ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպես եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել գերիների. ինչ սպասել առաջիկայում

ՀՀ-ն պետք է որևէ կերպ տուրք չտա Ռուսաստանի որևէ քաղաքական, տնտեսական, ռազմական շանտաժին, որովհետև դրա կործանարար հետևանքները կարող են մեզ համար անդառնալի լինել: Միաժամանակ խաղաղության գնալուն զուգահեռ պետք է ամրապնդվի ռազմական ներուժը, քանի որ Ադրբեջանի հռետորաբանության թուլացումը նաև պայմանավորված է նրանով, որ վերջինս ուշադիր հետևում է ՀՀ ԶՈՒ-ի պոտենցիալի վերականգնմանը և ընդլայնմանը:

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքով, երբ Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնման մասին հայտարարությանը հաջորդում է Ռուսաստանի արձագանքը, որ այն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից և միայն կուժեղացնի լարվածությունը, նշանակում է, որ ՌԴ-ն դիվանագիտական լեզվով ակնարկում է՝ թույլ չի տալու իրավիճակի կայունացում:
 
Ըստ նրա՝ Ռուսաստանն այս առաքելության ընդլայնումը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ազդեցության նվազեցմանն ուղղված ևս մեկ գործողություն և, ըստ էության, ոչ բարեկամական քայլ իր դաշնակից Հայաստանից:
 
«Միրաժեք է, որ որպես ՀՀ-ի անվտանգային ճարտարապետության՝ այսօր արդեն լիարժեք բաղկացուցիչ մաս ԵՄ դիտորդական առաքելությունը մեծ ներուժ ունի: Ես անգամ կարող եմ զգուշավոր տեսակետ հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելության թվակազմի ընդլայնումը շարունակվելու է նաև գալիք տարի: Ակնհայտ է, որ պետք է այս ամենը դժգոհությամբ ընդունվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետը:
 
Խոսելով վերջին շրջանում Ադրբեջանի հռետորաբանության և գերիների վերադարձի մասին՝ զրուցակիցը կարծում է, որ այդ գործընթացը միանշանակ կապ ունի Օ Բրայենի՝ Բաքու այցելության հետ:
 
«Կարծում եմ՝ Օ Բրայենի Բաքու այցին նախորդել են ստվերային բանակցությունների մի ամբողջ շրջան: Պարզ է, որ ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին հնարավորինս հեռացնել ռուս-թուրքական ձևաչափից, քանի որ Ադրբեջանը Արևմուտքի կողմից սկսում է ընկալվել որպես այդ երկու պետությունների ռեգիոնալ շահերի սպասարկման գործիք: Այս առումով Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան ձևաչափերի նկատմամբ գալիս է իր աշխարհաքաղաքական հովանավորների պահանջից՝ մերժել ամեն ինչ, ինչը արևմտյան է. ԱՄՆ-ն փորձում է սառույցը հալեցնել»,- ասում է նա:
 
Այս համատեքստում Խալաթյանը նկատում է. «Իսկ երբ Ադրբեջանը խոսում է չեզոք միջնորդի՝ երրորդ երկրի մասնակցությամբ բանակցությունների մասին, խոսքը ուղղակի կամ անուղղակի ռուս-թուրքական առաջնորդությամբ բանակցությունների մասին է, որտեղ Ադրբեջանը կունենա այդ երկու պետությունների աջակցությունը, իսկ ՀՀ-ն կմնա մենակ: Օ Բրայենը, ըստ էության, ներկայացնում է հավաքական արևմուտքի տեսակետը, որ նման կերպ Ադրբեջանը չի խուսափելու իր համար բացասական հետևանքներից: Նույնիսկ գազի հարցում Եվրոպայի համար իր կարևորությունը Ադրբեջանը չի կարող անվերջ շահարկել ու խաղարկել: Կարծում եմ, որ հենց ԱՄՆ-ի ուղիղ ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ Ադրբեջանից պոկել գերիների վերադարձի հայտարարությունը»:
 
Խալաթյանը, անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը, ասում է՝ բավականին թերահավատ է այս առումով. «Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, ըստ էության, ավտորիտար Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գործիքներից մեկն է, այստեղ է իմ մտավախությունը, թե ինչպես է Ալիևը «սրա տակից դուրս գալու»: Գուցե Արևմուտքը Ալիևին իշխանավարման հետագա շարունակման երաշխիքներ է տրամադրել, և գուցե արտահերթ նախագահական ընտրությունները կարող են դրան միտված լինել»:
 
Իրավագետը հակված է կարծել, որ Ռուսաստանն ամեն գնով խանգարելու է խաղաղության գործընթացին, ինչպես որ ժամանակին խանգարել է հայ-թուրքական հաշտեցմանը:
 
«Արդյոք Արևմուտքը կարողանալո՞ւ է հեռու պահել ՌԴ-ին այս ամբողջ պրոցեսից, որովհետև այս պրոցեսի հաջողության բանալին ՌԴ-ի բանակցությունների ընթացքի վրա ազդեցության մինիմիզացումն է, եթե չասենք՝ լիարժեք չեզոքացումը»,- ընդգծում է նա:
 
Այս իրավիճակում նախևառաջ պետք է բացառել որևէ նահանջ որդեգրված քաղաքական կուրսից, ասում է Խալաթյանը, որովհետև Արևմուտքի հետ իրավամբ հաստատվում են աննախադեպ խորության և կառուցողական բնույթ կրող հարաբերություններ. «ՀՀ-ն պետք է որևէ կերպ տուրք չտա Ռուսաստանի որևէ քաղաքական, տնտեսական, ռազմական շանտաժին, որովհետև դրա կործանարար հետևանքները կարող են մեզ համար անդառնալի լինել: Միաժամանակ խաղաղության գնալուն զուգահեռ պետք է ամրապնդվի ռազմական ներուժը, քանի որ Ադրբեջանի հռետորաբանության թուլացումը նաև պայմանավորված է նրանով, որ վերջինս ուշադիր հետևում է ՀՀ ԶՈՒ-ի պոտենցիալի վերականգնմանը և ընդլայնմանը: Եվ երրորդը՝ շատ կարևոր է, որ այս պայմանագիրը իրավամբ ունենա երաշխավորներ, որոնք պետք է լինեն արևմտյան պետությունների ներկայացուցիչներ, այդտեղ որևէ մասնակցություն չպետք է ունենա ՌԴ-ն»:
 
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: