ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքուն ու Անկարան կփորձեն համոզել Թբիլիսիին՝ ընդդեմ Փարիզի ու Երեւանի

Նոյեմբերի 27-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ այս ձեւաչափը աշխատում է արդեն տարիներ: Դրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի փետրվարին Անկարայում:

Բաքվում քննարկվելու են անվտանգության գործակցությանն առնչվող հարցեր: Կասկախից վեր է, որ Բաքվի հանդիպմանն այդ հարցերի շարքում է լինելու Հայաստան ֆրանսիական ռազմական մատակարարումների հարցը: Ֆրանսիան Հայաստանի հետ կնքեց մտադրությունների մասին համաձայնագիր եւ արդեն Երեւան է ուղարկել Բաստիոն տիպի զրահամեքենաներ, նաեւ ծրագրում է մատակարարել ՀՕՊ համակարգ:
Վրաստանն այստեղ առանցքային օղակ է, քանի որ այդ մատակարարումները անհնար են առանց Վրաստանի համաձայնության: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն իսկ արտահայտել է իր դժգոհությունը, ինչին Վրաստանի արտգործնախարար Դարչիաշվիլին պատասխանել է, որ Թբիլիսին իր տարանցիկ հնարավորությունը հավասարապես տրամադրում է թե Երեւանին, թե Բաքվին՝ միջազգային իրավունքին չհակասող ռազմական գնումների եւ մատակարարումների համար: Միեւնույն ժամանակ հիշարժան է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանն այդ հնարավորությունը այսպես ասած՝ այնքան էլ հավասար չի ապահովել եւ Ադրբեջանի համար եղել են «ավելի հավասար» պայմաններ: Այդուհանդերձ, հաշվի առնելով իհարկե մի շարք նրբություններ, Երեւանն այդ հարցը չդարձրեց Վրաստանի հետ հարաբերության սրման առիթ:
Ադրբբեջանն ու Թուրքիան անկասկած կփորձեն իրենց ազդեցությունն օգտագործել, որպեսզի Թբիլիսին այդուհանդերձ չլինի Հայաստանի համար ռազմական մատակարարումների այսպես ասած հուսալի տարանցիկ ճանապարհ: Ինքնին այն մատակարարումները, որ արվել են Ֆրանսիայից Հայաստան՝ Ադրբեջանի համար խնդիր չեն, դրանք թե իրենց տեսակով, թե քանակով այնպիսին չեն, որ էապես ազդեն ռազմա-տեխնիկական հարաբերակցության այն «անհավասարակշռության» վրա, որ կա հօգուտ Ադրբեջանի: Միեւնույն ժամանակ սակայն, Բաքուն ու Անկարան խնդիրը դիտարկելու են ոչ թե ներկայիս ծավալների, այլ հետագա հնարավոր հեռանկարի համատեքստում:
Եթե Ֆրանսիան ունի Կովկասում իր խաղային դիրքը ամրացնելու հեռահար նպատակ, ապա կասկածից վեր է, որ ժամանակի ընթացքում պետք է շոշափելիորեն լրջացնի Հայաստանին ռազմական մատակարարումների թե ծավալը, թե նաեւ որակը, տեսակը: Իսկ դրա համար Փարիզին անհրաժեշտ է ապահովել Վրաստանի տարանցիկության կայունություն ու հուսալիություն: Բաքուն ու Անկարան կանեն առավելագույնը, դա թույլ չտալու համար եւ կասկածից վեր է, որ այդ աշխատանքը լինելու է Բաքվում պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը նրանց նպատակներից մեկը:
1in.am
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: