ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ավիցեննան՝ իրանցի հանրահայտ գիտնական

Յուրաքանչյուր տարվա օգոսոտսի 22-ը զուգադիպելով Ավիցեննայի ծննդյան տոնին Իրանում նշվում է Բժշկի օրը: Այդ անվանակոչությունը կատարվել է բժշկագիտության բնագավառում Ավիցեննայի մատուցած մեծ ծառայությունների և արժեքավոր աշխատությունների համար:

Ավիցեննան բժշկագիտության ոլորտի կարկառուն դեմքերից մեկն է համարվում, որի հեղինակած ավելի քան 450 աշխատություններից ամենահայտնին՝ «Կանոն բժշկության» ձեռնարկը հինգ դար շարունակ հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար: Նա բեղմնավոր գործունեություն է ծավալել նաև գիտության տարբեր ոլորտներում:

Աբու Ալի Իբն Սինան ծնվել է լուսնային հիջրեթի 370 թ.-ին ՝ Բուխարայի մոտ: Այս մեծ բժիշկը, որ հետագայում դարձավ Իսլամական աշխարհի ու փիլիսոփայության կարևոր դեմքերից մեկը, մանկուց մեծ սեր ու հետաքրքրություն է դրսևորել նաև փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի, Ղուրանի ընթերցման և արաբերեն լեզվի նկատմամբ: Տասը տարեկանում Իբն Սինան արդեն գիտեր հանրահաշիվ, երկրաչափություն, կարող էր թվարկել և ցույց տալ աստղերի բոլոր համաստեղությունները: Այդ տարիքում նա անգիր կարդում էր Ղուրանը: Մեծ սեր է ունեցել կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ:

12 տարեկանում հայրը նրան տալիս է Աբդոլլահ Նատելի վարպետին աշակերտության: Վարպետի մոտ Ավիցեննան սովորեց տրամաբանություն և կատարելագործվեց մաթեմատիկայում:

Ավիցեննան իր գիտությունը կատարելագործելու ուղղությամբ մեծ ջանք է գործադրում: Օգտվում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր գրքերից և բժշկագիտությանը տիրապետում է մեծերի աշխատությունների ու նրանց գիտական աշխատանքներին ծանոթանալով: 

Երբ Ավիցեննան 18 տարեկան էր, նա բուժեց ժամանակի իշխան Նուհ Բ-ին և իր մատուցած ծառայության դիմաց, նրան խնդրեց թույլ տալ ազատորեն ելք ու մուտք ունենալ Բուխարայի արքունիք: Այն ժամանակ, միայն արքայազներն իրավունք ունեին պալատ մտնել: Այդպիսով իրանցի մեծ գիտնականի կյանքում նոր էջ բացվեց: Բուխարայի գրադարանն Իրանի ժամանակի ամենամեծ գրադարաններից էր համարվում, որտեղ պահվում էին հազվագյուտ ու հին գրքեր:

22 տարեկանում Ավեցիննան կորցնում է հորը: Նա մեկնում է Խարազմ քաղաք, որն այն ժամանակ համարվում էր գիտնականների քաղաքը, որտեղ գիտնականները մեծ հարգանք էին վայելում երկրի էմիրների մոտ: Այդ քաղաքում նա հանգիստ մտքով շարունակեց իր գիտական աշխատանքը: Որոշ ժամանակ անց, Խարազմը գրավվեց և գիտնականները հարկադրաբար այլ քաղաքներ մեկնեցին: Ոմանք մայրաքաղաք հրավիրվեցին, սակայն Ավիցեննան հրաժարվեց մեկնելուց: Մի քանի այլ քաղաքներ շրջելուց հետո, Ջորջան քաղաքում սկսեց գրել «Կանոն բժշկության» աշխատությունը: Ավիցեննայի «Կանոն բժշկության» արաբերեն աշխատությունը անցյալի բժշկագիտության նվաճումների յուրօրինակ ամփոփումն է, որտեղ շարադրված են բժշկության ընդհանուր տեսությունը, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժության և ախտորոշման կարևոր դրույթները, սուր վարակիչ հիվանդությունների հետազոտման, բուժման եղանակները, առաջադրված է ջրի և օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիվանդություններ փոխանցող անտեսանելի հարուցիչների վերաբերյալ վարկածը: Իբն Սինան սովորեցնում էր ոչ միայն բժշկելու, այլև մարդուն կարեկցելու արվեստը: Գիրքը շուրջ 700 տարի դասավանդվել է եվրոպական գիտական կարևոր կենտրոններում:

Մեկ տարի անց, նա Ռեյ և Ղազվին, ապա Համադան է մեկնում, բուժում է Շամսոլդովլեին և դառնում պալատական բժիշկ ու վեզիր:  Նրա 18-հատորյա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա: Տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցերը լուսաբանել է «Գիրք գիտության» պարսկերեն աշխատությունում:  Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև պարսկական ու արաբական բժշկության վրա:

Երբ Շամսոլդովլեին փոխարինում է նրա որդին, Ավիցեննան մերժում է նրա նախարարությունը և բանտարկվում է և չորս ամիս մնում է բանտում, որտեղ մի քանի գրքեր է հեղինակում, իսկ ազատվելուց հետո իր աշակերտներից Աբու Օբեյդ Ջոզջանիի և եղբոր հետ ծպտված կերպով մեկնում է Սպահան:

Սպահանում 14 տարի ապրում է խաղաղ կյանքով և նոր գրքեր է գրում փիլիսոփայության, մաթեմատիկայի ու երաժշտության ոլորտներում:  

Ալա-օլ-դովլեի իշխանությունը կործանելու համար Մասըուդ Ղազնավու Սպահան կատարած արշավանքի ժամանակ կողոպտվում է նաև Ավիցեննայի բնակարանը և ոչնչանում են նրա որոշ գրությունները: Ավիցեննան մինչև կյանքի վերջը մնում է Ալա-օլ-դովլեի իշխանության մեջ և ի վերջո լուսնային հիջրեթի 428 թվականին Ալա-օլ-դովլեի ընկերակցությամբ Համադան կատարած ուղևորության ժամանակ հիվանդանում ու վախճանվում է:

Բժշկությունից բացի Ավիցեննան հմուտ է եղել նաև այլ գիտություններում: Ավիցեննան Իրանի և Իսլամ աշխարհի առաջին գիտնականն է, ով փիլիսոփայության մասին  դասակարգված ու ամբողջական գրքեր է  հեղինակել: Այս գործում նա ներշնչվել է հույն փիլիսոփաներ ՝ Արիստոտելից ու Պլատոնից և իրանցի փիլիսոփա ՝ Ֆարաբիից: Ավիցեննան ամենաշատը ներշնչվել է Արիստոտելի փիլիսոփայությունից, այդուհանդերձ նա ունեցել է փիլիսոփայական նոր հայացքներ, որոնք ինչ-որ չափով տարբերվում են Արիստոտելի փիլիսոփայությունից: Ավիցեննան եղել է անկախ մտածելակերպի տեր փիլիսոփա:  Հունական փիլիսոփայությունից կրած ազդեցությունն այն աստիճանի չի եղել, որ կարելի լինի նրան միայն այդ գաղափարների պարզ վկայողը համարել: Նա փորձել է փիլիսոփայության մեջ ներառել իսլամական գաղափարները: Կյանքի վերջում գրում է  «Արևելյան գիտություն» գիրքը, որի գլխավոր մասը ոչնչացվել է և մեզ է հասել միայն տրամաբանական հարցերի բաժինը:

Ավիցեննային են պատկանում 131 հստակ, ինչպես նաև նրան վերագրվող 111 աշխատություններ, որոնցից առավել մեծ համբավ են վայելում փիլիսոփայությունում «Գիրք ապաքինություն», իսկ բժշկագիտությունում «Կանոն բժշկության» աշխատությունները: «Գիրք ապաքինությունը» բաղկացած է 18 հատորներից, որոնք հատկացված են գիտությանն ու փիլիսոփայությանը, տրամաբանությանը, մաթեմատիկային, բնագիտությանն ու աստվածաբանությանը: «Գիրք ապաքինություն»-ն այսօր էլ իսլամական տրամաբանության հեղինակավոր աղբյուրներից է համարվում և ուշադրության կենտրոնում են գտնվում նրա բնագիտության ու աստվածաբանության գլուխները: «Կանուն բժշկություն»-ն էլ երկար դարեր համարվելով բժշկության կարևոր աշխատություններից մեկը, արժեքավոր նյութեր է պարունակում բժշկության, բաղադրյալ ու ոչ-բաղադրյալ դեղերի և տարբեր հիվանդությունների մասին: 12-րդ դարից ի վեր, նրա հեղինակած «Կանոն բժշկության» աշխատությունը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների:  Ավիցեննան եղել է աշխարհառչակ գիտնական, բժիշկ ՝ ոչ միայն ժամանակակիցների համար: Նրա հատկապես մանկության շրջանում ցուցաբերած ուշիմության մասին բազմաթիվ առասպելներ են պատմում:  Այդ առասպելներից շատերում Աբու Ալի Իբն Սինան ներկայացվում է, որպես բուժիչ հեքիմ ՝ ով կյանք է շնորհում, իմաստուն՝ ով գիտի ամեն ինչ: Նրա համար պարզ են բոլոր գաղտնիքները:

Ավիցեննան ունեցել է նաև աշակերտներ, որոնք նույնպես եղել են ժամանակի մեծ գիտնականները:Նրանց միջից ամենահայտնիներից են Աբոլհասան Բահմանյար Իբն Մարզբանը, Աբու Օբեյդոլլահ Աբդոլվահեդ Իբն Մոհամմեդ Ջոզջանին, Աբու Աբդոլլահ Մոհամմեդ Իբն Ահմեդ Ալ-Մաըսումին և Շեյխ Ալի Նասաի Խորասանին:

Իրանցի աշխարհառչակ հեքիմ ՝ Ավիցեննան մահացել է լուսնային հեջրեթի 428 թ.-ին ՝ 58 տարեկան հասակում, իր պարտքը մատուցելով համաշխարհային գիտությանը: Նրա դամբարանը գտնվում է Իրանի Համադան քաղաքում:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: