ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)

Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

Թեհրանում հայ ավետարանական համայնքն իր եկեղեցու կողքին ունի 6-դասյա մի դպրոց, որը կոչվում է Մեսրոպյան «Գոհար» դպրոց (հիմնվել է 1949 թ.)։ Այս դպրոցն իր հիմնադրման օրվանից հովանավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Ավետարանչական Ընկերության կողմից։ Ներկայումս այդ դպրոցը գտնվում է Ազգային Թեմականի դպրոցների ցանկում և կառավարվում է Թեհրանի Թեմական խորհրդի կողմից, ինչպես մյուս ազային դպրոցները։ Ավետարանական համայնքն ունի նաև մի ժողովարան Թեհրանի Մաջիդիե թաղամասում՝ «Հոգեշունչ» անունով, մի ժողովարան Զարքեշի թաղամասում «Շնորհալի» անվամբ և «Հայ ավետարանական երիտասարդաց միությունը»՝ «Ավետիք» անունով։ Եկեղեցում գործում է նաև Կանանց միությունը։ Եկեղեցին ունի իր ամսաթերթը, որը հրատարակվում է երեք ամիսը մեկ անգամ (այն կոչվում է «Սուրհանդակ», հիմնադրվել է 1980 թ.)։ Եկեղեցին ունի նաև «Մուդոյեան» անունով գրադարան և կիրակնօրյա դպրոց՝ երեք դասարաններով։ Թեհրանի Հայ Ավետարանական եկեղեցու առաջին ձեռնադրված հովիվն է եղել վերապատվելի Միհրան Տամպուրճյանը, որը Թեհրան է ժամանել Խարբերդից 1888 թ., իսկ 1892 թվականից ստանձնել է Թեհրանի Հայ ավետարանական եկեղեցու քարոզչի պարտականությունը։ Նա Իրանի զանազան քաղաքներում մնացել և գործել է մոտ 29 տարի։



Իրանի Հայ Ավետարանական եկեղեցին սերտ կապերի մեջ է Հայաստանի Ավետարանական եկեղեցու հետ։ Նրանց կողմից կազմակերպվում են զանազան համատեղ միջոցառումներ։ Իրանի Հայ Ավետարանական եկեղեցին նյութական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կարիքավոր երեխաներին, նվիրատվություններ է կատարում զանազան բարեգործական նպատակների համար, Հայաստանում իրագործում է զանազան ծրագրեր և այլն։ Հայ Ավետարանական եկեղեցու կանոնադրությունը, ինչպես առհասարակ մյուս եկեղեցիներինը ևս, վավերացվում է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործոց նախարարության կողմից։ Եկեղեցական ընտրությունները ևս տեղի են ունենում հիշյալ նախարարության վերահսկողությամբ։


Իրանում հայ ավետարանական եկեղեցու կապերը հայ Առաքելական և կաթողիկե եկեղեցիների հետ բարեկամական են։ Ավետարանականները ևս մյուս հարանվանությունների հետ տոն օրերի մեծ մասը միասին են նշում։ Այդ երեք հարանվանությունները ապրիլի 24-ին միասին կազմակերպում են համահայկական կամ միջմիութենական միջոցառումներ։ Իրանի հայ ավետարանականները կապեր են պահպանում Հայաստանի ավետարանչական կենտրոնի հետ։
1991 թվականից սկսած, այսինքն Հայաստանի անկախության ձեռք բերումից հետո Իրանի հայ ավետարանական եկեղեցին նյութական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի առանձին կառույցներին։



Իրանում գործող բողոքականության հարանվանություններից է նաև Յոթերորդ օրվա շաբաթապահ (ադվենտիստական) եկեղեցին։ Ժամանակին Թեհրանում եղել է հարյուրի հասնող հայ համայնք, սակայն ներկայումս արտագաղթի պատճառով այդ թիվը հասել է մոտ 30-ի։ Իրանում չնչին թիվ են կազմում նաև հայ ուղղափառներն ու ունիթորները։ Ուղղափառ շատ քիչ հայեր բնակվում են Ատրպատականում, իսկ ունիթորները, որոնք Սեֆյան դինաստիայի շրջանում իրանահայ համայնքում մեծ մասշտաբների հասնող «հոգիների որս» էին իրականացնում, այժմ կորցրել են իրենց հեղինակությունը, և նրանցհարող հայերի թիվը չնչին է։


Հարկ է նշել, որ Իրանում հայ Առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների կապերը բարեկամական են։ Նրանց հարաբերություններում եկեղեցական տագնապ կամ կրոնական հարց գոյություն չունի, ընդհակառակը, առկա է առողջ համագործակցություն։ Հայ կաթողիկե և ավետարանական համայնքների հոգևոր հովիվները կրոնական և ազգային տոների առթիվ այցելում են հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդարան և մասնակցում բոլոր ձեռնարկներին։ Նրանք անխտիր մասնակցում են նաև հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին։ Դա կատարվում է երեք համայնքապետերի՝ հայ Առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների հովանավորությամբ՝ աղոթքով, պատարագով և գեղարվեստական բաժնով։ Նրանց կողմից միասնաբար են նշվել նաև հայ գրերի գյուտի 1600, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակը և այլ հոբելյանական առիթներ։ Այդ երեք եկեղեցիների հովիվները զանազան առիթներով մասնակցում են նաև միջեկեղեցական ժողովներին և այլ միջոցառումների։ Առհասարակ Իրանի հայ համայնքի բոլոր դավանական խմբերը ներառված են և գործուն մասնակցություն են ունենում համայնքի ազգային-եկեղեցական կյանքում։
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: