ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն Իրանի ռազմավարական խորը հեռանկարում

Սեւ ծովի մատնանշումը Իրանի համար ունի թերեւս ոչ միայն գեթ երթուղային՝ Ա կետից Բ կետ ենթադրող տրամաբանություն, այլ Իրանի ռազմավարական հետաքրքրության մատնանշում: Թեհրանն անկասկած առավել քան լավ է պատկերացնում սեւծովյան ավազանի, Կովկասի եւ Կասպիցի տարածաշրջանի օրգանականությունը կամ «շղթայականությունը», հետեւաբար Պարսից ծոց-Սեւ ծով նախագիծծը կամ գաղափարը Իրանի համար ունի անկասկած շատ ավելի խորը իմաստ, ըստ այդմ նաեւ՝ նշանակություն ու կարեւորություն:

Իրանի հետ Հայաստանը քննարկում է տնտեսությունը՝ որպես անվտանգությանը նպաստող գործիք, հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, որը նոյեմբերի 13-ին հեռախոսաազրույց էր ունեցել Իրանի ԱԽ քարտուղարի հետ եւ քննարկել երկկողմ տնտեսական հարցեր: Հանգամանքը, որ ԱԽ քարտուղարները քննարկում են տնտեսական հարցեր, համենայն դեպս ըստ հաղորդագրության, հուշում է պարզորոշ, որ այդ հարցերը վերաբերելով տնտեսությանը, էապես առնչվում են հենց անվտանգությանը: Իբրեւ օրինակ, Հայաստանի ԱԽ քարտուղարը մատնացույց է անում այն, որ Հյուսիս-Հարավ միջպետական ավտոմայրուղու հարավային հատվածի շինարարության մրցույթներից մեկը շահել է իրանական ընկերություն:
 
Դա բավականին կարեւոր իրողություն էր, ինչին անդրադարձել եմ շաբաթներ առաջ, երբ ստորագրվեց համաձայնագիրը: Միաժամանակ, հազիվ թե այդ հանգամանքն է եղել Հայաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարների խոսակցության առարկան, քանի որ այդտեղ ըստ էության խոսելու բան չկա, պետք է ձեռնմուխ լինել շինարարությանը: Մյուս կողմից, հազիվ թե հայ-իրանական խոսակցությունը ենթակա է հանրայնացման: Կարեւորն անշուշտ այդ խոսակցության առարկայականությունն է, որի պարագայում հանրայնացումը կարող է եւ լինել նույնիսկ խանգարող հանգամանք, քանի դեռ չկա հաստատուն որեւէ համաձայնություն որեւէ նախագծի վերաբերյալ, որը կմտնի արդեն անխոչընդոտ կյանքի կոչման փուլ: Անշուշտ, եթե հայ-իրանական հարաբերությունը դիտարկենք տնտեսական համատեքստում, ապա այստեղ անշուշտ անվտանգային բնույթի է երկու առանցքային ուղղություն՝ հաղորդակցային ենթակառուցվածքներ եւ էներգետիկա:
 
Ընդ որում, այստեղ թերեւս անհրաժեշտ է դիտարկել խնդիրը ռազմավարական համատեքստում: Օրինակ, երբ Իրանը դեռեւս 2017 թվականից Հայաստանի հետ հարաբերության օրակարգ «ներմուծեց» Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու գաղափարը, այստեղ երեւի թե պետք է փնտրել ոչ միայն զուտ տնտեսական նշանակություն եւ դրա մասշտաբի առումով էլ քաղաքական նշանակության հանգամանք: Սեւ ծովի արձանագրումը Իրանի համար ունի թերեւս այլ ռազմավարական նշանակություն եւ տեղավորվում է սեւծովյան ավազանի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի խնդրի համատեքստում, որն անխուսափելիորեն առկա է աշխարհակարգային ներկայիս մեծ դիմակայության, նոր աշխարհակարգի եւ միջազգային հարաբերությունների համակարգի նոր ճարտարապետության մշակման գործընթացում:
 
Սեւ ծովի մատնանշումը Իրանի համար ունի թերեւս ոչ միայն գեթ երթուղային՝ Ա կետից Բ կետ ենթադրող տրամաբանություն, այլ Իրանի ռազմավարական հետաքրքրության մատնանշում: Թեհրանն անկասկած առավել քան լավ է պատկերացնում սեւծովյան ավազանի, Կովկասի եւ Կասպիցի տարածաշրջանի օրգանականությունը կամ «շղթայականությունը», հետեւաբար Պարսից ծոց-Սեւ ծով նախագիծծը կամ գաղափարը Իրանի համար ունի անկասկած շատ ավելի խորը իմաստ, ըստ այդմ նաեւ՝ նշանակություն ու կարեւորություն:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: