ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրք-ադրբեջանյան դաշինքը և դաշնագիրը. 1919 թ. հոկտեմբերի 29

Այդ դաշինքով պայմանագրվող կողմերը փոխադարձաբար երաշխավորում են երկու երկրների հողային անձեռնմխելիությունը, եթե մեկն ու մեկի երկրամասի ամբողջությանը սպառնալիք լինի, պարտավորվում են զենքով դիմադրել: Թուրք-ադրբեջանյան դաշնագիրն ուղղված է ոչ միայն հայերի ու վրացիների, այլև դաշնակից պետությունների դեմ: Այն հետևանք է այն տրամադրության, որ ունեն թուրք ազգայնականները՝ Մուստաֆա Քեմալի կողմնակիցները:

Ադրբեջանի վարիչները հաճախ և շատ համառ կերպով պնդում էին, թե իրենց ու թուրքերի միջև ոչ մի պաշտոնական կապ չկա, թե իրենց համակրանքը դեպի Թուրքիան հիմնված է միայն կրոնական և ցեղային զգացմունքների վրա:
 
Այսօր մենք հրատարակության ենք տալիս թուրք-ադրբեջանյան գաղտնի դաշնագրի պաշտոնական տեքստը, որ ցույց է տալիս, թե հոկտեմբերից սկսած Պոլիսն ու Բաքուն կապված են իրար հետ ոչ միայն «կրոնական ու ցեղային զգացումներով», այլև զինվորական պաշտպանողական ու հարձակողական դաշինքով:
 
Այդ դաշինքով պայմանագրվող կողմերը փոխադարձաբար երաշխավորում են երկու երկրների հողային անձեռնմխելիությունը, եթե մեկն ու մեկի երկրամասի ամբողջությանը սպառնալիք լինի, պարտավորվում են զենքով դիմադրել:
 
Թուրք-ադրբեջանյան դաշնագիրն ուղղված է ոչ միայն հայերի ու վրացիների, այլև դաշնակից պետությունների դեմ: Այն հետևանք է այն տրամադրության, որ ունեն թուրք ազգայնականները՝ Մուստաֆա Քեմալի կողմնակիցները:
 
 
Թուրք-ադրբեջանյան դաշնագիրը
 
 
(պատճեն պաշտոնական բնագրի), հատվածներ
 
Պաշտպանողական և հարձակողական զինվորական պայմանագրություն՝ կնքված Օսմանյան կայսերական կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև 1919թ. հոկտեմբերի 29-ին, մի կողմը ներկայացված Օսմանյան լիազոր ներկայացուցիչ ընդհանուր սպայակույտից զորաբաժնի զորավար Ջևադ բեյով, մյուս կողմը՝ Ադրբեջանի լիազոր Մ. Քերիմովի անձնավորությամբ:
 
Հոդված 1. Իսլամական խալիֆայության ներկայացուցիչ Օսմանյան կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև, որ ձգտում է ձեռք բերելու իր անկախությունը, սկզբունքով ընդունված է, որ որևէ հարձակման կամ վտանգի պարագայում, որ կարող է առաջ գալ Ադրբեջանի բնական սահմանների պահպանությունից, Օսմանյան կառավարությունը ընձեռնի իր զինվորական օժանդակությունը և երկու իսլամական երկրները փոխադարձաբար իրար օժանդակեն համաձայն Ա. հավելվածի:
 
Հոդված 2. Ներկա պայմանագիրը երկու պայմանագրվող կողմերի համար էլ ի զորու է մեկ տարով, ներկա պայմանագրի ստորագրությունից հետո:
 
Հոդված 3. Ա. Երբ դաշնագրի կողմերից մեկը իրապես հարձակման ենթարկվի կամ գտնվի ստույգ վտանգի տակ, այն ժամանակ զինվորական փոխադարձ օժանդակությունը կստացվի:
 
 
Բ. Փոխադարձ օժանդակությունը պետք է կատարվի հետևյալ հիմքերով.
 
 
    1. Երբ պայմանագրվող որևէ մեկ կողմի երկիրը վտանգվի այս երկրների դրացի կառավարություններից:
     
    1. Երբ որևէ պետություն ցանկություն ունենա պայմանագրվող երկրներից մեկին ենթարկել իր քաղաքական, վարչական կամ ֆինանսական վերահսկողությանը և կամ երբ կապացուցվի, որ որևէ դաշինք կնքված պայմանագրվող երկրներից մեկի դեմ:
     
    Երբ պայմանագրվող երկու կողմերը գտնվում են ստույգ վտանգի առջև, համապատասխան երկու սպայակույտերը մշակում են համախորհուրդ զինվորական գործողությունների հատակագիծ՝ ձեռք առնելով զինվորական անհրաժեշտ միջոցներն ու պատրաստությունները:
     
    1. Երկու պայմանագիր կողմերի միջև վարվելիք քաղաքականությունը ճշտված և ընդունված լինելով Ա հավելվածով՝ Ադրբեջանի հանրապետության և Օսմանյան կառավարության համապատասխան սահմանները պետք է ճշտվեն հաշտության կնքումից հետո, որը Օսմանյան կառավարությունը պետք է ընդունի և ստորագրի:
     
    1. Այն պարագայում, երբ Ադրբեջանի հանրապետության անկախությունը ձեռք չբերվի և Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը կորչելու վտանգի առջև գտնվի, երկու պայմանագրվող կողմերը չպետք է ստորագրեն հաշտությունը և վար չպիտի դնեն զենքերը, առանց նախապես ստանալու փոխադարձ հավանությունն ու համաձայնությունը:
     
    1. Պայմանագրվող կողմերը հանձն են առնում չհրապարակել ներկա զինվորական պայմանագրի բովանդակությունը մինչև նրա ավարտից վեց ամիս հետո:
     
    1. Եթե ներկա դաշնագրի ավարտից առաջ երկու դաշնակից կողմերի համապատասխան սահմանները որոշվեն, չորրորդ հոդվածի տրամադրությունները պետք է գործադրվեն:
     
 
Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 70, շաբաթ, 3 ապրիլի, 1920 թ.
 
Լուսանկարում՝ Քեմալական առաջնորդները նոր ձևավորված խորհրդարանի առաջ
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: