ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց

Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքի Հայ Առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ բացվեց եկեղեցուն կից կիրակնօրյա հայկական դպրոց ՝ Վարդապետ Կոմիտասի անունով։

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լիեժ և Գերարդսբերգեն քաղաքների հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։
 
Սրբազանը, դիմելով երեխաներին, նրանց հորդորեց իրենց առջև նպատակներ դնել, որոնց պետք է հասնել՝ նշելով, որ հակառակ դեպքում ապրած օրերն ապարդյուն կանցնեն և կկորեն առանց հետք թողնելու։ «Կյանքի ամենամեծ հարստությունը լավ գործ անելն է ու նպատակ ունենալը,  հետևողական կերպով դրան հասնելը։ Անկարելի ոչինչ չկա։ Աստված ձեզ անսահման կարողություններ է տվել, որոնք պետք է օգտագործեք»,- սա էր Սրբազան հոր պատգամը հայ մանուկներին, ովքեր ամեն կիրակի կամավոր հիմունքներով ուսուցչության գործը ստանձնած Անի Կարապետյանի հետ կսովորեն հայերեն գրել, կարդալ և ավելին։
 
Անի Կարապետյանի խոսքով՝ օտարության մեջ հայկական դպրոցի բացումը հնարավորություն է  հայ երեխաներին համախմբել հայկական մշակույթի շուրջ։  «Հայապահպանության գործում սա իմ փոքրիկ լուման  կհամարեմ օտարության մեջ, որն իրականում  յուրաքանչյուր հայի պարտքը պետք է  լինի։ Փորձելու եմ երեխաներին փոխանցել սեր դեպի մեր հայկականը, ազգայինը։ Դե, իհարկե, որպես ուսուցիչ կանեմ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին մեր հրաշալի լեզուն սովորեցնելու համար, որպեսզի օտարության մեջ էլ նրանք շարունակեն իրենց հայ զգալ, քանի որ լեզուն ինքնության կարևոր մասնիկներից է», - «Արմենպրես»-ի թղթակցին ասել է երիտասարդ ուսուցչուհին։
 
Ծնողները երեխաների չափ ուրախ են, գուցե, ավելի ուրախ։ «Մենք հայ ենք և կապ չունի, որ հանգամանքների բերումով բնակություն ենք հաստատել արտերկրում։ Մեր երակներով հոսում է հայի արյուն, և մեր երեխաները պետք է իմանան մեր մայրենի լեզուն, ճանաչեն Մեսրոպյան տառերը և ծանոթ լինեն Հայոց պատմությանը։ Վստահ ենք, որ մեր երեխաները այս դպրոցում, մեր ուսուցիչների շնորհիվ շատ ու շատ բարձունքների կհասնեն։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք և ուզում ենք, որ մեր երեխաներն էլ նույն զգացումով մեծանան», - նշել են ծնողները։
 
Այս պահի դրությամբ դպրոցն ունի 25 աշակերտ, բայց եկեղեցու Ծխական խորհուրդը վստահ է՝ թիվը գնալով ավելանալու է։ Բելգիայի տարբեր քաղաքներում, որտեղ կա հաստատված հայկական համայնք, գործում են նմանատիպ կիրակնօրյա դպրոցներ, բոլորի առաքելությունը նույնն է՝ հայապահպանություն։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: