ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Ս.Ստեփանոս վանքի կառուցման արձանագրութիւնները

Շահէն Յովսէփեան
 
Ս.Ստեփանոս Նախավկայ կամ Դարաշամբի վանքը գտնւում է Հին Ջուղայից արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, Մաղարդա լեռների լանջին:
 
Վանքի մասին կան բազմաթիւ յիշատակութիւններ, ինչպէս՝ Կաթողիկոս Խաչիկ Ա. Արշարունու (972-992 թթ.) 976 թ. կոնդակը, որից պարզւում է, թէ սոյն վայրում եղել է վանքային համալիր, որտեղ նախկինում Բարդուղեմէոս Առաքեալը Ա. դարում հիմնել է Ս.Ստեփանոսի յիշատակին սրբավայր: Իսկ Աշոտ Գ. Բագրատունի (953-973 թթ.) թագաւորը վանքին է նւիրել մի խաչ, որը այժմ պահպանւում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում:
 
Ստեփանոս Օրբելին (1250-1305 թթ.) ևս յիշատակել է այն, որպէս կարևոր վանքային համալիր, ապա 1395 թ. կաթողիկոս Կարապետ Ա. Քղնեցին (1392-1404 թթ.) կոնդակ է արձագել վանքի համար: Ս.Ստեփանոս վանքի մասին նաև բազմաթիւ յիշատակութիւններ կան տարբեր մատեաններում:
 
1643 թ. Յակոբ արք. Ջուղայեցին (1655 թւականից Ամենայն Հայոց կաթողիկոս) ձեռնարկում է վանքի ամբողջական վերակառուցումը, որը 12 տարի է տևել:
 
Դարաշամբի Ս.Ստեփանոս վանքը
 
Վանքի գլխաւոր եկեղեցու կառուցման մասին կայ երկու արձանագրութիւններ: Մէկը վիմագիր արձանագրութիւն, որը գտնւում է եկեղեցու թմբուկի արտաքին պատի հիւսիս արևելեան մասում, ըստ հետևեալի «ԹՎ ՌՂԲ ՀԻՄՆԱՐԵՑՕ | ԹՎ ՌՃԴ ԱՒԱՐՏԵՑՕ»: Սոյն արձանագրութիւնը շատ համառօտ է, որը ասում է «1643 թւականին կառուցումը սկսեց և 1655 թւականին աւարտւեց»:
 
 
Գմբեթի վրայի արձանագրութիւնը
 
Կառուցման երկրորդ վկայութիւնը գտնւում է սպիտակ մարմար քարից պատրաստւած տապանաքարի վրայ, որը տեղադրւած է եկեղեցու ներսում, հիւսիս արևմտեան աւանդատան մէջ: Արձանագրութիւնը բաղկացած է 14 տողերից, որտեղ ևս վկայում է սուրբ մասունքների մասին:
 
Տապանաքարի վրայի արձանագրութիւնն է ըստ հետևեալի «ԹՈՒ[ԻՆ] ՌՂ ԵՐ|ԿԻ ՀԻՄՆԱՐԿՈ|ՒԹԻՒՆ ԱՅՍՄ Տ|ԱՃԱՐԻ ՍՐԲՈՑ ՀԱ|ԶԱՐԱՑ ՆՇ|ԽԱՐՔՆ ՅԱ|ՅՏՆԻ ՁԵՌԱՄԲ | Յ[Ա]Կ[Ո]Բ Վ[Ա]ՐԴ[Ա]Պ[Ե]ՏԻ | ՈՐ ՅԵՏ ԻՆՆԵ|ԱԿ ԵՌԵԱԿ | ԱՄԻ Կ[Ա]Թ[Ո]Ղ[Ի]Կ[Ո]ՍՆ ՀԱՅՈՑ | ԼԻՆԻ Դ[Ա]ՐՁ[ԵԱ]Լ Ի | Տ[Ե]ՂՒՈՋՍ ԱՄՓՈՓԻ | ԹՎ[ԻՆ] ՌՃԷ ԱՄԻ»:
 
Աւանդատան մէջ գտնւող տապանաքարը
 
Արձանագրութեան ԹՈՒԻՆ ՌՂ ԵՐԿԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ ԱՅՍՄ ՏԱՃԱՐԻ նախադասութիւնը վկայում է եկեղեցու կուռուցման սկսելը 1643 թ.: Ապա յիշատակում է տապանաքարի տակ գտնւող ՍՐԲՈՑ ՀԱԶԱՐԱՑ ՆՇԽԱՐՔՆ, որը շատ կարևոր է և տեղեկացնում է թէ տեղում ՅԱՅՏՆԻ են դառել մեծ թւով սրբերի մասունքներ և ՅԱԿՈԲ ՎԱՐԴԱՊԵՏԻ միջոցով, որը ՅԵՏ ԻՆՆԵԱԿ ԵՌԵԱԿ ԱՄԻ, այսինքն 12 տարի յետոյ դառաւ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՀԱՅՈՑ, մասունքները ԱՄՓՈՓԻ եկեղեցում և արձանագրութեան վերջում նշել է կառուցման աւարտը, ԹՎԻՆ ՌՃԷ ԱՄԻ, որը 1655 թ. է:
 
Ըստ վերլուծաբանների ՍՐԲՈՑ ՀԱԶԱՐԱՑ ՆՇԽԱՐՔՆ գրութիւնը վկայում է Աւարայրի ճակատամարտի զոհւած զինւորների մասունքների մասին, որոնց անյայտ ժամանակ հաւաքել և տեղափոխել են Ս.Ստեփանոս վանքը և Յակոբ Ջուղայեցին սոյն մասունքները որպէս սրբութիւն ամփոփել է աւանդատան մէջ, նկատի առնելով այն, որ միայն սրբերին էր թոյլ տրւում թաղել եկեղեցու ներսը, ապա մասունքների վրայ դրել է տապանաքար և այդ մասին յիշատակել տապանաքարի վրայ:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: