ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար

2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Եռակողմ հանդիպման տրամաբանությունը եռակողմ հարաբերությունների հաստատման մեջ է, որ կվերաբերի տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացմանը: Ինչպիսի՞ հնարավորություններ կան, նախ ներկայացնենք այս երկրների միջև առկա տնտեսական ցուցանիշները:
Հայաստան – Թուրքմենստան.
Այս նախկին խորհրդային երկրների առևտրաշրջանառությունը ցուցանիշները գոհացնող չեն, ՀՀ արտգործնախարարության տվյալներով տարեկան շուրջ 16 մլն դոլար (2014 թ.), որի առյուծի բաժինը կազմում է Հայաստանից արտահանվող ապրանքները (14,9 մլն դոլար)՝ սարքեր, ապարատներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սննդի պատրաստի արտադրանք և այլն: Իսկ Թուրքմենստանից ներմուծման ծավալները կազմում են ընդամենը 1,2 մլն դոլար (հանքահումքային արտադրանք, պլաստմասե, ռետինե, ինչպես նաեւ մանածագործական իրեր և այլն): Ինքնին հասկանալի է, որ երկու տարածաշրջանային հարևանների միջև նման ցուցանիշները, մեղմ ասած, ասկետիկ են:    Տարբերվում է նաև երկու երկրների զարգացման տեսլականը. Թուրքմենստանը դեռ 1995 թվականից հայտարարել է իր չեզոք կարգավիճակի մասին, իսկ Հայաստանը 2015 թվականից Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է:
Հայաստան – Իրան.
Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա են, իրականացված և նախատեղվող երկկողմ նախագծերը բազմաթիվ են: Միայն առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 300 մլն դոլար, որի մեկ երրորդը Հայաստանից արտահանումն է. դրանով Իրանը Հայաստանից արտահանման ութերորդ ցուցանիշն է ապահովում (5,3 տոկոս), իսկ ներմուծմամբ չորրորդ ցուցանիշն ունի (6,1 տոկոս)՝ ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների (2015 թ.):
Իրան –Թուրքմենստան.
Այս երկու իսլամական երկրների միջև առևտրաշրջանառությունը, բավականին տուժել էին արևմտյան պատժամիջոցների պատճառով: Մասնավորապես եթե 2008-ին տարեկան առևտրաշրջանառությունը կազմում էր 3,2 մլրդ դոլար, ապա 2009-ին արդեն ընդամենը 1,2 մլրդ դոլար: Այժմ հնարավորություններ են ընձեռվել դրանք վերականգնելու և նոր նախագծեր կյանքի կոչելու համար:
***
Ակնհայտ է, որ Թուրքմենստանին և Իրանին առաջնահերթ միավորում է բնական գազի ահռելի պաշարները, մասնավորապես Իրանը այդ ցուցանիշով առաջինն է աշխարհում (34 տրիլիոն խմ), իսկ Թուրքմենստանը՝ չորրորդն է (17,5 տրիլիոն խմ), այդ ցուցանիշով զիջում է միայն Ռուսաստանին (32,6 տրիլիոն խմ) և Քաթարին (25 տրիլիոն խմ):
Նման հսկայական պաշարներ ունեցող երկրների համար ամենակարևորը սպառման շուկայի ապահովում է ու Հայաստանը և՛ Իրանի, և՛ Թուրքմենստանի համար կարող է դիտարկվել միայն որպես էներգառեսուրսների տրանզիտային երկիր: Սակայն հայաստանյան տրանզիտը անմիջականորեն կապված է Մոսկվայի հետ ու ուղղակիորեն առնչվում է Կրեմլի աշխարհաքաղաքական շահի հետ: Ռուսաստանի համար Իրանը և Թուրքմենստանը երկրի հարավ-արևմուտքում տարածաշրջանային գործընկերներ են, որոնց հետ հարաբերությունների խորացումը երկարաժամկետ ռազմավարական ուղենիշներից է, այս երկրների հետ առևտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարի: Հայաստանն այս համատեքստի մեջ տեղավորվում է որպես Եվրասիական միության հարավային դարպաս և իր աշխարհագրական դիրքով դառնում է խոշորամասշտաբ նախագծերի տարանցիկ ուղիներից մեկը:
Ակնհայտ է դառնում, որ այս երեք երկրների տնտեսական հարաբերությունները վերացվում են ռեգիոնալ աշխարհաքաղաքական համագործակցության: Իսկ Հայաստանը հայտնվում է երեք «գազային գերտերությունների» (ՌԴ-ԻԻՀ-Թուրքմենստան­) համագործակցության կենտրոնում:
Այդպիսով՝ Թուրքմենստանն ու Իրանը իրենց էներգառեսուրսների արտահանման նոր ճանապարհ են հարթում  դեպի Եվրասիական միության հարավային գոտի, ապա երկարաժմակետ կտրվածով նաև արևմուտք՝ Եվրոպա: Ինչը կարող է այլընտրանք լինել գազամուղերի թյուրքական նախագծերին (Վերնատոլիական գազամուղ) և Ադրբեջանը շրջանցող գազամուղ լինել տարածաշրջանի համար: Որն իրականում կվերածվի մեր արևելյան հարևանի համար «գազային թակարդի» ու կզսպի այդ երկրի ծավալապաշտական սանձերը:
Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր գազամուղը կլինի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կոմպրոմիսի դրսևորում. Արևմուտքը կունենա Ռուսաստանը շրջանցող նոր գազամուղ, իսկ Ռուսաստանը ի դեմս Հայաստանի այդ նախագծի վրա ազդեցության մեխանիզմ:
Իհարկե սա Հայաստանի համար ցանկալի տեսլական է ու թեև պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել, սակայն նման ռազմավարական նախագծի իրագործումը Հայաստանի համար իրական փրկություն կլինի, ուստի դրա համար պետք է գործի դնել դիվանագիտական ողջ ռեսուրսը:
geopolitics.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:
ասք,փոխզիջումների,կողմնակցի,պետական,հեղաշրջման,ու,ոչմիթիզականության,մասին , Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին
Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին
Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինքը միշտ է եղել փոխզիջումների կողմնակից։ 2021թ. փետրվարին «Արմնյուզ» հ/ը տված հարցազրույցում էլ նա ասել էր. «Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով»։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: