու բոլոր նրանք, ովքեր խոսում են հայրենիքի սահմանները պաշտպանելուց, նրանք պատերազմ են բերելու ձեզ, իսկ մենք՝ խաղաղություն։ Բայց մեր 30 տարվա պատմության մեջ խաղաղություն է եղել այն ժամանակ, երբ ժողովուրդն ու իշխանությունը պայքարել են իրենց հայրենիքի պաշտպանության համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գտնվող պետության խաղաղության գինը մահն ա, այսինքն, երբ որ այլևս չլինենք, էդ ժամանակ լիարժեք խաղաղություն կլինի»,- ասում է չստացված հեղափոխականը, որին թյուրիմացաբար թվում է, թե  իշխանությունն ու ժողովուրդը չեն պայքարում հայրենիքի համար, քանի որ պայքարել՝ նշանակում է ոչ թե կանխել պատերազմի  վերսկսումը, կառավարել ռիսկերը, մարտահրավերները, այլ պատերազմ սկսելու տոն տալ։  Խաղաղության ձգտումն ու այն  ՀՀ-ին որպես մեջքը շտկելու, կազդուրվելու հնարավորություն դիտարկելը  ընդդիմադիր գործչի ընկալմամբ, փաստորեն,  հայրենիքը  հանձնելու մասին է։ Հետևապես մեզ ու Սաղաթելյանին ունկնդրած վարդենիսցիներին պետք է արդարացիորեն մի բան հետաքրքրի՝ ի՞նչ է անելու «գներից» տեղյակ  ՀՅԴ-ն, եթե կարողանա վերջապես ժողովրդին համախմբել ու հասնել նվիրական երազանքին՝ իշխանափոխության, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը առ ոչի՞նչ է հայտարարելու, խաղաղության պայմանագիրը ԱԺ առաջին իսկ նիստի ժամանակ  պատռելո՞ւ է՝ գեղամմանուկյանական էնտուզիազմով, թե՞ որոշելու է խմբագրել  «մահ կամ ազատություն» լոզունգը «մահ կամ խաղաղության» ու մերժելով մահը՝ ընտրելու է... խաղաղությունը։  

Հեղինե Մանուկյան 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:
եվրոպայի-խորհրդի-կոնգրես,հայաստան,ճանաչողական-այց-հայաստան,երևան,մասիս,հումանիտար-իրավիճակը-ղարաբաղում,բերնդ-վյորինգեր,բրիոնի-ռուդկին , Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: