ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Երևանում հաջողությամբ անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի քննարկումները։

ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումների, ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառման գործելակերպի համատեքստում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունն առերեսվում է այն իրականության հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավելի քան ինն ամիս անմարդկային շրջափակումից, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից հետո ԼՂ ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր հայրենիքից։

Հարավային Կովկասում կայության ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում Արարատ Միրզոյանը Պիա Կաումանին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքները։ Նախարար Միրզոյանը նշել է՝ հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց։

Նախարար Միրզոյանը, ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը մանրամասներ է ներկայացնել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գիտակցեն առկա հնարավորություններն օգտագործելու կարևորությունը։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: