ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էրդողանի մարտահրավերը Ալիեւին

Ես երբեք ՀԱՄԱՍ-ը չեմ ճանաչի ահաբեկչական խմբավորում, ով ինչ էլ որ ասի,- Դուբայից հայրենիք վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 Անցյալ շաբաթ Անկարա է այցելել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը, ով վերահսկում է ֆինանսական հետախուզությունը եւ Թուրքիայի իշխանություններին ներկայացրել է ՀԱՄԱՍ-ին օժանդակությունը դադարեցնելու պահանջ: Ըստ Էրդողանի՝ Գազայի հատվածում մարդիկ պայքարում են այն հողակտորը պահելու համար, որ ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ 1947 թվականին: Նա համարում է, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն իրատեսական չէ:
Թուրքիայի նախագահը բացահայտել է, որ Իսլամական համերաշխության կազմակերպության արտաքին գործերի նախարարները կազմավորել են աշխատանքային խումբ, որ ակտիվ բանակցություններ է վարել մի շարք մայրաքաղաքներում եւ ՄԱԿ-ում, պատրաստվում է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնի իսրայելա-պաղեստինյան կարգավորման ճանապարհային քարտեզը: ԻՀԿ գագաթնաժողովը գումարվել է Իրանի նախաձեռնությամբ, որտեղ Ադրբեջանը ներկայացված էր արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովին ներկա է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւը, բայց նրա եւ Էրդողանի հանդիպման մասին որեւէ տեղեկություն չի տարածվել: Բացառված չէ, անշուշտ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են, բայց պայմանավորվել, որ այդ մասին չեն տեղեկացնելու: Պարզ չէ նաեւ, թե արդյոք ԻՀԿ արտաքին գործերի նախարարների կազմավորած աշխատանքին խմբին ադրբեջանական կողմից ո՞վ է ներգրավված կամ ներգրավվա՞ծ է, թե՞՝ ոչ: Իսրայելա-պաղեստիյան հակամարտության հարցում Բաքվի հրապարակային դիրքորոշումը չափազանց զգուշավոր է:
Թուրքիան, ինչպես հետեւում է Էրդողանի կոշտ հռետորաբանությունից, ոչ մի քայլ նահանջելու մտադրություն չունի: Էրդողանը հրապարակայնարել է, որ Ազգային մեծ ժողովի պատգամավոր Յուքսելը գործուղվել է Հաագա՝ ուսումնասիրելու Իսրայելի դեմ ռազմական հանցագործությունների «բազմաթիվ փաստերի հիման վրա» դատական հայցի հնարավորությունը եւ «նրա հանդիպումները հաջող են եղել»: Ավելի քան երեք հազար փաստաբաններ, ինչպես Էրդողանն է ներկայացրել, պատրաստ են ներգրավվել դատական հայցը հիմնավորելու աշխատանքներին: «Մենք չենք թողնի այդ գործը: Մենք ցանկանում ենք, որ այդ ցեղասպանությունն իրականացրած իսրայելցի բոլոր պաշտոնյաները դատվեն եւ պատժվեն: Աշխարհը պարտավոր է դա անել»- ամփոփել է Թուրքիայի նախագահը՝ ինչպես տեղեկագրում է Anadolu պետական գործակալությունը:
Ի՞նչ կողմնորոշում կընդունի Ադրբեջանը, եթե Իսլամական համերաշխության կազմակերպությունը քննարկի Իսրայելի վարչապետին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ Հաագայում դատական հայց հարուցելու հարց: Ալիեւը պատրա՞ստ է հայտարարել, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական, այլ ազգային-ազատագրական պայքարի քաղաքական կազմակերպություն է: Եթե Էրդողանը հրապարակային հայտարարություններում անկեղծ է, ապա ո՞րն է այդ դիրքորոշմանը հակադրվելու կամ խուսանավելու Ալիեւի ռեսուրսը:
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: