Նոր մանրամասներ թուրք-բրիտանական բանակցություններից. ինչ փուլում է կործանիչների ձեռքբերման գործընթացը
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի միջև կայացած հանդիպումից հայտնի է դարձել, որ Անկարան պատրաստվում է ընդհանուր առմամբ 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ գնել։ Գործարքը բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլում կգնվի 20 միավոր կործանիչ։
Նշվում է նաև, որ Թուրքիան արագացնելու է սեփական արտադրության «KAAN» կործանիչների՝ երկրի զինված ուժերի շահագործմանը հանձնելու գործընթացը։
Ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Նմանատիպ Լուրեր
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին: