Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
![](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299629/georgi-tumasyan copy.jpg)
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
Եվրոպայի միությունը մտնում է կովկասյան տարածաշրջան` ասում է վրաստանաբնակ միջազգայնագետ Գեորգի Թումասյանը` դիտարկելով Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Նա համոզված է, որ ԵՄ բոլոր պահանջները կատարելու դեպքում Վրաստանն առանց որևէ խնդրի կկարողանա դառնալ ԵՄ անդամ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա այն նոր ճանապարհ է սկսում, որն ուղենշում է Եվրոպական միության հասանելիությունը Կովկասյան տարածաշրջանի համար` ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։
Գեորգի Թումասյանը կարծում է, որ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը մեծապես առնչվում է նաև Հայաստանին։
«Եվրոպական հարթակում գիտակցում են, որ Վրաստանին նման կարգավիճակ չշնորհելով՝ կսահմանափակեին նաև Հայաստանի՝ կառույցին ավելի մոտենալու հնարավորությունը։ Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։ Սա կարևոր ազդակ է, որով Հայաստանին տրվում է պատմական հնարավորություն հայ-վրացական հարաբերությունների համատեքստում անվտանգության համակարգի մաս դառնալու, ինչը կարևորվում է հատկապես հետպատերազմյան իրականության մեջ», - ասում է վրաստանաբնակ միջազգայնագետ Գեորգի Թումասյանը։
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր
![ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299701/a60-560.jpg)
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
![պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299698/a60-567.jpg)
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
![ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299646/z8fafef32-f263-30fa-9caf-bd26c8ced4af_490-OnuOA6.jpg)
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
![հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299568/a12112325f202c73b4a4b7e80de00890c29d7f3.jpg)
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
![կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299510/sha1.jpg)
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։
![ինչպես,եղավ,ադրբեջանը,համաձայնեց,վերադարձնել,գերիների.,ինչ,սպասել,առաջիկայում,գերիներ , Ինչպես եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել գերիների. ինչ սպասել առաջիկայում](https://controlpanel.hayazd.com/CDN/News/299457/a275643.jpg)
Ինչպես եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել գերիների. ինչ սպասել առաջիկայում
ՀՀ-ն պետք է որևէ կերպ տուրք չտա Ռուսաստանի որևէ քաղաքական, տնտեսական, ռազմական շանտաժին, որովհետև դրա կործանարար հետևանքները կարող են մեզ համար անդառնալի լինել: Միաժամանակ խաղաղության գնալուն զուգահեռ պետք է ամրապնդվի ռազմական ներուժը, քանի որ Ադրբեջանի հռետորաբանության թուլացումը նաև պայմանավորված է նրանով, որ վերջինս ուշադիր հետևում է ՀՀ ԶՈՒ-ի պոտենցիալի վերականգնմանը և ընդլայնմանը: