ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ և ԿԱՆԽԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՂԵՏԸ

Ադրբեջանի կողմից Արցախի տևական, 7- ամսյա շրջափակումը մարդկային աղետի առջև է կանգնեցրել իրենց պապենական բնակավայրերում փակված, վերջին պատերազմից արդեն իսկ հյուծված հայ ազգաբնակչությանը:

Ադրբեջանի կողմից Արցախի տևական, 7- ամսյա շրջափակումը մարդկային աղետի առջև է կանգնեցրել իրենց պապենական բնակավայրերում փակված, վերջին պատերազմից արդեն իսկ հյուծված հայ ազգաբնակչությանը:  Սննդամթերքի ու դեղորայքի պակասը, վառելիքի ու էներգետիկ աղբյուրների ձեռնահասության բացակայությունը անասելի տառապանքի է մատնել անմեղ մանուկներին, ծերերին, բուժօգնության կարոտ հիվանդներին և ընդհանրապես 120,000-անոց արցախահայությանը:
Իրադրության լրջությունը գիտակցելով՝ իրանահայ մարզամշակութային և հասարակական մի շարք միություններ և ազգային-հասարակական գործիչներ, ի մի գալով , հուլիսի 24–ին նիստ գումարեցին Իրանահայ Ազգային ու Մշակութային Միության հարկի տակ, ուր մտքերի փոխանակում կատարեցին և համապատասխան որոշումներ կայացրին այս կապակցությամբ հնարավոր քայլեր ձեռնարկելու  ուղղությամբ։ Այս հանդիպման ընթացքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ առաջին հերթին անհրաժեշտ է Արցախում տիրող պայմանների մասին տեղեկատվական նամակ-հայտարարություններ, ապա և օգնության դիմումներ հղել Իրանի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար անձանց, որով և խնդրել, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը,  օգտվելով իր միջազգային հեղինակությունից ու լծակներից, աջակցի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու գործին, ճնշում գործադրի Բաքվի իշխանության վրա՝ բացելու Լաչինի միջանցքը ։
 
«Այս կապակցությամբ նախատեսվում է այլ միջոցառումներ ու քայլեր ևս, որոնց համար ակնկալվում է մեր համայնքի բոլոր անդամների աջակցությունն ու համագործակցությունը՝ անկախ նրանց գաղափարներից ու միութենական պատկանելությունից: Ընդ որում, հառաջիկա ուրբաթ օրը՝ Օգոստոսի 4_ին, ժամը 18-ին ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում նախատեսվում է ժողովրդական հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, որտեղ կպատրաստվի ու կհրապարակվի հանրահավաքի բանաձևը, որը կհղվի Իրանի մի շարք պետական մարմիններին, ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես և իրանական մամուլին ու լրատվամիջոցներին:
Ուստի, նկատի ունենալով մեր առջև դրված նպատակի լրջությունն ու մեծ պատասխանատվությունը,  դիմում ենք բոլոր մեր հայրենակիցներին մասնակցելու այս հանրահավաքին՝ թիկունք կանգնելու ցեղասպանության վտանգին ենթակա Արցախին:

Իրանահայ մի խումբ միություններ

29 հուլիսի, 2023 թ.
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: